Նոբելյան մրցանակակիրները նոր ֆինանսական ճգնաժամ են կանխատեսում
22.08.2017 | 11:44 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Wikipedia

Նրանց կարծիքով՝ չնայած վերջին տարիների ռեֆորմներին, շարունակում են գոյություն ունենալ չվերահսկվող ոլորտներ: Հետեւաբար, սխալ կլինի պահպանել վստահությունը՝ ֆոնդային բորսաներում համեմատաբար լավ իրավիճակի եւ տնտեսության կայուն կառուցվածքի ֆոնին:
Die Welt-ն այս եզրահանգմանն է եկել՝ հարցում անցկացնելով 18 Նոբելյան մրցանակակիրների շրջանում, որոնք այս շաբաթ գերմանական Լինդաու քաղաքում քննարկում են առավել սուր տնտեսական խնդիրները:
Ինչպես նշում է պարբերականը, ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Ջանեթ Իելլենը հունիսի վերջին հայտարարել էր, որ «մեր կյանքի ընթացքում այլեւս ականատես չենք լինի ֆինանսական ճգնաժամի»: Մինչդեռ տնտեսագետներն ակնհայտորեն հեռացել են նրա այս տեսակետից:
«Ես չէի հիմնվի նման հայտարարության վրա: Ամեն անգամ, երբ մենք կարծում ենք, որ բանկային հաշիվներից միջոցների համատարած դուրսբերում այլեւս տեղի չի ունենա, նման իրավիճակի կրկնության ռիսկն աճում է»,- նշել է 2016թ. Նոբելյան մրցանակակիր Բենգթ Հոլմսթրեմը (Bengt Holmström):
«Մեծ հավանականությամբ կարելի է հայտարարել, որ արդեն ոչ հեռու ապագայում տեղի կունենա նոր ֆինանսական ճգնաժամ»,- ընդգծել է 2004թ. Նոբելյան մրցանակակիր Էդուարդ Փրեսքոթը (Edward Prescott):
Ինչպես գրում է Die Welt-ը, նախորդ ֆինանսական ճգնաժամից մեկ տասնամյակ անց Նոբելյան մրցանակակիրները նոր ճգնաժամի հարցը վերստին մտցնում են քաղաքական օրակարգ: «Այս հեղինակավոր տնտեսագետները թերահավատ են, թե երբեւէ հնարավոր կլինի արդյունավետ կերպով պաշտպանել ֆինանսական աշխարհը ապագա ճգնաժամերից»,- նշում է թերթը:
«Գլոբալ թվային ցանցերի դարաշրջանում դա խափկանք է: Ֆինանսական ռիսկերը տեղաշարժվում են, ինչպես էլեկտրականությունը հսկա ցանցով: Մեզ մոտ ընդհանրապես բացակայում է անհրաժեշտ գործիքակազմը՝ հետեւելու, կարգավորելու եւ կառավարելու նմանատիպ անորոշությունները: Հետեւաբար, նոր ֆինանսական ճգնաժամն անխուսափելի է»,- կարծում է 2000թ. Նոբելյան մրցանակակիր Դենիել Մակֆադենը (Daniel McFadden):
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: