Արդշինբանկը դարձել է Արժեթղթերի հաշվարկային համակարգի անդամ

29.09.2017 | 18:05 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Արդշինբանկ #ՀԿԴ
Արդշինբանկը ստացել է Արժեթղթերի հաշվարկային համակարգի հաշվի օպերատորի կարգավիճակ՝ անդամակցելով Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի Արժեթղթերի հաշվառման եւ հաշվարկային միասնական համակարգին:

«Արդշինբանկի եւ «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ի միջեւ կնքվել է պայմանագիր, որի շրջանակում բանկի միջոցով հասանելի կդառնան Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից մատուցվող ռեեստրի վարմանը եւ արժեթղթերի պահառությանն առնչվող բոլոր ծառայությունները»,- նշել է բանկի Ռազմավարական զարգացման տնօրեն Արմեն Գասպարյանը:

Արդշինբանկը 2013-ից հանդիսանում է կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամ, ինչը հնարավորություն է տալիս բանկին սպասարկելու բորսայական առեւտրի հետ կապված հաշվարկները:

«Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա»-ն Հայաստանի միակ արժեթղթերի կենտրոնացված ռեեստրավարն է եւ պահառուն: ՀԿԴ-ն անդամակցում է Եվրասիական կենտրոնական դեպոզիտարիաների ասոցիացիային (AESCD) եւ Համարակալման ազգային գործակալությունների ասոցիացիայի (ANNA) լիիրավ անդամ է: 2014-ից ՀԿԴ-ն հանդիսանում է կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների ռեեստրավարը եւ պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների պահառուն:
Դիտում՝ 14268

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW