Ազգային Հիփոթեքային Ընկերության պարտատոմսերը տեղաբաշխվել են բորսայում

26.07.2013 | 14:32 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում հուլիսի 25-ին տեղաբաշխվել են «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի անվանական զեղչատոկոսային պարտատոմսերը:

Ազգային Հիփոթեկային Ընկերության (ԱՀԸ) պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 816,955,226.38 ՀՀ դրամ, պահանաջարկը` 817,050,665.2 ՀՀ դրամ: Միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 9,4635%, իսկ կտրման եկամտաբերությունը՝ 9,7995%, հայտնել են բորսայում:

Սա ԱՀԸ-ի պարտատոմսերի արդեն վեցերորդ թողարկումն է: Պարտատոմսերի առաջին չորս թողարկումները (NMCCB1, NMCCB2, NMCCB3 և NMCCB4) 2011-2012թթ.-ին տեղաբաշխվել էին բորսայում, թույլատրվել առևտրին բորսայի պարտատոմսերի ազատ Cbond շուկայում, այնուհետև, մարվել և դուրս եկել բորսայական շրջանառությունից: ԱՀԸ-ի պարտատոմսերի հինգերորդ թողարկումը (NMCCB5) թույլատրվել է առևտրին Բորսայի պարտատոմսերի ազատ Cbond շուկայում 13.05.2013թ.-ին և շրջանառվելու է մինչ 17.10.2013թ.:

Դիտում՝ 2384
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW