Կոնվերս Բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

28.03.2023 | 16:54 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Կոնվերս Բանկ #պարտատոմսեր #ֆոնդային բորսա
Կոնվերս Բանկը, սահմանված ժամկետից շուտ ավարտելով պարտատոմսերի տեղաբաշխումը, ցուցակել է 3 մլրդ ՀՀ դրամ եւ 10 մլն ԱՄՆ դոլար ծավալով պարտատոմս:

Ինչպես հայտնել են բանկից, այս անգամ պարտատոմսերի տեղաբաշխումը մեծամասամբ կազմակերպվել է Կոնվերս Մոբայլ հավելվածի միջոցով, ինչը հաճախորդների համար պարտատոմսերի ձեռքբերման առավել ժամանակակից, հարմարավետ եւ արագ տարբերակ է:

Այս ցուցակումից հետո բանկի՝ Հայաստանի ֆոնդային բորսայում շրջանառվող պարտատոմսերի ծավալը կազմում է 8 մլրդ ՀՀ դրամ եւ 30 մլն ԱՄՆ դոլար: Կոնվերս Բանկը համագործակցում է մի քանի շուկա ստեղծողի հետ՝ երկրորդային շուկայում պարտատոմսերի իրացվելիությունը եւ գնագոյացման արդյունավետությունը բարձրացնելու, ինչպես նաեւ շուկային խորություն հաղորդելու նպատակով:

Բանկը մշտապես կարեւորել է պարտատոմսերի հասանելիությունը մեծ թվով ներդրողների համար: Այդ ուղղությամբ գործադրված ջանքերի շնորհիվ տվյալ թողարկման պարտատոմսերը ձեռք են բերվել ավելի քան 400 ֆիզիկական անձ ներդրողների կողմից:

«Վերջին տարիներին, հատկապես բանկերի կողմից կորպորատիվ պարտատոմսերի թողարկման ծավալները Հայաստանում զգալիորեն ավելացել են: Խիստ մրցակցության պայմաններում Կոնվերս Բանկի պարտատոմսերի՝ սահմանված ժամկետից շուտ ամբողջ ծավալով տեղաբաշխումը վկայում է բանկի կայունության ու հուսալիության, նրա նկատմամբ հաճախորդների վստահության բարձր մակարդակի մասին»,-ասել է Կոնվերս Բանկի Ներդրումային դեպարտամենտի տնօրեն Գրիգորի Զաքարյանը:

Նշվում է, որ 2017թ-ից ի վեր բանկը թողարկել է երեք արժույթով՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար եւ Եվրո պարտատոմսեր՝ ընդհանուր 41.3 մլրդ ՀՀ դրամին համարժեք ծավալով:
 
«Բանկը պարտատոմսերի շուկայում իր առաջատար դիրքը նվաճեց բավականին կարճ ժամանակահատվածում՝ թիմային աշխատանքի ու հետաքրքիր, մրցունակ առաջարկների շնորհիվ: Ներկայում ցուցակված պարտատոմսերի ծավալով բանկը չորրորդն է՝ շուկայում ակտիվ 13 բանկերից: Այսուհետ եւս կշարունակենք հաճախորդներին նոր ներդրումային պրոդուկտներ առաջարկելու միջոցով ակտիվ մասնակցություն ունենալ կորպորատիվ պարտատոմսերի շուկայում՝ պահպանելով Հայաստանում Կոնվերս Բանկի առաջատար դիրքերը»,-եզրափակել է նա:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 62120
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW