Արարատբանկը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ»-ի կողմից լավագույնն է ճանաչվել երեք անվանակարգում
23.10.2018 | 12:41 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /

Լուսանկարը՝ Արարատբանկ

Այդ անվանակարգերն են՝ «Բորսայի լավագույն անդամ», «Պետական պարտատոմսերի շուկայի լավագույն անդամ» եւ «Կորպորատիվ արժեթղթերի շուկայի լավագույն անդամ»:
Բանկում հիշեցրել են, որ պետական պարտատոմսերի շուկայում Արարատբանկը լավագույնն է ճանաչվում 6-րդ անգամ:
«Արարատբանկն իր հաճախորդներին առաջարկում է միջնորդական եւ պահառուական ծառայություններ, ինչպես նաեւ 2007-ից հանդիսանում է ֆինանսների նախարարության գործակալ՝ պետական պարտքի կառավարման ոլորտում:
Մյուս պատվավոր անվանակարգը «Բորսայի լավագույն անդամ 2017թ.» գեր-անվանակարգն է, որում Արարատբանկը հաղթող է ճանաչվել 5-րդ անգամ: Այս կոչումը շնորհվում է այն ընկերությանը, որն ակտիվ գործունեություն է ծավալում բորսայի տարբեր հարթակներում եւ ակտիվ թողարկող է»,- ասված է հաղորդագրությունում:
Վերջին լուրեր
15.04.2025 | 11:57 Նորություններ
Ֆասթ Բանկը մասնակցել է DDF 2025-ին որպես ֆինանսական գործընկեր
14.04.2025 | 13:54 Ֆինտեխ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: