AMX. Տեղի է ունեցել 30 մլրդ դրամի պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ

10.05.2022 | 18:08 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#AMX. Հայաստանի ֆոնդային բորսա
Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX) այսօր տեղի է ունեցել պետական պարտատոմսերի AMGN60294276 տարբերակիչ ծածկագրով տեղաբաշխման աճուրդ։

Պետական պարտատոմսերի աճուրդի տեղաբաշխման ծավալը կազմել է 30 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ ավելի քան 62 մլրդ դրամ` գերազանցելով տեղաբաշխման ծավալն ավելի քան 52%-ով։ Աճուրդի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 11.1927%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը՝ 9.4%:

Պետական պարտատոմսերի առաջնային աճուրդներին կարող եք մասնակցել առաջնային դիլերների միջոցով, որոնց ցանկը հրապարակվում է ՀՀ ֆինանսների նախարարության կայքում, իսկ երկրորդային շուկայից պետական պարտատոմսեր կարող եք ձեռք բերել բորսայի անդամների կամ շուկայի մասնակիցների միջոցով։

Աճուրդների մասին ամբողջական տեղեկատվություն կարող եք ստանալ՝ այցելելով Հայաստանի ֆոնդային բորսայի կայքի «ՊՊ աճուրդներ» բաժին։
Դիտում՝ 49134
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW