Evocabank-ը կթողարկի դրամով եւ դոլարով պարտատոմսեր
26.09.2024 | 17:36 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /


Evocabank-ը կթողարկի անվանական, արժեկտրոնային, ոչ փաստաթղթային, առանց հետգնման հնարավորության, ոչ փոխարկելի պարտատոմսեր:
Բանկը կտեղաբաշխի 300,000 հատ դրամային եւ 150,000 հատ դոլարային պարտատոմս: Արժեկտրոնները կվճարվեն եռամսյակային պարբերականությամբ։
Մեկ դրամային պարտատոմսի անվանական արժեքը կկազմի 10,000 ՀՀ դրամ, իսկ դոլարայինը՝ 100 ԱՄՆ դոլար:
Թողարկվող պարտատոմսերի պայմաններն են՝
Դաս |
Անվանական արժեկտրոնային |
|
Անվանական արժեք |
10,000 ՀՀ դրամ |
100 ԱՄՆ դոլար |
Ընդհանուր ծավալ |
3,000,000,000 ՀՀ դրամ |
15,000,000 ԱՄՆ դոլար |
Թողարկվող պարտատոմսերի քանակ |
300,000 հատ |
150,000 հատ |
Շրջանառության ժամկետ |
36 ամիս |
36 ամիս |
Արժեկտրոնային տարեկան տոկոսադրույք |
10% |
5% |
Արժեկտրոնների վճարման պարբերականություն |
Եռամսյակային |
Եռամսյակային |
Տեղաբաշխող |
«Էվոկաբանկ» ՓԲԸ |
Նշվում է, որ պարտատոմսերը «պահանջված եւ շահավետ ֆինանսական գործիքներ են»: Դրանք ապահով են, բարձր եկամտաբեր եւ ունեն մի շարք առավելություններ՝
• Անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ եւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափերով երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:
• Պարտատոմսերից ստացված եկամուտները ազատված են եկամտային հարկից եւ ոչ ռեզիդենտի շահութահարկից:
Evocabank-ում պարտատոմսերը հնարավոր է գնել օնլայն՝ EvocaTOUCH հավելվածի միջոցով կամ այցելել բանկի ցանկացած մասնաճյուղ:
Պարտատոմսերի տեղաբաշխմանը մասնակցել ցանկացողները պարտատոմսերի ազդագրի էլեկտրոնային տարբերակին (գրանցված ՀՀ ԿԲ նախագահի 03.07.2024թ. թիվ 1/254 Ա որոշմամբ), հիմնական պայմաններին ու այլ մանրամասներին կարող են ծանոթանալ այստեղ։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: