Արհեստական բանականությամբ օժտված ռոբոտ Սոֆյան այս ամիս կժամանի Հայաստան, այսօր հայտարարել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը:Սոֆյան որպես խոսնակ կմասնակցի Երեւանում՝ Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի շրջանակում, հոկտեմբերի 9-10-ը կազմակերպվելիք բիզնես ֆորումին: 25.01.2018 | 11:56 Գրեֆն ու ռոբոտ Սոֆյան շփվել են դավոսյան նախաճաշի ընթացքում Նա առաջին ռոբոտն է, որ ստացել է քաղաքացիություն. 2017թ. հոկտեմբերին Սոֆյային շնորհվել է Սաուդյան Արաբիայի քաղաքացիություն: Երեւանյան բիզնես ֆորումի շրջանակում նախատեսվում է հիմնել Ֆրանկոֆոնիայի անդամ պետությունների ՏՏ նախարարների ցանց: Երեւան կժամանեն մի շարք խոշոր գործարարներ, ինչպես նաեւ ինտերնետի հիմնադիրներից Open-Root կազմակերպության գլխավոր տնօրեն Լուի Պուզանը, որը 2016թ. արժանացել էր ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի մրցանակին:«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 28807