“Ֆորա” ընկերության վաճառքի բաժնի ղեկավար Լիլիթ Ներսիսյանի հարցազրույցը Banks.am-ին - “Ֆորա” ընկերությունը հիմնադրվեց Հայաստանում 2004 թվականին որպես FORD Motor ընկերության ներկայացուցիչ: Այժմ ձեր ընկերությունը ՀՀ-ում ներկայացնում է նաեւ Volvo եւ Land Rover բրենդերը: Ինչպիսի՞ն է այս երեք բրենդերի վաճառքների դինամիկան վերջին տարիներին, ինչպիս՞ի միտումներ են նկատվում շուկայում: - Կարծում եմ “Ֆորա” ընկերությունը կարողացել է հասկանալ հայ սպառողի պահանջարկը և դա ապացուցում է ինքնին այն փաստը, որ արդեն 5 տարի մենք ծավալում ենք հաստաուն և զարգացող գործունեություն Հայաստանի ավտոբիզնեսի ոլորտում: Եթե խոսենք վաճառքի դինամիկայի մասին` ապա վստահաբար կարող եմ նշել, որ մեր կողմից ներկրվող մեքենաների իրացումը Հայաստանում լայն սպառում ունի: ՙՖորա՚ ընկերությունը առաջարկում է ավտոմեքենաներ գնային բոլոր սեգմենտներում և բոլոր սպառողների համար` կանանց, տղամարդկանց, ինչպես երտասարդների, այնպես էլ կայացած մարդկանց համար: Կարող եմ ասել, որ այսօր ավելի մեծ պահանջարկ ունեն փոքրածավալ շարժիչով մեքենաները, որոնք և խնայողական են և բավականին մատչելի` գնի և որակի ճիշտ համադրությամբ: - Վերջերս դուք հատուկ հանդիպում կազմակերպեցիք Ford Transit բեռնատար ավտոմեքենան ներկայացնելու նպատակով: Ինչպե՞ս եք գնահատում այդ հանդիպումը եւ ինչպիսի՞նն էր գործարարների հետաքրքրությունը Ford Transit ավտոմեքենաների հանդեպ: - “Ֆորա” ընկերությունը կազմակերպել էր “Գործարար հանդիպում” հայ գործարարների հետ: Որպես առաջին հանդիպում` կարծում եմ այն ստացված էր. հանդիպման նպատակներից էր ներկայացնել այն ամենն, ինչ արդեն արել է “Ֆորա” ընկերությունը` հաջողություններն ու ձեռքբերումները, ապագային ծրագրերն ու ակնկալիքները: Սակայն հիմնական շեշտադրումը դրվել էր Ford-ի կոմերցիոն մեքենաների, այն է` Ford Transit մոդելը լիարժեք ներկայացնելու վրա: Ներկայացրեցինք Ford Transit-ը իր ողջ տեսականիով, հնարավոր կոմպլեկտավորումներով, խոսեցինք մեքենայի առավելությունների և մրցակիցների մասին, ինչը, կարծում եմ, կմեծացնի գործարաների արդեն իսկ ունեցած հետաքրքրությունը այս մոդելի հանդեպ: Հանդիպման մասնակից ընկերություններին ընձեռնվեց նաև հնարավորություն մինչև դեկտեմբերի 15-ը յուրաքանչյուր ձեռքբերված մեքենայի հետ ստանալ նվեր-փաթեթ 400.000 դրամի չափով, որը կներառի ձմեռային անվադողեր, կամ էլ, ցանկության դեպքում` սառնարանի տեղադրում, կամ ավտոմեքենայի կորպորատիվ գովազդային զարդարում: Այն ընկերությունները, որոնք ձեռք կբերեն 2-ից ավելի մեքենա, բացի հիմնական գրեթե 1.000.000 դրամ զեղչից կստանան 3 տոկոս լրաUؖU˕٠զեղչ: Այն ընկերությؖ֕֕ŖȬ որոնք կցանկանան ձեռք բերել մեքենաները լիզինգով, կարող են օգտվել AGBA Credit Agricol Bank-ի բացառիկ լիզինգային պայմաններից, որոնք հատուկ մշակվել են Ford Transit ավտոմեքենա գնել ցանկացող հաճախորդների համար: - Ինչպե՞ս եք գնահատում կոմերցիոն ավտոմեքենաների ներուժը Հայաստանի շուկայում եվ որքա՞ն է Ford Transit-ի տոկոսային չափաբաժինը: - Այսօր Հայաստանում բիզնեսի աճի հետ զուգահեռ մեծանում է նաև այն մեքենաների պահանջարկը, որոնք նպաստում են բիզնեսի արագ և դինամիկ զարգացամը: Վստահաբար կարող եմ ասել, որ այսօր Ford Transit-ը ամենալայն սպառումն ունի իր դասի մեջ, քանի որ այն շատ դիմացկուն է և կարող է ծառայել երկար տարիներ` չպահանջելով հատուկ վերաբերմունք խնամքի հանդեպ: Հայաստանյան բազմաթիվ հաջողակ ընկերություններ արդեն ընտրել են Ford Transit ավտոմեքենան որպես իրենց բիզնեսի զարգացման կարեւոր նախապայմաններից մեկը: Tweet Դիտում՝ 5591