ՀՀ Կենտրոնական բանկն այսօր տեղեկացրել է, որ հունվարի 31-ին Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) իրականացրել է 2 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր անվանական արժեքով պարտատոմսերի թողարկում: ՎԶԵԲ-ն առաջին միջազգային ֆինանսական կազմակերպությունն է, որն իրականացրել է իր պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխումը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայի միջոցով: Թողարկումը հնարավոր է դարձել ՀՀ կենտրոնական բանկի եւ ՎԶԵԲ-ի համատեղ աշխատանքների շնորհիվ: «Միջազգային ամենաբարձր AAA վարկանիշ ունեցող ընկերության կողմից ազգային արժույթով նոր ներդրումային գործիքների թողարկումը կարեւորագույն իրադարձություն է Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման ու այս տարի մեկնարկած կենսաթոշակային բարեփոխումների տեսանկյունից: Ներդրողները, այդ թվում եւ կենսաթոշակային ֆոնդերը հնարավորություն կունենան կատարել հուսալի ներդրումներ ընկերության պարտատոմսերում եւ ապահովել կայուն եկամուտ: Բացի այդ, ՎԶԵԲ-ը ՀՀ դրամով լողացող տոկոսադրույքով պարտատոմսը նորարարական ֆինանսական գործիք է եւ կարող է հանդիսանալ կարեւոր իրացվելիության կառավարման միջոց տարբեր ֆինանսական կառույցների համար», - ասված է ԿԲ հաղորդագրության մեջ:ՀՀ Կենտրոնական բանկն այսօր տեղեկացրել է նաեւ, որ Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից (IFC) 2013 թ.-ի դեկտեմբերի 23-ին թողարկվել է 2 մլրդ դրամ ընդհանուր անվանական արժեքով պարտատոմսեր: Tweet Դիտում՝ 2267