Revolut ֆինտեխ ստարտափը երեխաների համար հավելված է գործարկել

19.03.2020 | 10:05 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Revolut #Revolut Junior
Revolut Ֆինտեխ ստարտափը ներկայացրել է 7-17 տարեկան երեխաների համար նախատեսված նոր հավելվածը:  

Revolut Junior անվանումը ստացած հավելվածը հնարավորություն կտա ծնողներին եւ օրինական խնամակալներին վերահսկել իրենց երեխաների ծախսերը:

Ինչպես հաղորդում է Bloomchain.ru կայքը, ծնողները կարող են իրենց երեխաների համար գրանցել Revolut Junior օգտահաշիվ եւ թողարկել պլաստիկ քարտ, որը կցված կլինի օգտահաշվին:

Երեխաների համար նախատեսված հավելվածը սահմանափակ է իր գործառույթներով: Վերջինիս ինտերֆեյսն ունի երկու ներդիր: Առաջինում օգտատերը կարող է հետեւել իր գործարքներին, երկրորդում՝ կատարել քարտի կարգավորումները: Դրանով հավելվածի  հնարավորություններն ավարտվում են:


Իր հերթին, ծնողները հնարավորություն են ստանում վերահսկել իրենց երեխաների ծախսերը: Նրանք կարող են վայրկենական գումար փոխանցել հիմնական հաշվից Revolut Junior-ի հաշվին, հետեւել գործարքներին, ինչպես նաեւ անջատել վճարային հավելվածի որոշ գործառույթները: Օրինակ, խնամակալը կարող է անջատել քարտով օնլայն վճարումները:

Սկզբնական փուլում Revolut Junior-ից կկարողանան օգտվել միայն Մեծ Բրիտանիայի հաճախորդները: Հետագայում ընկերությունը նախատեսում է ընդլայնել երկրների ցանկը եւ ավելի շատ հնարավորություններ ներառել հավելվածում:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 22168

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW