Հայէկոնոմբանկը $2,1 մլն ծավալով պարտատոմսեր է ցուցակել բորսայում

27.02.2019 | 12:25 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Հայէկոնոմբանկ #Արամ Խաչատրյան #պարտատոմս

«Հայաստանի էկոնոմիկայի զարգացման բանկ» ԲԲԸ-ի՝ $2,1 մլն ընդհանուր ծավալով պարտատոմսերը փետրվարի 26-ին ցուցակվել են AMX ֆոնդային բորսայի Bbond հարթակում։


Սա Հայէկոնոմբանկի առաջին ցուցակումն էր այս տարի։

«Ուրախությամբ արձանագրում ենք, որ գործող ծրագրային ազդագրի շրջանակում վաղաժամկետ ավարտել ենք պարտատոմսերի 2-րդ (AMHEZBB25ER9) տրանշի տեղաբաշխումը եւ սկսել Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակման գործընթացը: Ընդհանուր առմամբ, բանկը, բացի այս թողարկումից, արդեն տեղաբաշխել է $4 մլն եւ 100 մլն դրամ ծավալով պարտատոմսեր, որոնք ցուցակված են «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ում եւ ունեն մարքեթ մեյքեր»,- ասել է Հայէկոնոմբանկի վարչության նախագահ Արամ Խաչատրյանը։

Ընկերության դոլարային պարտատոմսերը (HEZBB5) ցուցակվել են $2,1 մլն ծավալով, $100 անվանական արժեքով, 36 ամիս շրջանառության ժամկետով, 5,25% արժեկտրոնային եկամտաբերությամբ եւ վճարումների եռամսյակային պարբերականությամբ։

«Սա Հայէկոնոմբանկի երրորդ դոլարային ցուցակումն է եւ, հաշվի առնելով բանկի կողմից թողարկված պարտատոմսերի նկատմամբ ներդրողների զգալի պահանջարկը, ինչպես նաեւ հանգամանքը, որ պարտատոմսերի տեղաբաշխումները, որպես կանոն, ավարտվում են նախատեսված ժամկետից շուտ, պատրաստվում ենք պարտատոմսերի թողարկումները դարձնել շարունակական՝ մեր դիրքերն ամրապնդելով նաեւ կորպորատիվ պարտատոմսերի շուկայում»,- հավելել է բանկի վարչության նախագահը:

«Ողջունում ենք Հայէկոնոմբանկի պարտատոմսերի հերթական ցուցակումը Հայաստանի ֆոնդային բորսայում։ Հաշվի առնելով Հայէկոնոմբանկի հետ համագործակցության մեր երկարամյա փորձը՝ համոզված եմ, որ համագործակցության գործընթացը լինելու է շարունակական»,- նշել է Հայաստանի ֆոնդային բորսայի ֆինանսական տնօրեն Միքայել Հայրապետյանը։

Դիտում՝ 3955
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW