Ակտիվների, պարտավորությունների եւ կապիտալի աճ՝ ՀՀ բանկային համակարգում
20.10.2023 | 14:16
Գլխավոր էջ /
Նորություններ /
Հոդվածներ /


Բանկային համակարգի ընդհանուր ակտիվներն ավելացել են 12.8%-ով, պարտավորությունները՝ 11.7%-ով, կապիտալը՝ 18.6%-ով:
Ուսումնասիրելով ՀՀ առեւտրային բանկերի հրապարակած միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները՝ Banks.am-ը ներկայացնում է 2023թ. երրորդ եռամսյակում բանկային հատվածի հիմնական ֆինանսական ցուցանիշների վերլուծությունը:
Ակտիվներ
ՀՀ բանկային համակարգի ակտիվների ընդհանուր ծավալը 2023թ. երրորդ եռամսյակում 2022թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ աճել է 12.8%-ով՝ կազմելով 8 774.76 մլրդ դրամ:
Ակտիվների մեծությամբ առաջատարն Արդշինբանկն է, որը 2022թ. նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրել է ցուցանիշի 16.3% աճ: Հաշվետու ժամանակահատվածում բանկի ակտիվները կազմել են 1 479.9 մլրդ դրամ:
Արդշինբանկին ակտիվների մեծությամբ հաջորդում է Ամերիաբանկն՝ արձանագրելով 14.4% աճ եւ հասնելով 1 330.41 մլրդ դրամ ցուցանիշի:
Առաջատար հնգյակում են նաեւ Հայբիզնեսբանկը՝ 831.25 մլրդ դրամ (0.2% անկում), Ակբա բանկը` 757.15 մլրդ դրամ (27.5% աճ) եւ Ինեկոբանկը` 553.44 մլրդ դրամ (20.9 % աճ) ցուցանիշներով:
Պարտավորություններ
Բանկային համակարգի պարտավորությունների ընդհանուր ծավալը 2023թ. երրորդ եռամսյակում 2022թ. համադրելի ժամանակահատվածի նկատմամբ ավելացել է 11.7%-ով՝ կազմելով 7 288.12 մլրդ դրամ:
Պարտավորությունների մեծությամբ առաջատարն Արդշինբանկն է: Բանկի պարտավորությունները 2023թ. երրորդ եռամսյակում աճել են 14.3%-ով՝ կազմելով 1 293.79 մլրդ դրամ:
Երկրորդն ըստ պարտավորությունների Ամերիաբանկն է՝ 1 141.03 մլրդ դրամ ցուցանիշով՝ արձանագրելով 13.6% աճ: Վերջիններիս հաջորդում են Հայբիզնեսբանկը՝ 666.29 մլրդ դրամ (1.6% անկում), Ակբա բանկը՝ 630.95 մլրդ դրամ (28.1% աճ) եւ Ինեկոբանկը՝ 470.54 մլրդ դրամ (21.3% աճ):
Կապիտալ
Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ բանկային համակարգում կապիտալի աճը կազմել է 18.6%, ինչի արդյունքում արձանագրվել է 1 486.64 մլրդ դրամ ցուցանիշ:
Կապիտալի մեծությամբ առաջատարն Ամերիաբանկն է՝ 189.38 մլրդ դրամ ցուցանիշով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 19.7%։
Երկրորդը Արդշինբանկն է՝ 186.1 մլրդ դրամ ցուցանիշով, բանկի կապիտալի աճը կազմել է շուրջ 31.6%:
Կապիտալի մեծությամբ մյուս առաջատարներն են Հայբիզնեսբանկը՝ 164.96 մլրդ դրամ (6.1% աճ), Ակբա բանկը՝ 126.2 մլրդ դրամ (24.7% աճ), իսկ առաջատար հնգյակը եզրափակում է Ինեկոբանկը, որն արձանագրել է 82.9 մլրդ դրամի ցուցանիշ՝ կապիտալի 18.8% աճով:
Նշենք, որ 2023թ. երրորդ եռամսյակում առաջատար հինգ բանկերին բաժին է ընկել համակարգի ակտիվների 56.4%-ը, պարտավորությունների 57.7%-ը եւ կապիտալի 50.4%-ը:
Ստորեւ բերված աղյուսակում ներկայացված են ՀՀ առեւտրային բանկերի հիմնական ֆինանսական ցուցանիշները՝ 2023թ. երրորդ եռամսյակի դրությամբ: Ցուցանիշների աճը/անկումը հաշվարկված է 2022թ. նույն ժամանակահատվածի նկատմամբ:
Բանկերը դասավորված են ըստ ակտիվների մեծության՝ ամենամեծից ամենափոքրը:

Աննա Այվազյան
Վերջին լուրեր
01.04.2025 | 12:48 Արժեթղթերի շուկա
01.04.2025 | 09:59 Նորություններ
31.03.2025 | 14:59 Հոդվածներ
Հանքարդյունաբերության ոլորտը սկսել է «խոսել». քննարկում ԵՊՀ-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: