IDBank-ը պարտատոմսերի նոր տրանշ կթողարկի

19.10.2018 | 14:50 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#IDBank
IDBank-ը հոկտեմբերի 22-ին կիրականացնի անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տրանշ 6-ի թողարկում։

Բանկում նշել են, որ 6-րդ թողարկման պարտատոմսերի ժամկետայնությունը 2 տարի 3 ամիս է, իսկ արժեկտրոնի տոկոսադրույքը՝ տարեկան 5,25%, որը նախկին տրանշների դեպքում վճարվում էր 6-ամսյա պարբերականությամբ, իսկ 6-րդ թողարկման պարտատոմսերի դեպքում հաճախորդների խնդրանքով վճարվելու է եռամսյակային պարբերականությամբ՝ 9 վճարումով։

«IDBank-ը հաճախորդներին ներդրումները դիվերսիֆիկացնելու հնարավորություն է տալիս։ Պարտատոմսերը համարելով առավել ճկուն գործիք՝ մենք մեր հաճախորդներին առաջարկում ենք բազմապատկել եկամուտները  ոչ միայն ավանդային կամ խնայողական հաշիվներով, այլեւ պարտատոմսերով։ Այս պահին IDBank-ը պարտատոմսերի շուկայում ամենաակտիվ խաղացողներից է եւ հավակնում է պահպանել եւ էլ ավելի բարձրացնել դիրքերը։ Ընդ որում, պետք է նշել, որ մենք որոշեցինք շարունակել պարտատոմսերի թողարկումը շուկայում առկա պահանջարկի արդյունքում. IDBank-ի պարտատոմսերի տեղաբաշխումը, որպես կանոն, ավարտվում է ժամկետից շուտ»,- նշել է բանկի վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, ֆինանսական տնօրեն Ռուբեն Մելիքյանը։

Պարտատոմսերի տեղաբաշխումը նախատեսվում է ավարտել մինչեւ ս.թ. դեկտեմբերի 28-ը: Պարտատոմսերը ցուցակվելու են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ֆոնդային բորսայում եւ մշտապես գնանշվելու են շուկա ստեղծողի (marketmaker) միջոցով։

IDBank-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերը կարելի է ձեռք բերել հոկտեմբերի 22-ից մինչեւ դեկտեմբերի 28-ը՝ բանկի ցանկացած մասնաճյուղում։

Անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ եւ երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:
Դիտում՝ 3625
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW