Հայաստանը դարձել է ԱՃԹՆ թեկնածու երկիր

10.03.2017 | 11:47 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2017թ. մարտի 9-ին Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում կայացած Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) խորհուրդը հաստատել է Հայաստանի՝ ԱՃԹՆ-ի թեկնածության հայտը:

ՀՀ կառավարության տարածած հաղորդագրության համաձայն՝ Հայաստանին շնորհվել է ԱՃԹՆ-ի թեկնածու երկրի կարգավիճակ:

Այսպիսով, Հայաստանը դարձել է 52-րդ երկիրը, որը ներդնում է ԱՃԹՆ-ի ստանդարտը:

«ԱՃԹՆ-ի ներդրումը կհանգեցնի հանքարդյունաբերության ոլորտում թափանցիկության ապահովմանը եւ հանրության առջեւ հաշվետվողականության բարձրացմանը:  Այս գործոններն էական նշանակություն ունեն երկրի գործարար միջավայրի բարելավման համար: Բնական պաշարների արդյունահանման լավ կառավարումը կարող է նպաստավոր լինել երկրի քաղաքացիների համար, եւ ԱՃԹՆ-ն համապատասխան գործիք է այս նպատակին հասնելու ճանապարհին: ԱՃԹՆ-ի շնորհիվ հսկայական ծավալի տեղեկատվությունը հասանելի կդառնա բոլոր շահառուների համար: Իսկ գործընթացի ամենաարժեքավոր տեսանկյունն այն է, որ բազմաշահագրգիռ կողմերի կայուն ներգրավումը կամրապնդի փոխվստահությունը եւ համագործակցությունը  բոլոր ներգրավված կողմերի միջեւ»,- ասել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, Հայաստանի ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի նախագահ Դավիթ Հարությունյանը:

ԱՃԹՆ-ն Հայաստանում ստեղծում է հարթակ կառավարության, արդյունահանող ընկերությունների եւ քաղաքացիական հասարակության փոխհամագործակցության համար, որն ուղղված է արդյունահանող ոլորտի ֆինանսական հաշվետվողականության բարձրացմանը:

Հայաստանի՝ ԱՃԹՆ-ին միանալու որոշման մասին Banks.am-ն ավելի վաղ զրուցել էր բրիտանական «Ադամ Սմիթ Ինթերնեյշնլ» խորհրդատվական ընկերության առաջատար փորձագետ Ջերեմի Ուեյթի հետ:

Դիտում՝ 689
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW