Փետրվարին կորպորատիվ պարտատոմսերով կնքվել է 159 գործարք
02.03.2023 | 13:55 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /

Լուսանկարը՝ amx.am

Հայաստանի ֆոնդային բորսայից հայտնել են, որ փետրվարին տեղի ունեցած պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդների ընդհանուր ծավալը կազմել է 50.2 մլրդ դրամ՝ գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը մոտ 36%-ով:
Պետական պարտատոմսերի երկրորդային շուկայի բորսայական առեւտրի ընդհանուր ծավալը փետրվարին կազմել է ավելի քան 8.5 մլրդ ՀՀ դրամ: Առեւտրի առարկա պետական գանձապետական պարտատոմսերով կնքվել է 53 գործարք։
Նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համեմատ կորպորատիվ պարտատոմսերի թե՛ շուկայի, թե՛ առեւտրի ծավալները պահել են աճի դինամիկան։ Կորպորատիվ պարտատոմսերի փետրվար ամսվա շուկայի ծավալը կազմել է ավելի քան 415,5 մլրդ դրամ։
Կորպորատիվ պարտատոմսերով իրականացված առեւտրի ծավալը կազմել է ավելի քան 3.2 մլրդ դրամ։ Կորպորատիվ պարտատոմսերով հաշվետու ժամանակահատվածում կնքվել է 159 գործարք։
Բորսայում շրջանառվող կորպորատիվ պարտատոմսերի քանակը կազմել է 104։
Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմել է գրեթե 413 մլն դրամ։
Բաժնետոմսերի առեւտրի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բազմապատիկ աճել է՝ հասնելով մոտ 66.6 մլն դրամի՝ գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 23,4%-ով։ Շուկայի կապիտալիզացիան նախորդ տարվա համեմատ ավելացել է մոտ 4%-ով՝ հասնելով 270.2 մլրդ դրամի։ Բաժնետոմսերով կնքվել է 156 գործարք։
Ամսական տվյալների գրաֆիկները կարող եք տեսնել այստեղ։
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: