Ակբա բանկը տեղաբաշխում է 10,50% տարեկան եկամտաբերությամբ դրամային պարտատոմսեր

12.11.2024 | 11:15 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Ակբա բանկ #պարտատոմսեր
Ակբա բանկը մեկնարկել է հրապարակային առաջարկով 5 միլիարդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսերի տեղաբաշխումը։

Բանկը կտեղաբաշխի տարեկան 10.50% եկամտաբերությամբ 50 հազար դրամային պարտատոմս։

Բանկից հայտնում են, որ պարտատոմսերի շրջանառության ժամկետը 60 ամիս է, տեղաբաշխումը մեկնարկել է նոյեմբերի 11-ին եւ կտեւի մինչեւ դեկտեմբերի 2-ը ներառյալ։

Մեկ պարտատոմսի անվանական արժեքը կազմում է 100 հազար ՀՀ դրամ։

Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողը պետք է լրացնի եւ Ակբա բանկ ներկայացնի պարտատոմսերի ձեռքբերման հայտ։

Պարտատոմսերի ձեռքբերման հայտ ֆիզիկական անձանց համար՝
•    Դրամային պարտատոմսերի ձեռքբերման հայտ

Պարտատոմսերի ձեռքբերման հայտ իրավաբանական անձանց համար՝
•    Դրամային պարտատոմսերի ձեռքբերման հայտ

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բանկի թողարկած անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ եւ երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Դիտում՝ 1384
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW