Ռուսաստանում Samsung Pay-ով դրամական փոխանցումներ կկատարեն
07.09.2018 | 12:32 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ https://www.topappslike.com

Ինչպես հայտնում են Samsung-ի մամուլի կենտրոնից, ծառայությունն առաջին անգամ գործարկվում է Ռուսաստանում եւ Samsung սմարթֆոն ունեցողներին հնարավորություն է տալիս հեռախոսահամարի միջոցով ցանկացած քարտից գումար փոխանցել մեկ այլ՝ ցանկացած քարտի:
Mastercard եւ Visa քարտերից դրամական միջոցների կանխիկացման եւ մուտքի գործարքներն իրականացվում են ՎՏԲ Բանկի եւ «Մուլտիկարտա» պրոցեսինգային ընկերության կողմից:
Դրամական միջոցներ փոխանցողը կարիք չունի նշելու ստացողի քարտային տվյալները. բավական է ընտրել վերջինիս հեռախոսահամարը սմարթֆոնի կոնտակտների ցանկից կամ ձեռքով հավաքել հեռախոսահամարը: Ուղարկողը կարող է առցանց ռեժիմում հետեւել՝ արդյոք իրականացվել է փոխանցումը, եւ անհրաժեշտության դեպքում չեղարկել գործարքը, եթե ստացողը դեռեւս չի ընդունել փոխանցումը:
Ծառայության առանձնահատկությունն այն է, որ ստացողը կարող է ընդունել փոխանցումն անգամ այն դեպքում, եթե Samsung Pay-ի կամ Samsung սմարթֆոնի օգտատեր չէ: Այս դեպքում անհրաժեշտ է անցնել SMS հաղորդագրությունում նշված հղումով եւ նշել քարտի համարը, որին նա ցանկանում է ստանալ փոխանցումը:
Փոխանցման առավելագույն գումարը կազմում է 75 հազ. ռուբլի՝ մեկ գործարքի համար: Samsung Pay-ի միջոցով մեկ քարտին կարելի է փոխանցել օրական մինչեւ 150 հազ. ռուբլի եւ ամսական մինչեւ 600 հազ. ռուբլի: Փոխանցման նվազագույն գումարը 1 ռուբլին է:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Վերջին լուրեր
15.04.2025 | 16:34 Նորություններ
15.04.2025 | 11:57 Նորություններ
Ֆասթ Բանկը մասնակցել է DDF 2025-ին որպես ֆինանսական գործընկեր
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: