“Կոռնետ-ԱՄ” ընկերության գլխավոր տնօրեն Բորիս Դեմիրխանյանի հարցազրույցը ՄԵԴԻԱՄԱՔՍ լրատվական գործակալությանն ու Itel.am պորտալին - Անցյալ տարվա ամռանը “Կոռնետ-ԱՄ”-ը հայտարարեց, որ ավարտել է WiMAX անլար լայնաշերտ հասանելիության /ԱԼՀ/ տեխնոլոգիայով ցանցի կառուցման առաջին փուլը: Որո՞նք էին ձեր ընկերության նվաճումներն այս ժամանակահատվածում: - Ցանցի կառուցման գործընթացն անհնար է ավարտել, դա խորապես դինամիկ գործընթաց է: Նախորդ տարվա աշնանը WiMAX ԱԼՀ ցանցը հանձնվեց առեւտրային շահագործման, սակայն ինչպես եւ ցանկացած նորույթ (մասնավորապես, այդպիսին է WiMAX-ը), այն պահանջում է լրամշակում եւ մանրամասն կարգավորում, իսկ ամենակարեւորն այն է, որ նա պետք է իր արժանի տեղը գտնի այդ խմբի ծառայությունների շուկայում: Կարելի է ասել, որ ինչքան էլ դժվարին լինի այդ գործընթացը, “Կոռնետ-ԱՄ”-ի WiMAX ցանցն այսօր ՀՀ հեռահաղորդակցային ենթակառուցվածքի մի մասն է, եւ, ըստ իս, դա այս ընթացքում մեր ընկերության գլխավոր նվաճումն է: Բորիս Դեմիրխանյանի հարցազրույցի շարունակությունը կարդացեք այստեղ: Tweet Դիտում՝ 16497