ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսին հորդորել է անհապաղ հաստատել Ուկրաինային լրացուցիչ $33 միլիարդի օգնություն տրամադրելու իր դիմումը, որպեսզի նա կարողանա ստորագրել համապատասխան օրինագիծը առաջիկա օրերին։ՏԱՍՍ-իփոխանցմամբ՝ այս մասին ասված է ՄԱՆ առաջնորդի հայտարարության մեջ, որը նախօրեին տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։Նրա խոսքով, եթե դա չարվի, ապա ԱՄՆ-ը ստիպված կլինի մոտ 10 օրից դադարեցնել օգնությունը Կիեւին։ «Սա հրատապ անհրաժեշտություն է. ես գրեթե սպառել եմ Կոնգրեսի երկկուսակցական մեծամասնության կողմից ինձ հատկացված միջոցները՝ ուկրաինացի մարտիկներին աջակցելու համար: Մենք չենք կարող թույլ տալ, որ մեր օգնության մատակարարումները դադարեցվեն, մինչ մենք սպասում ենք Կոնգրեսի կողմից հետագա գործողություններին: Այս կրիտիկական գծին մոտ 10 օր է մնացել»,- զգուշացրել է Սպիտակ տան ղեկավարը։«Ես Կոնգրեսին կոչ եմ անում անհապաղ ընդունել Ուկրաինային լրացուցիչ օգնության մասին օրինագիծը եւ այն ներկայացնել ինձ ստորագրման առաջիկա մի քանի օրվա ընթացքում»,- ասել է նա։ Բայդենը նաեւ գոհունակություն է հայտնել, որ օրենսդիրներն, ընդհանուր առմամբ, աջակցում են իր նախաձեռնությանը, եւ որ Կոնգրեսը «ըստ ամենայնի, կընդունի օրինագիծը փաստացի այն տեսքով», որով նա առաջարկել է։Ավելի վաղ The Wall Street Journal-ը, վկայակոչելով Դեմոկրատական կուսակցության աղբյուրները, հայտնել էր, որ այս շաբաթ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կարող է քվեարկել Ուկրաինային մոտ $40 միլիարդ ընդհանուր գումարի նոր օգնության փաթեթի շուրջ: Ըստ պարբերականի՝ համապատասխան նախաձեռնությունը կարող է ներկայացվել քննարկման արդեն մայիսի 10-ին։ Այսպիսով, անհրաժեշտ գումարը կարող է նույնիսկ ավելացվել։ Մինչ այդ Բայդենը Կոնգրեսին հավելյալ $33 միլիարդի դիմում էր ուղարկել՝ Ուկրաինային «անվտանգության, տնտեսական եւ մարդասիրական ոլորտներում» աջակցելու համար։ Tweet Դիտում՝ 3682