«Խոսող» շապիկներ՝ Bambak-ից
30.04.2015 | 17:26
Գլխավոր էջ /
Նորություններ /
Հոդվածներ /

Լուսանկարը՝ https://bambak.am/








«Զյաբլիկ» ՍՊԸ-ն օրերս ներկայացրել է Bambak ապրանքանիշը` հետաքրքիր ու զվարճալի նկարազարդումներով շապիկներ տղամարդկանց, կանանց ու երեխաների համար: Banks.am-ը զրուցել է «Զյաբլիկ»-ի հիմնադիր Դավիթ Մարգարյանի հետ Bambak ապրանքանիշի մասին:
-Ինչպե՞ս ծագեց Bambak ապրանքանիշն ու շապիկների շարքը ստեղծելու գաղափարը:
-Bambak-ի ստեղծման գաղափարն իմն է: Սա գաղափարական բրենդ է: Մեր առաքելությունն է մատուցել գաղափարը, շապիկի միջոցով խոսք ասել մարդկանց, ոչ թե նորաձեւություն թելադրել: Սակայն շապիկների նորաձեւ լինելը մեզ համար նույնպես կարեւոր է: Կարծում եմ` մեր իրականության մեջ կա այդ բացը, երբ մարդն օգտագործում է շապիկը որպես ինքնաարտահայտման միջոց: Հայկական, միեւնույն ժամանակ ժամանցային բովանդակություն ունեցող շապիկներ, ցավոք, Հայաստանում շատ քիչ են: Շուկայում հիմնականում կտեսնեք միայն հայրենասիրական կոչեր պարունակող շապիկներ:
Մենք ներկայացնում ենք կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար նախատեսված շապիկներ՝ համապատասխան ձեւվածքով: Շապիկների ստեղծման վրա աշխատել ենք այս տարվա փետրվարից, հաշվարկել ենք յուրաքանչյուր մանրուք, որ դրանք լինեն նորաձեւ, հարմարավետ, ժամանակակից:
- Որտե՞ղ է ներկայացված շապիկների տեսականին:
-Մեր պաշտոնական կայքում ունենք 40-ից ավելի տարբեր թեմաներով նկարազարդված շապիկներ՝ ֆոլքլորային հումորներ, պատմական, նաեւ հայկական հեքիաթների հայտնի կերպարներ: Շուտով պատրաստ կլինեն նաեւ ինտելեկտուալ բովանդակությամբ շապիկներ, օրինակ` այժմ պատրաստման փուլում է Վանի թագավորության ժամանակաշրջանի Աստվածների պատկերներով շապիկների շարքը:
Շապիկներն ամբողջովին պատրաստ են` բացի հիմնական գրաֆիկական մասից: Բովանդակությունը կայքում նշված տարբերակներից ընտրում է պատվիրատուն: Պատվերը իրականացվում եւ առաքվում է երեք աշխատանքային օրվա ընթացքում: Շապիկներն առայժմ կարելի է ձեռք բերել միայն մեր կայքում, սակայն մոտ ապագայում տեսականին հասանելի կլինի տարբեր խանութներում, նաեւ մտածում ենք սեփական խանութ բացելու մասին: Իսկ շապիկներն առաքում ենք Bambak ապրանքանիշի ստվարաթղթե տուփերով:
- Պատմեք նաեւ շապիկի որակային հատկությունների մասին:
- Շապիկները 100% բամբակյա են: Կտորը նորություն է տեղական շուկայում, գործվածքն ավելի բարակ է, միաժամանակ՝ խիտ: Կտորն ինքն իրենով, նույնիսկ առանց նկարազարդման, արդեն իսկ հարուստ տեսք ունի՝ ի տարբերություն տպագրության համար նախատեսված այլ շապիկների, որոնք ներքնազգեստ են հիշեցնում: Շապիկները կարվում են մեր պատվերով, դիզայնի հեղինակը Արամ Նիկոլյանն է:
- Ի՞նչ եք կարծում, ո՞վ է ձեր պոտենցիալ գնորդը:
-Ուզում եմ, որ նախ՝ մեր հաճախորդները լինեն տեղացի հայերը: Չգիտեմ, թե որքանով է հարմար մեր գնային քաղաքականությունը, սակայն փորձել ենք գտնել միջին արժեք, որը թույլ կտա մշտապես գոհացնել մեր գնորդներին որակային առումով, որպեսզի կարողանանք զարգացնել բրենդը: Իհարկե, հետագայում նաեւ կգործեն զեղչային տարբեր համակարգեր:
-Ի՞նչ ակնկալիքներ ունեք հայկական շուկայից:
-Նախ` շատ ուրախ ենք, որ արդեն ունենք բազմաթիվ պատվերներ: Իհարկե, սպասում ենք որոշակի քանակով շապիկների վաճառքին՝ հասկանալու, թե ինչպես կշարունակենք այս գործը: Դա էլ արդեն մեզնից է կախված. գրագետ քաղաքականություն վարելու եւ մեր գաղափարները ճիշտ տեղ հասցնելու դեպքում հաջողության կհասնենք:
Շատ շուտով նկարազարդումների շարքը համալրվելու է: Բացի այդ, ներկայացնելու ենք նաեւ տարբեր գույների շապիկներ: Համագործակցելու ենք գրաֆիկական այլ դիզայներների հետ, որովհետեւ Bambak-ը մեկ մարդու գաղափարախոսություն չէ:
Զրուցել է Լենա Գեւորգյանը
Լուսանկարները՝ Bambak.am
Վերջին լուրեր
21.04.2025 | 17:51 Նորություններ
Նաիրի Ինշուրանսը եւ Ուզբեկինվեստը՝ ռազմավարական գործընկերներ
21.04.2025 | 17:34 Նորություններ
21.04.2025 | 10:20 Նորություններ
Յունիբանկն առաջարկում է բիզնես լիզինգի նախահաստատում 5 րոպեում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: