Բորսան աջակցում է կորպորատիվ կառավարմանը ցուցակված ընկերություններում

19.04.2013 | 14:42 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ն կազմակերպել է «Հայաստանի Հանրապետության կորպորատիվ կառավարման կանոնագիրքը եւ տարեկան հայտարարագիրը» թեմայով երկօրյա սեմինար-աշխատանքային հանդիպում բորսայում ցուցակված եւ առեւտրին թույլատրված ընկերությունների, ինչպես նաեւ պոտենցիալ թողարկողների համար:

Սեմինարի մասնակիցներին ներկայացվեցին ՀՀ կորպորատիվ կառավարման կանոնագրքի եւ տարեկան հայտարարագրի հիմնադրույթները, ինչպես նաեւ քննարկվեցին դրանց կիրառման առանձնահատկությունները հանդիպմանը ներկա յուրաքանչյուր ընկերությունում, հայտնել են բորսայում:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ն շարունակելու է կորպորատիվ կառավարման նորմերի մասին իրազեկվածության եւ տարածմանը ուղղված իր աշխատանքները եւ համագործակցությունը բոլոր շահագրգիռ ընկերությունների հետ»,- նշել են բորսայում:

Դիտում՝ 7400

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW