ՀՀ եվրապարտատոմսերի 42 %-ը գնել են ամերիկացի ներդրողներ

03.10.2013 | 13:53 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /

Հայաստանի արտարժութային պետական պարտատոմսերի (եվրապարտատոմսերի) թողարկման ամբողջ գումարը ($700 մլն) սեպտեմբերի 30-ին փոխանցվել է ՀՀ կառավարության հաշիվներին:  

Այսօր այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը:

Նրա խոսքով, պարտատոմսերը ձեռք են բերել 152 ներդրողներ: Նրանց 42%-ը ԱՄՆ-ից են, 23%-ը՝ Մեծ Բրիտանիայից, 17%-ը՝ մայրցամաքային Եվրոպայից, մնացածը՝ Ռուսաստանից եւ ասիական շուկաներից:

«Ունենք ներդրողների բավականին մեծ եւ դիվերսիֆիկացված կազմ», - ասել է նախարարը:

Դավիթ Սարգսյանը տեղեկացրել է, որ եվրապարտատոմսերի թողարկումից ստացած գումարով Հայաստանը վաղաժամկետ կմարի Ռուսաստանից 2009 թվականին ստացած է $500 մլն վարկի մնացորդը: Այս տարի Հայաստանն արդեն մարել էր այդ վարկի $43,5 մլն-ը:

Եվրապարտատոմսերի թողարկումից ստացված մնացած գումարից շուրջ 60 մլրդ դրամ    կհատկացվի գերմանա-հայկական հիմնադրամի միջոցով ՓՄՁ-ների ֆինանսավորմանը՝ ՀՀ կենտրոնական բանկի խողովակներով, շուրջ 3,9 մլրդ դրամ կհատկացվի ՓՄՁ պետական վարկային կազմակերպությանը եւ 1,9 մլրդ դրամ` արտահանման ֆինանսավորման ապահովագրական կառույցին:

Գումարի մնացած մասը կուղղվի ՀՀ պետական պարտքի կառավարմանը:         

Դիտում՝ 8289
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW