Մարտի 3-ից հունիսի 18-ն ընկած ժամանակահատվածում Հայէկոնոմբանկը կտեղաբաշխի իր կողմից թողարկված դոլարային եւ դրամային պարտատոմսերի հերթական տրանշերը: Բանկից հայտնում են, որ դրամային պարտատոմսերի ընդհանուր ծավալը կազմում է 3,0 մլրդ ՀՀ դրամ, որը ներառում է 300,000 հատ անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս՝ 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով: Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է 11.00%, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս: Արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է կիսամյակային պարբերականությամբ: Դրամային պարտատոմսերի մարման ամսաթիվն է 03.03.2028թ.-ը:Տեղաբաշխման ենթակա դոլարային պարտատոմսերի ընդհանուր ծավալը կազմում է 10,0 մլն ԱՄՆ դոլար, որը ներառում է.• 50,000 հատ անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս՝ 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով: Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է 6.25%, շրջանառության ժամկետը՝ 60 ամիս: Արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է կիսամյակային պարբերականությամբ: Պարտատոմսերի մարման ամսաթիվն է 03.03.2030թ.-ը:• 50,000 հատ անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս՝ 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով: Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է 5.50%, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս: Արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է կիսամյակային պարբերականությամբ: Պարտատոմսերի մարման ամսաթիվն է 03.03.2028թ.-ը:Արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է կիսամյակային պարբերականությամբ:Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ եւ ունենալու են շուկա ստեղծող:Պարտատոմսերի Ծրագրային ազդագիրը ՀՀ Կենտրոնական բանկի կողմից գրանցվել է 2024թ. հունիսի 19-ին: Ծրագրային Ազդագրի եւ թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակները կարելի է ներբեռնել www.aeb.am կայքից, իսկ թղթային տարբերակը հնարավոր է ձեռք բերել՝ այցելելով «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի գլխամասային գրասենյակ, հասցե՝ ք. Երեւան, Ամիրյան 23/1:Նշվում է, որ պարտատոմսերը կարող են ձեռք բերել ֆիզիկական եւ իրավաբանական անձիք՝ դիմելով «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ:Բանկից հիշեցնում են, որ «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն բանկի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ եւ երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից: Tweet Դիտում՝ 3561