Team Holding ընկերությունը հայտարարում է անվանական/արժեկտրոնային դոլարային պարտատոմսերի տեղաբաշխման երկրորդ փուլի մեկնարկի մասին։ Առաջին փուլի տեղաբաշխումն ավարտվել է նախատեսված ժամկետից շուտ, ինչը վկայում է Team Holding-ի նկատմամբ շուկայի բարձր հետաքրքրության եւ ներդրողների վստահության մասին։Տեղաբաշխումն իրականացվում է Freedom Broker Armenia ներդրումային ընկերության միջոցով՝ ապահովելով գործընթացի թափանցիկությունը եւ դրա իրականացումը միջազգային չափանիշներին համապատասխան։Team Holding-ի պարտատոմսերը հանդիսանում են երկարաժամկետ ներդրումային գործիք՝ ուղղված ընկերության ենթակառուցվածքային եւ նորարարական ծրագրերի ֆինանսավորմանը։ Ընկերության ռազմավարությունն ուղղված է տնտեսական միջավայրի զարգացմանը, նոր տեխնոլոգիաների ներդրմանը եւ տնտեսության համար արժեք ստեղծող նախագծերի իրականացմանը։Երկրորդ փուլը մեկնարկում է արդեն ձեւավորված շուկայական հետաքրքրվածության եւ դրական արձագանքի պայմաններում։ Երկրորդ փուլի շրջանակում տեղաբաշխվող դոլարային պարտատոմսերի պայմաններն են՝ անվանական ծավալը՝ 10 միլիոն ԱՄՆ դոլար, մեկ պարտատոմսի անվանական արժեքը՝ 100 ԱՄՆ դոլար, արժեկտրոնի եկամտաբերությունը՝ 8,75%, շրջանառության ժամկետը՝ 48 ամիս։ Արժեկտրոնները կվճարվեն եռամսյակային պարբերականությամբ։Տեղաբաշխման արդյունքում ներգրավվելիք միջոցները Team Holding-ը կուղղի իր հիմնական ռազմավարական ուղղությունների զարգացմանը՝ ենթակառուցվածքային նախագծերի իրականացմանը, նորարարական լուծումների ներդրմանը, ինչպես նաեւ ընթացիկ նախագծերի ֆինանսավորման արդյունավետության բարձրացմանը։Team ընկերությունների խմբի համահիմնադիր Հայկ Եսայանը նշում է․ «Առաջին փուլի պարտատոմսերի տեղաբաշխման՝ նախատեսված ժամկետից շուտ ավարտը մեզ համար հստակ ազդակ էր շուկայի բարձր հետաքրքրվածության եւ ներդրողների վստահության մասին։ Մենք բարձր ենք գնահատում այդ վստահությունը եւ այն ընկալում որպես պատասխանատվություն՝ շարունակաբար ապահովելու կայուն աճ եւ թափանցիկ զարգացում։Այս ծրագիրը թույլ է տալիս Team ընկերությունների խմբին զարգանալ ավելի արագ, ընդլայնել իր գործունեության ծավալները եւ կյանքի կոչել ավելի մեծ եւ ավելի հավակնոտ նախագծեր։ Միեւնույն ժամանակ, ներգրավվող միջոցները ուղղվում են այնպիսի նախաձեռնությունների իրականացմանը, որոնք ոչ միայն ուժեղացնում են մեր էկոհամակարգը, այլեւ ունեն երկարաժամկետ դրական ազդեցություն տնտեսական աճի համար»։Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմյանը հավելում է․ «Մեզ համար առաջնային է ներդրողներին տրամադրել պարզ, հասկանալի եւ վստահելի ներդրումային գործիքներ։ Team Holding-ի պարտատոմսերի երկրորդ փուլի մեկնարկը հիմնված է առաջին փուլի հաջող արդյունքների վրա եւ կարեւոր քայլ է ինչպես ընկերության զարգացման, այնպես էլ Հայաստանի կապիտալի շուկայի կայուն ընդլայնման տեսանկյունից»։Պարտատոմսերը հնարավոր է ձեռք բերել ինչպես առցանց՝ Freedom Broker Armenia հարթակի միջոցով, այնպես էլ դիմելով ընկերության գրասենյակ կամ ներկայացնելով հայտ ընկերության պաշտոնական կայքում։Ծրագրային ազդագրով նախատեսված տեղաբաշխման ընդհանուր ծավալը կազմում է 31,500,000 ԱՄՆ դոլար եւ 1.4 միլիարդ ՀՀ դրամ։Team Holding-ի պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում՝ 2025 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 1/417Ա որոշմամբ։Պարտատոմսերի ձեռքբերման կարգին, ազդագրի էլեկտրոնային տարբերակին եւ հրապարակային առաջարկի հայտարարություններին կարելի է ծանոթանալ այստեղ։Թողարկողի եւ առաջարկվող պարտատոմսերի բոլոր պայմանները, ինչպես նաեւ դրանց առնչվող ռիսկերը ներկայացված են ծրագրային ազդագրում։***«Թիմ Հոլդինգ» ՓԲԸ-ն, հիմնադրված 2021 թվականին Հայկ եւ Ալեքսանդր Եսայանների կողմից, ձեւավորվել է որպես դուստր եւ այլ ընկերություններում ներդրումներ կատարող «հոլդինգային» ընկերություն, որը միավորում է դուստր ընկերություններ տարբեր ոլորտներում եւ ստեղծում բազմաճյուղ կորպորատիվ էկոհամակարգ։ Հոլդինգը միավորել է կախյալ եւ դուստր ընկերություններ տարբեր ոլորտներից՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ եւ համակարգային ինտեգրացիա, ֆինթեք, լոգիստիկա եւ էլեկտրոնային առեւտուր, էներգետիկա եւ շինարարություն, հյուրընկալության ոլորտ, գինեգործություն եւ բարձրորակ սպառողական ապրանքների մատակարարում։ Այսօր Հոլդինգի գործունեությունը ընդգրկում է Հայաստանի տնտեսության մի շարք առանցքային ուղղություններ։Freedom Broker Armenia-ն (իրավաբանական անվանումը՝ «Ֆրիդոմ Ֆինանս Արմենիա» ՍՊԸ)՝ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ներդրումային ընկերություն է, որն ապահովում է մուտք դեպի տեղական եւ միջազգային ֆոնդային շուկաներ։ Ընկերությունն առաջարկում է ներդրումային ծառայությունների ամբողջական շրջանակ՝ բորքերային, արժեթղթերի պահառության եւ արժեթղթերի տեղաբաշխման ծառայություններ, որոնց շրջանակում հաճախորդները ստանում են տեղական եւ միջազգային խոշորագույն արժեթղթերի շուկաներում ուղղակի ներդրումներ կատարելու հնարավորություն մեր ժամանակակից առցանց հարթակի միջոցով։Freedom Broker Armenia-ն հանդիսանում է Freedom Holding Corp. միջազգային ֆինանսական հոլդինգի մաս, որի բաժնետոմսերը ցուցակված են NASDAQ ֆոնդային բորսայում (FRHC): Հոլդինգի շուկայական կապիտալիզացիան կազմում է 8.9 մլրդ ԱՄՆ դոլար, ակտիվները՝ 9.9 մլրդ դոլար (31.03.2025)։ Freedom Holding Corp.-ը ներկայացված է ԱՄՆ-ում, Եվրոպայում, ԱՊՀ երկրներում եւ Ասիայում՝ ունենալով ավելի քան 8700 աշխատակից, 202 գրասենյակ, եւ 11 միլիոն օգտատեր թվային էկոհամակարգում։ Tweet Դիտում՝ 882