Երեւանում քննարկում են «սոցիալապես պատասխանատու հանքարդյունաբերության» հիմնահարցերը
30.11.2012 | 13:51 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ http://3.bp.blogspot.com

Երեւան: Մեդիամաքս: Այսօր Հայաստանի Ամերիկյան համալսարանում մեկնարկել է «Հանքարդյունաբերություն եւ սոցիալ-տնտեսական զարգացում. Հայաստանի ընտրուղիները» միջազգային համաժողովը:
Համաժողովի հիմնական զեկուցող, Ավստրալիայի Քվինսլենդ համալսարանի հանքարդյունաբերության ոլորտում սոցիալական պատասխանատվության կենտրոնի տնօրեն Սալիմ Ալին ներկայացրել է հանքարդյունաբերության, որպես սոցիալ-տնտեսական զարգացման խթան լինելու միջազգային փորձը, անդրադառնալով այն մարտահրավերներին, որոնք կարող է բախվել Հայաստանը՝ զարգացնելով տվյալ ոլորտը:
«Կարծում եմ, Հայաստանի համար նպատակահարմար է ստեղծել պետական հիմնադրամ, որտեղ կուղղվի հանքարդյունաբերությունից ստացվող եկամուտների մի մասը՝ ապագա սերունդների համար, ինչպես անում է Նորվեգիան», - ասել է Սալիմ Ալին:
Ըստ նրա, հանքարդյունաբերությունից ստացվող եկամուտների գրագետ բաշխումը երկրի սոցիալ-տնտեսական զարգացման կանխորոշիչ գործոններից է: «Օրինակ, Մալայզիայում եւ Թայլանդում հանքարդյունաբերությունը մեծապես նպաստում է այդ երկրների տնտեսությունների զարգացմանը, սակայն Թայլանդում հասարակությանը սոցիալապես խիստ բեւեռացված է, մեծ է աղքատությունը, ինչը ազգային հարստության սխալ բաշխման հետեւանք է», - ասել է Սալիմ Ալին:
Իր ելույթում նա բերել է նաեւ հանքարդյունահանող ընկերությունների եւ հասարակության համագործակցության լավագույն միջազգային օրինակները:
Համաժողովին մասնակցող Ամուլսարում ոսկու արդյունահանմամբ զբաղվող Գեոթիմ ընկերության բնապահպանության հարցերով տնօրեն Արմեն Ստեփանյանը, Մեդիամաքսի խնդրանքով մեկնաբանելով ընկերության գործունեությունում սոցիալական պատասխանատվության բաղադրիչը, ասել է, որ ընկերությունն ակտիվորեն համագործակցում է հասարակության հետ:
«Համայնքները ներգրավված են նախագծի ողջ ընթացքի մեջ: Մեզ մոտ գործում են համայնքների հետ հարաբերությունների կոմիտեներ, առնվազն ամիսը մեկ անգամ մենք հավաքվում ենք եւ ներկայացնում բոլոր զարգացումները մեր նախագծերի շուրջ: Լսում ենք բոլոր հարցադրումները, ու եթե տվյալ պահին պատասխան չենք ունենում, պատրաստում ենք այն հաջորդ հանդիպման համար», - ասել է Արմեն Ստեփանյանը:
Համաժողովը մինչեւ 17:30 առցանց կհեռարձակվի www.aua.am/mining էջում:
Վերջին լուրեր
01.03.2025 | 09:09 Նորություններ
IDBank-ը հաճախորդների համար շնորհակալության օր էր կազմակերպել
28.02.2025 | 17:11 Նորություններ
Telcell Visa թվային քարտ` iPhone 16 Pro շահելու հնարավորությամբ
28.02.2025 | 11:35 Արժեթղթերի շուկա
ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ ԲԲԸ-ն կտեղաբաշխի դոլարային եւ դրամային պարտատոմսեր
27.02.2025 | 17:36 Նորություններ
Կառավարությունը 6 ամսով հետաձգել է շրջանառության հարկի բարձրացումը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: