Լիզինգը, որպես ֆինանսական գործիք, վերջին տարիներին լայն կիրառություն է ստացել Հայաստանի ֆինանսական կառույցներում: Այն շատերի համար հիմնական միջոցների ձեռքբերման ճկուն եւ հարմար տարբերակ է դարձել:Կոնվերս Բանկի Կորպորատիվ բիզնեսի դեպարտամենտի տնօրեն Սարգիս Խաչատրյանը Banks.am-ի հետ զրույցում խոսել է լիզինգի առավելությունների մասին, համեմատություն անցկացրել լիզինգի եւ ֆինանսավորման այլ պրոդուկտների միջեւ, ինչպես նաեւ ներկայացրել է բանկի կողմից այս ոլորտում իրականացվող ծրագրերն ու կուտակած փորձը:Լիզինգը՝ հաճախորդներին ֆինանսավորման այլընտրանքային առաջարկԿոնվերս Բանկը լիզինգի ֆինանսավորման ոլորտի մասնակից է ավելի քան տասը տարի: Բանկի մուտքը ոլորտ պայմանավորված է եղել մի քանի հանգամանքով՝ այդ պրոդուկտի նկատմամբ հետաքրքրության ու պահանջարկի աճով, նաեւ՝ հաճախորդների կարիքներին համապատասխանող ֆինանսավորման լայն գործիքակազմ առաջարկելու նկատառումով:Լիզինգը հիանալի լուծում է այն անձանց համար, ովքեր որոնում են այլընտրանք վարկավորմանը կամ չեն ցանկանում միայնակ անցնել տեխնիկայի, սարքավորման, մեքենայի ձեռքբերման եւ տեղափոխման ողջ գործընթացը:Ներկայում լիզինգի ոլորտում Բանկը համագործակցում է «ՋիԷսԷս Սոլար», «Մետատեք», «Իտալ Սոլար», «ԱյԹի պարկ բնակելի համալիր», «Արմեդտեխնիկա» հայկական մատակարար ընկերությունների հետ: Եվ իր հաճախորդներին է առաջարկում տեխնիկական վերազինման, մեքենա-սարքավորումների ձեռքբերման ֆինանսավորում ինչպես սեփական պրոդուկտի՝ Converse leasing-ի, այնպես էլ Արտադրական կարողությունների արդիականացման ծրագրի շրջանակում: Ֆինանսավորման հիմնական ուղղություններն են բեռնատար տրանսպորտային միջոցներն ու շինարարական խոշոր տեխնիկան:Converse Leasing պրոդուկտի մասինConverse Leasing-ի շրջանակում Կոնվերս Բանկն առաջարկում է ֆինանսավորում ճկուն ժամկետներով եւ տոկոսադրույքով: Լիզինգի ժամկետը կարող է կազմել 6-84 ամիս, նվազագույն տոկոսադրույքը 6,5% է, չի պահանջվում հայտի ուսումնասիրման վճար եւ լիզինգի վերջնական վճար: Իսկ վճարման անուիտետային եղանակը հնարավորություն է տալիս հավասարաչափ բաշխել վճարումները լիզինգի ողջ ժամանակահատվածում: Converse Leasing-ը նոր, սակայն պահանջված պրոդուկտ է: Դրա շնորհիվ մեր հաճախորդներն ընդլայնել ու զարգացրել են իրենց բիզնեսը եւ ստեղծել հաջողության պատմություններ տնտեսության տարբեր ոլորտներում՝ իրական հատվածից մինչեւ սպասարկում ու ծառայություններ, հացի ու թխվածքի արտադրությունից մինչեւ տպագրություն:Լիզինգի առանձնահատկությունների մասինԼիզինգն առավել նպատակային ֆինանսավորում է. Բանկը գումար է տրամադրում կոնկրետ նպատակի՝ տեխնիկական վերազինման համար: Ի տարբերություն այլ պրոդուկտների, լիզինգը չի պահանջում հավելյալ գրավ: Իսկ ֆինանսավորողը ստանձնում է լիզինգի առարկայի ձեռքբերմանն առնչվող որոշ պարտավորություններ՝ կիսելով ռիսկերը լիզինգառուի հետ: Սարգիս Խաչատրյանը Լուսանկարը՝ Կոնվերս Բանկ Հաճախորդը լիզինգի առարկայի սեփականատեր է դառնում ֆինանսավորման ողջ գումարը մարելուց հետո: Նախքան այդ նա հանդիսանում է վարձակալ, իսկ լիզինգի առարկան հանդես է գալիս որպես գրավի առարկա, որի նկատմամբ սեփականության իրավունքը պատկանում է ֆինանսավորողին:Հենց սրանք են լիզինգի հիմնական առավելությունները, որոնց շնորհիվ այս պրոդուկտի նկատմամբ առաջարկն աճում է:Ֆիզիկական անձանց՝ լիզինգառուների շարքերը ներգրավելու հեռանկարըԼիզինգի գաղափարախոսության մեջ տեղավորվող գործարքների ֆինանսավորման տարբեր եղանակներ կան: Հայաստանում, պայմանավորված փաստաթղթավորմանը ներկայացվող պահանջներով, լիզինգով ֆինանսավորումը մեծ պահանջարկ ունի հատկապես բիզնեսի շրջանում:Կարծում ենք, որ այս պատկերը դեռեւս կպահպանվի: Առաջիկա տարիներին լիզինգի նկատմամբ պահանջարկը կաճի հատկապես իրավաբանական անձանց շրջանում: Leasing Expo-ում Կոնվերս Բանկի տաղավար այցելելու նպատակահարմարության մասինԻնչպես եւ նախորդ Leasing Expo-ում, այս տարի եւս մեր տաղավարը առանձնանալու է յուրահատուկ մթնոլորտով ու ջերմությամբ: Կոնվերս Բանկի տաղավարի այցելուները ոչ միայն հնարավորություն են ունենալու ծանոթանալ լիզինգի ֆինանսավորման ոլորտում Բանկի առաջարկներին, այդ թվում՝ Converse Leasing պրոդուկտի պայմաններին, այլեւ շփվելու մասնագետների հետ՝ նրանցից ստանալով ընդգրկուն խորհրդատվություն բիզնեսի ոլորտում առաջարկների մասին, ինչպես նաեւ ֆինանսավորման նպատակով տեղում լրացնել հայտ:Մենք պատրաստ ենք լսել յուրաքանչյուրին, ընտրել կոնկրետ բիզնեսի առջեւ ծառացած խնդիրների լուծման լավագույն գործիքը եւ հաճախորդի հետ անցնել կայացման ու զարգացման ողջ ճանապարհը:Արփի Ջիլավյան Հոդվածը պատրաստվել է ՀՀ Լիզինգատուների ասոցիացիայի հետ համագործակցությամբ Tweet Դիտում՝ 3055