Յունիբանկը թողարկել է դրամային եւ դոլարային պարտատոմսեր

10.07.2024 | 12:30 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
Յունիբանկը թողարկել է դրամային եւ դոլարային պարտատոմսեր, համապատասխանաբար, 9.75%  եւ 5% տարեկան եկամտաբերությամբ:  

Դրամային պարտատոմսերի թողարկման  ծավալը  կազմում է 2 մլրդ ՀՀ դրամ, դոլարային պարտատոմսերինը՝  5 մլն ԱՄՆ դոլար: Պարտատոմսերի շրջանառության ժամկետը սահմանվել է 36 ամիս: Արժեկտրոնային եկամուտը կվճարվի եռամսյակը մեկ:

Պարտատոմսերը  կարելի է ձեռքբերել Յունիբանկի գլխամասային գրասենյակում  կամ մասնաճյուղերում: Թողարկման տեղաբաշխումը նախատեսվում է ավարտել մինչեւ 09.09.2024թ.:

Տեղաբաշխման եւ ցուցակման ավարտից հետո պարտատոմսերը շրջանառվելու են երկրորդային շուկայում՝  AMX Հայաստանի ֆոնդային բորսայի առեւտրային հարթակում:

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն, բանկի կողմից թողարկված անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ եւ երաշխավորվում են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:
 
Ծրագրային ազդագիրը  (գրանցված է 05.06.2024թ. թիվ 1/204 Ա), դրա լրացումները եւ սույն թողարկման վերջնական պայմանները հրապարակված են www.unibank.am կայքում:
Դիտում՝ 3986
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW