Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սամվել Արաբաջյանի հարցազրույցը “Մեդիամաքս” գործակալությանն ու Itel.am կայքին - Ի՞նչ փուլում է գտնվում ՀՀ հեռահաղորդակցային ոլորտի ապամենաշնորհման գործընթացը: Ի՞նչ է արվել եւ դեռ ի՞նչ պետք է արվի շուկայի լիարժեք ազատականացման համար: - Ապամենաշնորհման գործըթացը փուլային բնույթ է կրում, եւ դրա մի մասն արդեն իրականացվել է: Առաջին հերթին դա “ԱրմենՏելի” լիցենզիայի վերախմբագրումն էր, ըստ որի վերացվեցին այդ ընկերության բացառիկ իրավունքները: Այնուհետեւ մշակվեցին իրական ծառայությունների շուկայում ըստ տեսակների կարգավորող փաստաթղթերը, ինչը հնարավորություն տվեց նոր խաղացողներին մուտք գործել շուկա: Այդ գործընթացի շրջանակներում տրամադրվեցին լիցենզիաներ եւ սկսվեց փոխկապակցման, գծերի վարձակալության գործընթացը, ինչը միջավայր եւ հնարավորություններ ստեղծեց մրցակցային դաշտում գործունեություն ծավալելու համար: Դրան հաջորդեցին իրական ներդրումային դաշտի ձեւավորման փուլը եւ ավելի լուրջ ընկերությունների մուտքը շուկա: Այս ամենից հետո ակնկալում ենք ավելի իրական մրցակցային դաշտ հեռահաղորդակցության բոլոր ճյուղերում` բոլոր ծառայությունների մասով, որից հետո Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի /ՀԾԿՀ/ դերը կլինի առավելապես շուկայի պաշտպանությունն ու հավասար մրցակցային դաշտի ապահովումը: Առաջին երկու փուլերն արդեն իսկ իրականացվել են, եւ “ԱրմենՏելի” լիցենզիայի վերախմբագրումից հետո մրցակցային դաշտում ունենք ելքային ձայնային ծառայությունների առաջին շուկան /VoIP/, որը քիչ ներդրումներ պահանջող ծառայություն է: Այս ոլորտում հանձնաժողովը շուրջ 100 լիցենզիա տրամադրեց, ինչը հնարավորություն տվեց ընկերություններին հաջող մրցակցություն ծավալել դաշտում: Այդ ընկերություններն իրենց դրական դերակատարումն ունեցան շուկայում` հանգեցնելով ելքային զանգերի սակագների իջեցմանը: Սակայն դա, բնականաբար, չէր կարող բավարարել ՀԾԿՀ-ին, քանի որ այդ շուկան չի նպաստում ենթակառուցվածքների զարգացմանը, ուստի հանձնաժողովի կողմից մշակվեցին ավելի լուրջ փաստաթղթեր, որոնցով կանոնակարգվեցին ավանդական գերիշխողի` “ԱրմենՏել” ընկերության հետ այն հարաբերությունները, որոնք հնարավորություն են տալիս պրովայդերներին եղած ենթակառուցվածքների հետ փոխկապակցելու իրենց կողմից կառուցվող ենթակառուցվածքները:Սամվել Արաբաջյանի հարցազրույցի շարունակությունը կարդացեք այստեղ: Tweet Դիտում՝ 16026