ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ «Բորսայի լավագույն անդամ 2016»
06.02.2017 | 16:58 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /

Լուսանկարը՝ ՎՏԲ-Հայաստան Բանկ

ՎՏԲ-Հայաստան Բանկը, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի լավագույն անդամ 2016» ամենամյա մրցանակաբաշխության արդյունքներով, արժանացել է «Բորսայի լավագույն անդամ 2016» գլխավոր մրցանակին:
Ինչպես հայտնել են բանկում, մրցանակաբաշխության յուրաքանչյուր անվանակարգում ներկայացված է եղել երեք թեկնածու, որոնցից հաղթող է ճանաչվել մեկը:
ՎՏԲ-Հայաստան Բանկը որպես թեկնածու ներկայացված է եղել երեք անվանակարգում` «Բորսայի լավագույն անդամ արտարժույթի շուկայում», «Բորսայի լավագույն անդամ պետական պարտատոմսերի շուկայում» եւ «Բորսայի լավագույն անդամ» գլխավոր անվանակարգում:
Նախորդ տարի ՎՏԲ-Հայաստան Բանկը հաղթող էր ճանաչվել «Բորսայի լավագույն անդամ՝ վարկային ռեսուրսների շուկայում» եւ «Բորսայի լավագույն գործընկեր` առեւտրի մասնակից» անվանակարգերում:
Մրցանակաբաշխությունն անցկացվում է արդեն յոթերորդ տարին անընդմեջ, որտեղ հաղթողին ընտրելու համար հաշվի են առնվում «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» հարթակներում կնքված գործարքների քանակը, ծավալը եւ արդյունավետությունը:
«Բորսայի լավագույն անդամ» մրցանակաբաշխությունը հիմնվել է 2010թ. եւ նպատակ է հետապնդում խրախուսելու բորսայի տարբեր հարթակներում առավելագույն ներգրավվածություն ունեցող, ինչպես նաև Հայաստանում կապիտալի շուկայի զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված միջոցառումներին մասնակցող եւ մասնագիտական էթիկայի կանոններին հավատարիմ ներդրումային ծառայություններ մատուցող ընկերություններին:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: