Երեւանում ապրիլի 28-30-ը կանցկացվի Fintech360 միջազգային համաժողովը: Այն կկայանա ՀՀ Կենտրոնական բանկի, Յունիբանկի եւ Յունիստրիմ դրամական փոխանցումների համակարգի աջակցությամբ:Fintech360-ում բանկերի, դրամական փոխանցումների եւ վճարային համակարգերի, IT ընկերությունների, ստարտափերի ղեկավարները կքննարկեն, թե ինչպես նոր տեխնոլոգիաները կօգնեն բիզնեսի առաջխաղացմանն ու զարգացմանը: Օրակարգի կարեւոր թեմաներն են՝- Ֆինանսական կազմակերպությունների հաճախորդների վարքագծային հատկանիշները,- Ինչպե՞ս բարձրացնել հաճախորդների լոյալությունը սուրմրցակցային պայմաններում,- Big Data-ն ֆինանսական մարքեթինգում,- Ինչպե՞ս է արհեստական բանականությունն օգնում բարձրացնել ռիսկերի կառավարման արդյունավետությունը եւ նվազեցնել ծախսերը,- Կիբերանվտանգությունը թվային դարաշրջանում,- RegTech եւ համապատասխանության ռիսկերի արդյունավետ կառավարում,- Կարգավորում եւ նորարարական տեխնոլոգիաները ֆինանսական ոլորտում: «Քննարկումներն ու թեմատիկ կլոր սեղանները համաժողովի մասնակիցներին հնարավորություն կտան փոխանակվել փորձով, ընդլայնել գործարար կապերի շրջանակը եւ ձեռք բերել նոր գործընկերներ:Fintech360-ը կկայանա Holiday Inn Yerevan Republic Square հյուրանոցի դահլիճում, ինչպես նաեւ ՀՀ Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում: Մասնակիցներին սպասվում է ոչ միայն հագեցած բիզնես օրակարգ, այլեւ անմոռանալի մշակութային ծրագիր: Հայաստան այցը կհիշվի Գեղարդ, Գառնի, Դիլիջան եւ Սեւանա լիճ հետաքրքրաշարժ ճանապարհորդություններով»,- հայտնում են Յունիբանկից:Համաժողովի մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու եւ գրանցվելու համար կարող եք այցելել այս հղումով:«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 16464