Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ հայկական 19 ընկերություն սեպտեմբերի 12-15-ը Մոսկվայում մասնակցում է WorldFood Moscow 2016 միջազգային 25-րդ ցուցահանդեսին։Ինչպես հայտնել են հիմնադրամի մամուլի ծառայությունից, այս ցուցահանդեսը սննդի արդյունաբերության ոլորտի հեղինակավոր միջոցառումներից է, որի հիմնական այցելուներն առեւտրային դիստրիբյուտորներ, ներմուծողներ, ոլորտի միջին ու խոշոր գնորդներ են։Հայկական ընկերությունները ցուցահանդեսին ներկայացնում են ՀՀ սննդի արդյունաբերության հիմնական արտադրատեսակները, այդ թվում` մրգային եւ բանջարեղենային պահածոներ, սառեցված մրգեր եւ բանջարեղեն, ալկոհոլային խմիչքներ, թռչնամթերք եւ թռչնամսի կիսաֆաբրիկատներ, մսի եւ ձկան պահածոներ, ապխտած ձուկ, մարինացված խեցգետին, մեղր, ընդեղեն, թեյի, չրի տեսականի եւ այլն: «Ցուցահանդեսին ներկայացված է բավական մրցունակ հայկական արտադրանք, որի շարքում այցելու մեծածախ գնորդ կազմակերպություններն ու առեւտրային ցանցերի ներկայացուցիչները կարող են գտնել որակյալ արտադրանք՝ հայկական ընկերությունների հետ համագործակցություն սկսելու կամ ընդլայնելու միջոցով»,- ասել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Մկրտիչեանը։ Հիմնադրամից տեղեկացրել են, որ այս տարի ցուցահանդեսին մասնակցում է շուրջ 1600 կազմակերպություն՝ ավելի քան 60 երկրից: Ակնկալվում է, որ այցելուների թիվը կհատի 30 հազ-ը: Tweet Դիտում՝ 4846