ԱրարատԲանկը հանդես կգա որպես «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ-ի պարտատոմսերի տեղաբաշխող

04.02.2022 | 10:31 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#ԱրարատԲանկ #«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ #պարտատոմսեր
2022 թվականի  փետրվարի 10-ին «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից նախատեսվում է իրականացնել անվանական արժեկտրոնային դրամային պարտատոմսերի թողարկում եւ տեղաբաշխում: ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն հանդես կգա որպես պարտատոմսերի տեղաբաշխող։

Դրամային պարտատոմսերի անվանական արժեքը 10 հազ. դրամ է, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս, իսկ արժեկտրոնային տոկոսադրույքը՝ տարեկան 12%։ Ընկերությունը տեղաբաշխելու է 1,400,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով 140,000 հատ դրամային պարտատոմս։

«Ի դեպ պարտատոմսերից ստացված արժեկտրոնային եկամուտը, որը վճարվելու է կիսամյակային պարբերկանաությամբ, ազատված է եկամտահարկից»,- նշել է ԱրարատԲանկի Ներդրումային ծառայությունների վարչության ղեկավար Անահիտ Շաքարյանը։
Դիտում՝ 7007

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW