Կոնվերս Բանկը ժամկետից շուտ ավարտել է պարտատոմսերի տեղաբաշխումը

26.07.2022 | 17:42 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Կոնվերս Բանկ #պարտատոմսեր
Կոնվերս Բանկը նախանշված ժամկետից շուտ ավարտել է 2 մլրդ ՀՀ դրամ եւ 10 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխումը:

Տեղաբաշխված պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը համապատասխանաբար 10% եւ 4% է: Արժեկտրոնի վճարման պարբերականությունը կիսամյակային է:

Բանկը դիմելու է «Հայաստանի Ֆոնդային Բորսա» ԲԲԸ՝ պարտատոմսերը ցուցակելու համար:

Թողարկման մանրամասները ներկայացված են այս հղումով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 75847

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW