Ակտիվների, պարտավորությունների եւ կապիտալի աճ՝ ՀՀ բանկային համակարգում
24.01.2023 | 17:27 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Բանկային համակարգի ընդհանուր ակտիվներն ավելացել են 17.7%-ով, պարտավորությունները՝ 15.1%-ով, կապիտալը՝ 34.3%-ով:
Ուսումնասիրելով ՀՀ առեւտրային բանկերի հրապարակած միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները՝ Banks.am-ը ներկայացնում է 2022թ. չորրորդ եռամսյակում բանկային հատվածի հիմնական ֆինանսական ցուցանիշների վերլուծությունը:
Ակտիվներ
ՀՀ բանկային համակարգի ակտիվների ընդհանուր ծավալը 2022թ. չորրորդ եռամսյակում 2021թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ աճել է 17.7%-ով՝ կազմելով 8 409.31 մլրդ դրամ:
Ակտիվների մեծությամբ առաջատարն Արդշինբանկն է, որը 2021թ. նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրել է ցուցանիշի 54% աճ: Հաշվետու ժամանակահատվածում բանկի ակտիվները կազմել են 1 556.79 մլրդ դրամ:
Արդշինբանկին ակտիվների մեծությամբ հաջորդում է Ամերիաբանկն՝ արձանագրելով 14.1% աճ եւ հասնելով 1 251.83 մլրդ դրամ ցուցանիշի:
Առաջատար հնգյակում են նաեւ Հայբիզնեսբանկը՝ 831.24 մլրդ դրամ (6% անկում), Ակբա բանկը` 666.05 մլրդ դրամ (21.5% աճ) եւ Ինեկոբանկը` 532.37 մլրդ դրամ (24.8 % աճ) ցուցանիշներով:
Պարտավորություններ
Բանկային համակարգի պարտավորությունների ընդհանուր ծավալը 2022թ. չորրորդ եռամսյակում 2021թ. համադրելի ժամանակահատվածի նկատմամբ ավելացել է 15.1%-ով՝ կազմելով 7 093.21 մլրդ դրամ:
Պարտավորությունների մեծությամբ առաջատարն Արդշինբանկն է: Բանկի պարտավորությունները 2022թ. չորրորդ եռամսյակում աճել են 54.9%-ով՝ կազմելով 1 411.22 մլրդ դրամ:
Երկրորդն ըստ պարտավորությունների Ամերիաբանկն է՝ 1 079.78 մլրդ դրամ ցուցանիշով արձանագրելով 11.6% աճ: Վերջիններիս հաջորդում են Հայբիզնեսբանկը՝ 670.41 մլրդ դրամ (19.3% անկում), Ակբա բանկը՝ 555.05 մլրդ դրամ (20.9% աճ) եւ Ինեկոբանկը՝ 455.98 մլրդ դրամ (24.1% աճ):
Կապիտալ
Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ բանկային համակարգում կապիտալի աճը կազմել է 34.3%, ինչի արդյունքում արձանագրվել է 1 316.1 մլրդ դրամ ցուցանիշը:
Կապիտալի մեծությամբ առաջատարն Ամերիաբանկն է՝ 172.05 մլրդ դրամ ցուցանիշով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է շուրջ 33.4%։
Երկրորդը Հայբիզնեսբանկն է՝ 160.83 մլրդ դրամ ցուցանիշով, բանկի կապիտալի աճը կազմել է 205.3%:
Կապիտալի մեծությամբ մյուս առաջատարներն են Արդշինբանկը՝ 145.56 մլրդ դրամ (45.5% աճ), Ակբա բանկը՝ 111 մլրդ դրամ (24.7% աճ), իսկ առաջատար հնգյակը եզրափակում է Ինեկոբանկը, որն արձանագրել է 76.39 մլրդ դրամի ցուցանիշ՝ կապիտալի 29.2% աճով:
Նշենք, որ 2022թ. չորրորդ եռամսյակում առաջատար հինգ բանկերին բաժին է ընկել համակարգի ակտիվների 57.5%-ը, պարտավորությունների 58.8%-ը եւ կապիտալի 50.6%-ը:
Ստորեւ բերված աղյուսակում ներկայացված են ՀՀ առեւտրային բանկերի հիմնական ֆինանսական ցուցանիշները՝ 2022թ. չորրորդ եռամսյակի դրությամբ: Ցուցանիշների աճը/անկումը հաշվարկված է 2021թ. նույն ժամանակահատվածի նկատմամբ:
Բանկերը դասավորված են ըստ ակտիվների մեծության՝ ամենամեծից ամենափոքրը:
Այվազյան Աննա
Վերջին լուրեր
11.01.2025 | 09:17 Հոդվածներ
10.01.2025 | 08:46 Նորություններ
Մոսկվան կվերանայի Հայաստանի նկատմամբ իր տնտեսական քաղաքականությունը
09.01.2025 | 17:24 Նորություններ
09.01.2025 | 15:05 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: