ԱՀԸ-ն 1 մլրդ ՀՀ դրամ ծավալով պարտատոմսեր է տեղաբաշխել

23.04.2014 | 17:08 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում այսօր տեղի է ունեցել Ազգային Հիփոթեքային Ընկերության (ԱՀԸ) անվանական զեղչատոկոսային պարտատոմսերի տեղաբաշխում:

Ընկերությունը տեղաբաշխման է ներկայացրել 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 36 ամիս ժամկետայնությամբ, 10% արժեկտրոնի տոկոսադրույքով 10,000 հատ անվանական արժեկտրոնային պարտատոմս` 1,000,000,000 ՀՀ դրամ ծավալով։

Պարտատոմսերի համար ներկայացված գնման հայտերի ընդհանուր պահանջարկը կազմել է 2,478,193,315 ՀՀ դրամ: Արդյունքում պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են, Ընկերության հասույթը կազմել է 981,365,520 ՀՀ դրամ: Տեղաբաշխված արժեթղթերի կտրման գինը կազմել է 97,625.24 ՀՀ դրամ: Միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 10,7688%, իսկ կտրման եկամտաբերությունը՝ 10,9501%:

Ներկայումս ընկերության կորպորատիվ պարտատոմսերի երեք թողարկումները թույլատրված են առևտրի և շրջանառվում են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի կորպորատիվ պարտատոմսերի ազատ շուկայում:

Դիտում՝ 5218

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW