AMX-ը արժեթղթերի շուկայի ակտիվ մասնակիցներին մրցանակներ է հանձնել

31.08.2022 | 10:56 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#AMX #արժեթղթերի շուկա #մրցանակ

Հայաստանի ֆոնդային բորսան եւ Կենտրոնական դեպոզիտարիան ամեն տարի ամփոփում են նախորդ տարվա տվյալները եւ ներկայացնում մրցանակաբաշխության անվանակարգերի հաղթող՝ ամենաակտիվ, նորարար եւ լավագույն մասնակիցներին։

Հիմնվելով 2021-ի ընթացքում ցուցաբերած ակտիվության եւ գործունեության վրա՝ այս տարի առաջադրվել է 21 անվանակարգ։

Հայաստանի ֆոնդային բորսայից հայտնում են, որ այս տարվա ավելացված  «Հատուկ մրցանակ» անվանակարգում մրցանակ է ստացել «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ն՝ կապիտալի շուկայում նորարար մեթոդներ ինտեգրելու եւ օգտագործելու համար։

AMX-Հայաստանի ֆոնդային բորսայի գործընկեր-մրցանակակիրներն են՝

-«Լավագույն հաշվետու թողարկող` կորպորատիվ արժեթղթերի շուկայում շրջանառվող պարտատոմսերի մասով»՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ

-«Լավագույն հաշվետու թողարկող` կորպորատիվ արժեթղթերի շուկայում շրջանառվող բաժնետոմսերի մասով»՝ «ԱՍԿԵ Գրուպ» ԲԲԸ

-«Կորպորատիվ պարտատոմսերի լավագույն տեղաբաշխող` Բորսայի կորպորատիվ արժեթղթերի տեղաբաշխման համակարգով»՝ «ԼԵՆԴՄԱՐԿ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ    

-«Բաժնետոմսերի լավագույն տեղաբաշխող` Բորսայի կորպորատիվ արժեթղթերի տեղաբաշխման համակարգով»՝ «Յունիբանկ» ԲԲԸ

-«Բորսայի լավագույն անդամ` կորպորատիվ արժեթղթերի շուկայում»՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ

-«Բորսայի լավագույն անդամ` պետական պարտատոմսերի շուկայում»՝ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ

-«Բորսայի լավագույն անդամ` ռեպո եւ սվոպ գործառնությունների անվանակարգում»՝ «ԱՐՄԲՐՈԿ» ԲԲԸ

-«Պետական պարտատոմսերի  լավագույն շուկա ստեղծող»՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ

-«Կորպորատիվ արժեթղթերի  լավագույն շուկա ստեղծող»՝ «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ

-«Բորսայի լավագույն անդամ՝ բրոքեր Պետական պարտատոմսերի շուկայում»՝ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ

-«Բորսայի լավագույն անդամ՝ բրոքեր Կորպորատիվ արժեթղթերի շուկայում»՝ «Արդշինբանկ» ՓԲԸ

-«Բորսայի լավագույն անդամ՝ գլխավոր անվանակարգ (Grand Prix)»՝ «Արդշինբանկ» ՓԲԸ

-«Բորսայի լավագույն նորարար անդամ»՝ «ԼԵՆԴՄԱՐԿ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ    

-«Լավագույն գործընկեր՝ առեւտրի մասնակից»՝ Դիանա Շաքարյան, «ԱյԴի Բանկ» ՓԲԸ                

AMX-Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի մրցանակաբաշխության մրցանակակիրներն են՝

-«Կորպորատիվ արժեթղթերի շուկայում դեպոզիտար համակարգի հաշվի լավագույն օպերատոր-պահառու»՝ «ԱՐՄԲՐՈԿ» ԲԲԸ

-«Օտարերկրյա արժեթղթերի շուկայում դեպոզիտար համակարգի հաշվի լավագույն օպերատոր-պահառու»՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ

-«Դեպոզիտար համակարգի հաշվի լավագույն օպերատոր-ռեեստրավար»՝ «ԱՐՄԲՐՈԿ» ԲԲԸ

-«Կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի լավագույն անդամ»՝ «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ եւ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ

-«Արժեթղթերի հաշվառման եւ հաշվարկային միասնական համակարգի լավագույն անդամ»՝ «ԱՐՄԲՐՈԿ» ԲԲԸ
 
-«Արժեթղթերի հաշվառման եւ հաշվարկային միասնական համակարգի անդամի լավագույն աշխատակից»՝ Սիրանուշ Հարությունյան, «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ

-Հատուկ մրցանակ՝ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ                        

AMX-ից հայտնում են, որ հաշվի առնելով ֆինանսական շուկայում տեղի ունեցող դրական փոփոխությունները՝ առաջիկայում անվանակարգերի թիվն ավելի է ընդլայնվելու։

Դիտում՝ 51656
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW