Ճապոնական Hitachi-Omron Terminal Solutions ընկերությունը մշակել է արհեստական բանականությամբ oժտված երկրում առաջին բանկոմատը, որը պետք է օգնի պայքարել զեղծարարների դեմ: Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, վկայակոչելով Kyodo գործակալությունը, բանկոմատում տեղադրված են մի քանի տեսախցիկներ, որոնք ոչ միայն ձայնագրում, այլեւ վերլուծում են օգտատերերի արտաքինն ու վարքագիծը: Այսպես, եթե հաճախորդը գործարք կատարելու ընթացքում սկսում է հեռախոսով խոսել, համակարգն ավտոմատ կերպով դադարեցնում է տրանզակցիան, իսկ էկրանին հայտնվում է համապատասխան ծանուցում: Նույնը վերաբերում է այն դեպքերին, երբ բանկոմատին կմոտենան մուգ ակնոցներով, դիմակներով եւ դիմագծերը թաքցնող այլ իրերով մարդիկ: Նախ, նրանց կառաջարկվի հանել այդ իրերը եւ այն դեպքում, եթե հաճախորդը չկատարի հրահանգը, ապա գումարի կանխիկացման կամ փոխանցման որեւէ գործարք հնարավոր չի լինի կատարել: 02.11.2018 | 09:49 Մշակվել է անքարտ բանկոմատ՝ դեմքի ճանաչման համակարգով Բանկոմատը կարող է նաեւ ինքնուրույն «ուսանել» եւ որոշումներ կայացնել՝ իր իսկ կողմից արձանագրված նախադեպերի հիման վրա:Ընկերությունը մտադրված է կատարելագործել տեխնոլոգիան եւ նորարարական բանկոմատների զանգվածային արտադրությունը սկսել 2019թ.: Չնայած Ճապոնիայի ոստիկանության եւ իշխանության ակտիվ գործողություններին՝ խաբեբայության եւ դրամաշորթության հետ կապված հանցագործությունները շարունակում են երկրում տարածված մնալ: Միայն այս տարվա առաջին կիսամյակում քաղաքացիների ֆինանսական կորուստները զեղծարարների գործողություններից կազմել են ավելի քան 1 մլրդ իեն ($9,5 մլն):«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 19949