Խնայել հանուն երազանքի իրականացման. Կոնվերս Բանկի եւ Գլոբբինգի առաջարկը

23.12.2025 | 15:23 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Կոնվերս Բանկ #Գլոբբինգ
Երազանքը երազանք է մնում այնքան ժամանակ, քանի դեռ չկան քայլեր ու գործողություններ: Այս ճանապարհին ամենակարեւորը ձգտումն ու ֆինանսներն են:

Լինի դա ճամփորդություն թե ուսում, տան կամ մեքենայի ձեռքբերում, բիզնես գաղափարի իրականացում՝ մեծ նվաճումները սկսվում են փոքր քայլերից ու ձեռքբերումներից, իսկ մեծ խնայողությունները՝ ճիշտ պլանավորումից ու ներդրումներից:

Ինչպե՞ս խնայել, ստանալ եկամուտ՝ մեկ քայլ ավելի մոտենալով երազանքի իրականացմանը:

Կոնվերս Բանկն ունի շահավետ առաջարկ յուրաքանչյուրի համար:

Բանկը տեղաբաշխում է իր ոլորտի առաջատար Գլոբբինգ ընկերության՝ ՀՀ դրամով եւ ԱՄՆ դոլարով պարտատոմսեր՝ տալով հնարավորություն ներդնելու պարտատոմսերում, ստանալու երաշխավորված եկամուտ, ինչպես նաեւ դառնալու ԱՊՀ-ում՝ այս ոլորտում ամենամեծ հայկական ընկերության գլոբալ ընդլայնման ու զարգացման մասնակից։ 

Ձեռք բերեք պարտատոմսեր հետեւյալ պայմաններով.

ՀՀ դրամով պարտատոմսեր.

•    Արժեկտրոնային եկամտաբերություն՝ 12%
•    Շրջանառման ժամկետ՝ 36 ամիս
•    Արժեկտրոնների վճարման պարբերականություն՝ կիսամյակային

ԱՄՆ դոլարով պարտատոմսեր.

•    Արժեկտրոնային եկամտաբերություն՝ 8,25%
•    Շրջանառման ժամկետ՝ 36 ամիս
•    Արժեկտրոնների վճարման պարբերականություն՝ կիսամյակային

Պարտատոմսեր կարող եք ձեռք բերել Converse Mobile հավելվածում կամ Կոնվերս Բանկի մասնաճյուղերում:

Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը կներկայացվեն Հայաստանի ֆոնդային բորսա ցուցակման համար:

Պարտատոմսերի Ծրագրային ազդագրին եւ Թողարկման վերջնական պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
Դիտում՝ 324
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW