Կոնվերս Բանկը՝ «Բորսայի լավագույն անդամ ռեպո եւ սվոպ գործառնություններում»

22.10.2018 | 16:08 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Կոնվերս Բանկ #բորսա
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ն եւ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան, ամփոփելով «Լավագույն անդամ 2017» մրցանակաբաշխության արդյունքները, Կոնվերս Բանկը ճանաչել են լավագույնը՝ ռեպո եւ սվոպ գործառնություններում:

«Կոնվերս Բանկը «Բորսայի լավագույն անդամ՝ ռեպո եւ սվոպ գործառնություններ» անվանակարգում հաղթող է ճանաչվում երրորդ տարին անընդմեջ՝ վերահաստատելով առաջատարի դիրքերը: Բանկի հերթական մրցանակը վկայում է բորսայական հարթակներում բանկի ակտիվ գործունեության եւ թիմային արդյունավետ աշխատանքի մասին»,- նշել են բանկում:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի լավագույն անդամ» մրցանակաբաշխությունն անցկացվում է արդեն իններորդ տարին: Մրցանակակիրները որոշվում են՝ հաշվի առնելով «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» հարթակներում կնքված գործարքների քանակը, ծավալը եւ արդյունավետությունը:
Դիտում՝ 14828
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW