Ամերիաբանկը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ից երկու մրցանակ է ստացել

23.10.2018 | 16:56 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Ամերիաբանկ #ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ
Ամերիաբանկին շնորհվել է երկու մրցանակ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի եւ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի «Լավագույն անդամ 2017» մրցանակաբաշխությունում:

Բանկը հաղթող է ճանաչվել «Դեպոզիտար համակարգի լավագույն հաշվի օպերատոր - պահառու օտարերկրյա արժեթղթերի շուկայում» եւ «Կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի լավագույն անդամ» անվանակարգերում:       
 
Բանկում նշել են, որ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի եւ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի կողմից անցկացվող «Լավագույն անդամ» ամենամյա մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել բորսայում եւ դեպոզիտարիայում ակտիվ ներգրավվածություն ունեցող, Հայաստանում կապիտալի շուկայի զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված միջոցառումներին մասնակցող, ինչպես նաեւ մասնագիտական էթիկայի կանոններին հավատարիմ ներդրումային ծառայություններ մատուցող ընկերություններին:
Դիտում՝ 2317

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW