Տնտեսական ակտիվությունը հունվար-հունիսին կազմել է 6,1%

20.07.2017 | 14:57 Գլխավոր էջ / Նորություններ /
#տնտեսական ակտիվություն #ԱՎԾ
2017թ. հունվար-հունիսին, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, հանրապետությունում գրանցվել է 6,1% տնտեսական ակտիվություն:

Համեմատության համար նշենք, որ հունվար-մայիսին նույն ցուցանիշը կազմել էր 6,4%:

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2017թ. հունվար-հունիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 12,4%-ով, գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը՝ կրճատվել 1,4%-ով, իսկ շինարարության ծավալը՝ 10%-ով:

Միեւնույն ժամանակ, առեւտրի շրջանառությունն այս ամիսներին ավելացել է 12,6%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առեւտրի՝ 10,9%-ով:

Սպառողական գների ինդեքսը (ՍԳԻ) Հայաստանում հաշվետու ամիսներին աճել է 0,5%-ով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 3,8%-ի չափով: 2017թ. հունվար-հունիսին գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի աճ 1,3%-ի չափով:

Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը հունվար-հունիսին ավելացել է 24%-ով: Ընդ որում, արտահանման ծավալն աճել է 21%-ով, իսկ ներմուծման ծավալը՝ 25,8%-ով:

Դիտում՝ 5745
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW