Ամիօ բանկն ամրապնդում է կապիտալի շուկան՝ պարտատոմսերի ցուցակմամբ

18.06.2026 | 10:31 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Ամիօ բանկ #պարտատոմս

«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ պարտատոմսերը ցուցակվել եւ ընդգրկվել են պարտատոմսերի երկրորդային (Bbond) ցուցակում՝ «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ գլխավոր տնօրենի 2026 թվականի հունիսի 08-ի թիվ ՑՊ-057-06/26 որոշման համաձայն:


Բանկից հայտնել են, որ ցուցակման պահից նշված պարտատոմսերով թույլատրվում է հասցեական առեւտուրը, ինչպես նաեւ ռեպո գործարքների կնքումը:

Ամիօ բանկի կողմից թողարկվել են 2,500,000,000 ՀՀ դրամ ընդհանուր անվանական ծավալով պարտատոմսեր՝ յուրաքանչյուրը 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, տարեկան 10.00% արժեկտրոնային տոկոսադրույքով եւ 24 ամիս շրջանառության ժամկետով: Ընդհանուր թողարկումը կազմում է 25,000 հատ անվանական, արժեկտրոնային պարտատոմս:

Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված եւ առեւտրին թույլատրված արժեթղթերի մասին լրացուցիչ տեղեկություններին կարող եք ծանոթանալ այստեղ:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 308

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW