Փետրվարին կորպորատիվ պարտատոմսերով կնքվել է 756 գործարք
10.03.2025 | 16:56 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /


Հայաստանի ֆոնդային բորսայից հայտնել են, որ փետրվարին առաջնային աճուրդի հարթակում տեղի ունեցած պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 48․5 մլրդ ՀՀ դրամ, իսկ կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը՝ ավելի քան 1․05 մլրդ ՀՀ դրամ:
Պետական պարտատոմսերի երկրորդային շուկայի բորսայական առեւտրի ընդհանուր ծավալը փետրվարին կազմել է մոտ 10․3 մլրդ ՀՀ դրամ։ Առեւտրի առկա պետական գանձապետական պարտատոմսերով կնքվել է 63 գործարք:
Նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համեմատ կորպորատիվ պարտատոմսերի թե՛ շուկայի, թե՛ առեւտրի ծավալները պահել են աճի դինամիկան։ Կորպորատիվ պարտատոմսերի փետրվար ամսվա շուկայի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 21%-ով եւ կազմել է մոտ 595 մլրդ ՀՀ դրամ։
Կորպորատիվ պարտատոմսերով իրականացված առեւտրի ծավալը կազմել է ավելի քան 10 մլրդ դրամ, որն աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ 131%-ով։ Հաշվետու ժամանակահատվածում կորպորատիվ պարտատոմսերով կնքվել է 756 գործարք։
Բորսայում շրջանառվող կորպորատիվ պարտատոմսերի քանակը կազմել է 150։
Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 7․8 մլրդ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 16%-ով: Փետրվարին կնքվել է 60 ռեպո գործարք։
Բաժնետոմսերի առեւտրի ծավալը կազմել է մոտ 69 մլն ՀՀ դրամ, իսկ շուկայի կապիտալիզացիան՝ մոտ 449 մլրդ դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ առեւտրի ծավալը աճել է 25%-ով, իսկ շուկայի կապիտալիզացիան 34%-ով։ Բաժնետոմսերով կնքվել է 140 գործարք։
Ամսական տվյալների գրաֆիկները կարող եք տեսնել այստեղ։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: