«ՖԻՆՔԱ Հայաստան»-ը մեկնարկում է պարտատոմսերի 20-րդ թողարկումը՝ 11.75% եկամտաբերությամբ

21.11.2025 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#ՖԻՆՔԱ #պարտատոմսեր #թողարկում
«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն («ՖԻՆՔԱ Հայաստան») հայտարարում է պարտատոմսերի 20-րդ՝ հոբելյանական թողարկման մեկնարկի մասին։ Այս քայլով ընկերությունը փաստում է իր ութ տարվա հետեւողական ներկայությունն ու վստահելի դիրքը Հայաստանի ֆինանսական շուկայում։

Ինչպես նշել են ընկերությունում, 20-րդ թողարկման մեկնարկը միավորում է ընկերության անցած ճանապարհը եւ ներդրողների բարձր վստահությունը։ Վերջին տարիների ընթացքում «ՖԻՆՔԱ Հայաստան»-ը ձեւավորել է կայուն պարտատոմսային ծրագիր, որը շարունակում է մնալ հետաքրքիր ու մրցունակ ներդրումային հնարավորություն։

«Մեր 20-րդ թողարկումը ոչ միայն թիվ է, այլ նաեւ մեր թիմի, մեր գործընկերների եւ ամենակարեւորը՝ մեր ներդրողների բացառիկ վստահության արդյունքը։ Մենք հպարտ ենք, որ ութ տարի շարունակ եղել ենք կապիտալի շուկայի կայուն եւ թափանցիկ մասնակիցը։ Մեր ռազմավարությունը մնում է անփոփոխ. ապահովել կայուն աճ եւ առաջարկել հուսալի ներդրումային գործիքներ, որոնք նպաստում են Հայաստանի ֆինանսական միջավայրի զարգացմանը»,- նշել է «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի Գլխավոր տնօրենի պաշտոնակատար Գեւորգ Տեր-Հովհաննիսյաը։


20-րդ թողարկման մանրամասները

•    Տեղաբաշխման ժամկետը՝ նոյեմբերի 24-ից 28-ը
•    Արժույթը՝ ՀՀ դրամ (AMD)
•    Ընդհանուր ծավալը՝ 938 մլն ՀՀ դրամ
•    Տարեկան կուպոնը՝ 11.75%
•    Մարման ժամկետը՝ 3  տարի

«ՖԻՆՔԱ Հայաստան»-ի պարտատոմսային ծրագրի հիմնական ձեռքբերումները եւ ուժեղ կողմերը․

•    20 թողարկում 2017 թվականից առ այսօր․ 2017 թվականից ի վեր իրականացված 20 թողարկումները ցույց են տալիս «ՖԻՆՔԱ Հայաստան»-ի կայուն եւ ակտիվ մասնակցությունը Հայաստանի ֆինանսական շուկայում։      
•    Համախառն ծավալ. թողարկումների ընդհանուր ծավալը կազմում է մոտ $41 միլիոնին համարժեք գումար, ներառյալ՝ մոտ 12.4 մլրդ ՀՀ դրամ եւ 10.5 մլն ԱՄՆ դոլար։
•    Բարձր հետաքրքրություն ներդրողների կողմից. «ՖԻՆՔԱ Հայաստան»-ի պարտատոմսերը տարիներ շարունակ դիտարկվել են որպես վստահելի ու գրավիչ ֆինանսական գործիք՝ ապահովելով իրացվելիություն եւ կայուն եկամտաբերություն։
•    Ներդրողների վստահություն. նկատվում է ֆիզիկական անձ ներդրողների եւ կրկնվող ներդրողների քանակի շարունակական աճ, ինչը հաստատում է ներդրումային գործիքի հանդեպ առկա լայն վստահությունը։ Ներդրողների շարքում են նաեւ մասնագիտացված եւ իրավաբանական անձինք։
•    Համագործակցություն շուկայի առաջատարների հետ. տարբեր թողարկումների ընթացքում գործընկեր են եղել «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ»-ը, «Դայմենշն» ընկերությունը, ինչպես նաեւ վերջին թողարկումների շուկա ստեղծող «ԱրմՍվիսԲանկ»-ը։
•    Թափանցիկություն. բոլոր պարտատոմսերը մշտապես ցուցակվել են Ֆոնդային բորսայում՝ ապահովելով ներդրողների համար առավելագույն թափանցիկություն եւ հասանելիություն։

«ՖԻՆՔԱ Հայաստան»-ի Գլխավոր ֆինանսական տնօրեն Անուշ Պետրոսյանն իր խոսքում հատկապես կարեւորել է այն հանգամանքը, որ 2017 թվականից ներգրավված $41 միլիոնին համարժեք ընդհանուր ֆինանսավորման ծավալը ընդգծում է «ՖԻՆՔԱ»-ի ֆինանսական կարգապահությունը եւ բարձր վարկունակությունը։ 

«Բոլոր 20 թողարկումների հաջող տեղաբաշխումը եւ Բորսայում դրանց ցուցակումը մեր ներդրողներին տրամադրում են հուսալի եկամտաբերություն եւ իրացվելիություն։ Այս հաջողությունը հնարավորություն է տալիս մեզ շարունակել ֆինանսավորել մեր հաճախորդներին՝ հատկապես փոքր բիզնեսներին, եւ պահպանել մեր դիրքը որպես շուկայի ամենագրավիչ ֆինանսական գործիքներից մեկը»,- նշել է Անուշ Պետրոսյանը։

Գլխավոր կոմերցիոն տնօրեն Վարդան Հարոյանը, կարեւորելով «ՖԻՆՔԱ»-ի հաճախորդամետ առաքելությունն, ասել է․  

««ՖԻՆՔԱ»-ի պարտատոմսերի 20-րդ թողարկումը վկայում է այն բացառիկ վստահության մասին, որը կազմակերպությունը վայելում է ներդրումային շուկայում։ Այս հաջողությունը «ՖԻՆՔԱ»-ի եւ մեր հաճախորդների միջեւ կապի ամրապնդման արդյունք է, քանի որ ներգրավված միջոցներն ուղղվում են հայկական փոքր ու միջին բիզնեսի ֆինանսավորմանը։ Մենք հպարտ ենք, որ մեր ֆինանսական գործիքները նպաստում են ինչպես մեր ներդրողների, այնպես էլ տնտեսության իրական հատվածի զարգացմանը»։

«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի մասին

«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն հանդիսանում է FINCA Impact Finance (FIF) գլոբալ ցանցի մաս, որը միկրոֆինանսավորման եւ փոքր բիզնեսի ֆինանսավորման ոլորտի առաջատարներից է Հայաստանում։ Ընկերությունը Հայաստանում հիմնադրվել է 1999 թվականին եւ նպատակ ունի բարելավել հասարակության ցածր եկամուտ ունեցող հատվածների կյանքի որակը՝ տրամադրելով ֆինանսական ծառայություններ:

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել finca.am կամ զանգահարել 012 55 55 55 հեռախոսահամարով:
Դիտում՝ 4466
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW