Երեւան/Մեդիամաքս/. “Այլընտրանք” տնտեսագիտական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը եւ Հայաստանի Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանն այսօր կարծիք են հայտնել, որ դրամի ներկայիս արժեզրկումը վտանգավոր չէ Հայաստանի համար՝ թե գնաճային ճնշումների, եւ թե արտաքին պարտքի սպասարկման տեսանկյունից:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Թաթուլ Մանասերյանը նկատել է, որ ընդհանուր ցածր գնաճային միջավայրը, բացառությամբ որոշ եզակի դեպքերի, չի բերում ապրանքների թանկացմանը նույնիսկ դրամի արժեզրկման պարագայում, ինչը դրական երեւույթ է:Բագրատ Ասատրյանն ասել է, որ ընթացիկ տարին արտաքին միջավայրի տեսանկյունից բարենպաստ է Հայաստանի տնտեսության համար, եւ տեղի ունեցող արժեզրկումն առավելապես դրական կազդի մեր տնտեսության վրա:Ըստ ԿԲ նախկին նախագահի, եթե ռուսական ռուբլին ներկայումս արժեզրկվում է դոլարի նկատմամբ բացառապես նավթի գների անկման պատճառով, ապա դրամի պարագայում հիմնական գործոնն խորհրդարականան ընտրություններն են, որոնց ընթացքում շուրջ 10%-ով աճել է կանխիկի շրջանառությունը՝ կապված ընտրակաշառքների բաժանման հետ: Ըստ Բագրատ Ասատրյանի, Հայաստանից տեղի է ունենում արտարժույթի արտահոսք, ինչը եւս կարեւոր գործոն է դոլարի համդեպ դրամի արժեզրկման համար: «2012թ. ապրիլին Հայաստանի արտաքին պահուստները 2011թ. դեկտեմբերի համեմատ նվազել են շուրջ $250 մլն-ով եւ կազմել մոտ $1 մլրդ 680 մլն”: Թաթուլ Մանասերյանը, իր հերթին, դրամի արժեզրկումը պայմանավորել է առավելապես եվրոյի նկատմամբ դոլարի փոխարժեքի աճով, ինչի ապացույցը, ըստ փորձագետի, դրամ-եվրո գրեթե անփոփոխ հարաբերակցությունն է: Tweet Դիտում՝ 2967