Հունիսի 1-ից մեկնարկել է Համաեվրոպական Executive MBA ծրագրի փաստաթղթերի ընդունման երկրորդ փուլը: Ծրագիրը Երեւանում գործում է 2016թ.-ից ու արդեն իսկ 300-ից ավելի շրջանավարտ ունի։ 2021թ.-ից այն ներկայացվում է առավել ընդլայնված՝ համաեվրոպական տարբերակով, հայաստանյան դիմորդներին առաջարկելով միաժամանակ բրիտանական Յորքի համալսարանի եւ ֆրանսիական Ստրասբուրգի համալսարանի MBA բիզնես կրթություն եւ դիպլոմներ՝ ապրելով եւ աշխատելով Երեւանում։ Banks.am-ը ներկա է եղել Համաեվրոպական Executive MBA ծրագրի բաց դասին, որի ընթացքում ներկայացվել են դրա մանրամասներն, ինչպես նաեւ պրոֆեսոր Ջիովանի Սերաֆինիի կողմից անցկացվել է դասախոսություն մարդկային ռեսուրսների եւ կազմակերպչական կառավարման թեմայով: «Ծրագրի հանդեպ հետաքրքրությունը տարեցտարի ավելանում է»Համաեվրոպական Executive MBA ծրագիրը ոչ միայն Հայաստանում, այլեւ՝ տարածաշրջանում միակ MBA ծրագիրն է, որը հավաստագրված է AMBA-ի (Association of MBAs) կողմից: Ծրագրի հայաստանյան եւ վրաստանյան տնօրեն Լիլիթ Շահզադեյանի խոսքով՝ սա որակի լուրջ ցուցիչ է. Լուսանկարը՝ Մեդիամաքս «Հպարտ եմ ասել, որ ծրագրի հանդեպ հետաքրքրությունը տարեցտարի ավելանում է: Հենց բազմաթիվ զանգերն ու հարցումներն են պատճառ դարձել, որ այսօր եւս մեկ բաց դաս անցկացնենք՝ մարդկանց առավել մանրամասն պատմելով ծրագրի ու դրա ընձեռած հնարավորությունների մասին»: Լիլիթ Շահզադեյանի խոսքով՝ այս ծրագիրը Հայաստանից դիմողներին տրամադրում է հատուկ պայմաններ՝ նրանց դիտարկելով ոչ թե որպես միջազգային, այլ՝ եվրոպական ուսանողներ. «Բացի այդ, կա նաեւ կրթաթոշակների, զեղչերի հնարավորություն: Հունիսի 1-ից մեկնարկել է մեր ընդունելության երկրորդ փուլը, մինչ այդ կատարվել է նախնական՝ Early bird ընդունելություն, որի ընթացքում դիմորդները ստանում էին 32% զեղչ: Հիմա եւս՝ մինչեւ հուլիսի վերջ, կտրամադրվեն որոշակի զեղչեր»: Լիլիթ Շահզադեյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Անդրադառնալով կայանալիք բաց դասախոսությանը՝ Լիլիթ Շահզադեյանը նշել է, որ այն մարդկային ռեսուրսների ու կազմակերպչական կառավարման մասին է. «Քննարկելու ենք՝ ինչպես այս երկուսը կարող են հանգեցնել հաջող ղեկավարման: Իհարկե, պատմելու ենք նաեւ ծրագրի ընդունելության պայմանների, կրթաթոշակների հնարավորության մասին: Ուզում եմ ընդգծել՝ մեր շրջանավարտներն իրենց աշխատանքում ունենում են առաջխաղացում, ընդ որում՝ ոչ միայն առավել բարձր պաշտոններում աշխատելու առաջարկների տեսքով, այլեւ՝ չեն վախենում կտրուկ փոխել իրենց մասնագիտությունն ու հիմնադրել նոր, սեփական բիզնես: Շատ շրջանավարտներ են նշում, որ MBA-ն իրենց տալիս է ինքնավստահություն: Կարծում եմ՝ սա լավագույն արդյունքն է»: Եղիսաբեթ Մովսիսյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Ծրագրի շրջանավարտներից Կենտրոնական բանկի Ֆինանսական ծառայությունների վերակառուցման ծառայության ղեկավար Եղիսաբեթ Մովսիսյանը վստահեցնում է՝ դրա ընթացքում ձեռք բերած հմտությունները պարբերաբար կիրառում է աշխատանքում.««Համաեվրոպական Executive MBA ծրագրով ուսանել եմ 2018-2020 թվականներին: Ստացած հիմնական առավելություններն այն հմտություններն են, որոնք առ այսօր օգտագործում աշխատանքումս: Գիտելիքն, իհարկե, կարեւոր է, բայց ծրագրի արդյունքում ձեռք ես բերում նաեւ կարեւոր հմտություններ, օրինակ ՝ հետազոտություններ կատարելու, դրանց արդյունքները ներկայացնելու ոլորտում»: Գիտելիքը, մասնագիտական կապերն ու քննադատական մտածողությունըՊրոֆեսոր Ջիովանի Սերաֆինին ներկայացրել է իր բաց դասախոսության հիմնական թեմաները՝ մարդկային ռեսուրսների ճիշտ կառավարում եւ առաջնորդություն: Ջիովանի Սերաֆինին Լուսանկարը՝ Մեդիամաքս «Այս ուղղությամբ փորձս բավականին մեծ է: Եղել եմ ոլորտում պրակտիկ մասնագետ, իսկ հիմա տեղափոխվել եմ ակադեմիական դաշտ, դասավանդում եմ: Այսօր փորձելու եմ ցույց տալ՝ ինչպես ընկերությունը կարող է ուժեղացնել սեփական կառավարման մոդելը՝ կազմակերպչական վարքագծի եւ մարդկային ռեսուրսների կառավարման միջոցով», - ասել է Ջիովանի Սերաֆինին՝ ավելացնելով, որ նման բաց դասի նպատակն է խրախուսել ներկաների տեսական եւ գործնական գիտելիքների կիրառումը, միաձուլել այս երկուսը՝ նպաստելով քննադատական մտածողության զարգացմանը: «Համաեվրոպական Executive MBA ծրագիրն ուսանողներին առաջարկում է մի շարք առավելություններ: Բացի բուն գիտելիքը, ծրագրի մյուս կարեւոր արդյունքը MBA-ի շրջանակավորների ցանցի մաս դառնալն է: Սա օգտակար ու կարեւոր կապեր են բազմաթիվ մասնագետների հետ: Կարող եմ ասել՝ այն իսկապես շատ կարեւոր է մարդկանց համար, որոնք ցանկանում են ընդլայնել իրենց կառավարչական հմտությունները», - ասել է Ջիովանի Սարաֆանին: Ջիովանի Սերաֆինին Լուսանկարը՝ Մեդիամաքս Անդրադառնալով հայ ուսանողներին՝ պրոֆեսորը նշել է. «Հայաստանյան ուսանողներն ուսման ծարավ են եւ նրանց ոգեւորում է ծրագրի առաջարկած մեծ հեռանկարը»: Executive MBA համաեւրոպական ծրագրի հետ կապված հարցերով կարող եք զանգահարել +37493 909 349 համարով կամ գրել aghukasyan@york.citycollege.eu էլեկտրոնային հասցեին:Յանա ՇախրամանյանԼուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի Tweet Դիտում՝ 2809