Վաճառվում է
22.08.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Միխայիլ Բաղդասարովը պատրաստվում է վաճառել “Հայխնայբանկի”` իրեն պատկանող 30 տոկոս բաժնեմասը: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց անձամբ ինքը` “Հայխնայբանկի” նախկին միանձնյա սեփականատերը: Ըստ Միխայիլ Բաղդասարովի, իրեն պատկանող բաժնետոմսերի վաճառքի երկու տարբերակ է քննարկվում: Մեկով այդ բաժնետոմսերը ցանկանում է գնել “Հայխնայբանկի“ հիմնական` 70 տոկոս բաժնեմասի սեփանակատեր ռուսական “Վնեշտորգբանկը”: Սակայն Բաղդասարովի համար առավել ընդունելի է երրորդ կողմից ստացված առաջարկը: Նրա խոսքերով, ներկայումս պոտենցիալ գնորդների հետ ընթանում են բանակցություններ: “Այժմ լուծվում է “Հայխնայբանկի”` իմ բաժնետոսմերը վաճառելու հարցը: Սարերի հետեւում չէ այն օրը, երբ մենք կհայտարարենք այդ գործարքի մասին”,- ասում է Բաղդասարովը: Իր բաժնեմասը վաճառելու նրա որոշումը, թերեւս, պայմանավորված է այն հանգամանքով, որ նա այլեւս “Հայխնայբանկի“ կառավարման խորհրդի նախագահը չէ: “Հայխնայբանկի” կառավարման խորհրդի` մի քանի օր առաջ տեղի ունեցած նիստում խորհրդի նոր նախագահ է ընտրվել: Այդ պաշտոնում ընտրվել է խորհրդում ընդգրկված “Վնեշտորգբանկի” փոխնախագահը: Այսինքն, կարելի է ասել, որ ռուսական բանկը որոշել է բանկի ողջ կառավարումն իր ձեռքը վերցնել: Ի դեպ, երկու ամիս առաջ “Վնեշտորգբանկը” որոշել է անվանափոխել “Հայխնայբանկը“: Անվանափոխության գործընթացն առաջիկա օրերին կավարտվի, եւ ”Հայխնայբանկի” վրա այսուհետ փակցված կլինի “Վնեշտորգբանկ-Հայաստան” ցուցանակը:
Վերջին լուրեր
20.04.2025 | 09:43 Նորություններ
Ակբա Լիզինգը բացառիկ առաջարկներ է ներկայացնում Leasing Expo 2025-ին
18.04.2025 | 17:40 Նորություններ
18.04.2025 | 17:03 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: