KfW-ն եւս 40 մլն եվրո կտրամադրի փոքր ՀԷԿ-րին
15.11.2012 | 00:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ http://www.cba.am

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը եւ KfW բանկի փոխնախագահ Եվա Վիտտը ստորագրել են «Վերականգնվող էներգիայի աջակցություն» վարկային ծրագրի երրորդ փուլի շրջանակում 40 մլն եվրոյի վարկային պայմանագիրը:
Այն հնարավորություն է ընձեռում ֆինանսավորել եւս 30-40 փոքր հիդրոէլեկտրակայանի (ՓՀԷԿ) նախագիծ: Նախատեսվում է նաեւ, որ ծրագրի 3-րդ փուլի համար գերմանական կողմը կտրամադրի դրամաշնորհային միջոցներ` տեխնիկական օժանդակությունն ապահովելու համար:
Ստորագրման արարողությանը ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը նշել է, որ KFW բանկը մշտապես աջակցել է Հայաստանի տնտեսության ռազմավարական հատվածներին: Բանկի հետ Հայաստանի համագործակցությունը կառուցողական բնույթ է կրում: ԿԲ նախագահը հույս է հայտնել, որ ծրագրի նոր փուլը կընդլայնի երկկողմ համագործակցությունը եւ կծառայի հետագա ներդրումների իրականացմանը:
KfW բանկի եւ ՀՀ Կենտրոնական բանկի միջեւ 2004 թ. նոյեմբերին կնքվել էին «Վերականգնվող էներգիայի աջակցություն» ծրագրով 6 մլն եվրոյի վարկային եւ 1.5 մլն եվրոյի դրամաշնորհային պայմանագրեր:
Հաշվի առնելով ծրագրի առաջին փուլի հաջող ընթացքը՝ 2010թ. մայիսին KfW բանկի եւ ՀՀ ԿԲ-ի միջեւ ստորագրվեցին ծրագրի երկրորդ փուլի` 18 մլն եվրոյի վարկային եւ 1.5 մլն եվրոյի դրամաշնորհային պայմանագրեր:
Վարկային ծրագրի նպատակն է մրցույթով ընտրված ՀՀ առեւտրային բանկերի միջոցով վարկեր տրամադրել գործող ՓՀԷԿ-երին` վերակառուցման եւ վերազինման, ինչպես նաեւ նոր կառուցվող ՓՀԷԿ-երի համար, ինչը կնպաստի էլեկտրաէներգիայի արտադրման եւ մատակարարման բարելավմանը:
Ծրագրի դրամաշնորհի գումարը օգտագործվում է բացառապես մրցութային կարգով ընտրված ֆինանսական եւ տեխնիկական խորհրդատուների մատուցած ծառայությունները վճարելու նպատակով:
Վերջին լուրեր
01.03.2025 | 09:09 Նորություններ
IDBank-ը հաճախորդների համար շնորհակալության օր էր կազմակերպել
28.02.2025 | 17:11 Նորություններ
Telcell Visa թվային քարտ` iPhone 16 Pro շահելու հնարավորությամբ
28.02.2025 | 11:35 Արժեթղթերի շուկա
ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ ԲԲԸ-ն կտեղաբաշխի դոլարային եւ դրամային պարտատոմսեր
27.02.2025 | 17:36 Նորություններ
Կառավարությունը 6 ամսով հետաձգել է շրջանառության հարկի բարձրացումը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: