Banks
Մինչ շատերը տարիներ շարունակ դժգոհում են գործազրկությունից ու հատուկ աշխատանքային հրավերների սպասում, որոշ երիտասարդներ ինքնուրույն հիմնում են սեփական բիզնեսը եւ հաջողությունների հասնում՝ առանց ֆինանսական լուրջ աջակցությունների ու ծանոթությունների: Banks.am-ը «Զրոյից» խորագրի ներքո ներկայացնում է հաջողակ երիտասարդների բիզնեսներն ու դրանց հիմնադրման պատմությունները:
Աստղիկ Դավթյանը 2013 թվականին հիմնել է BelleAnge բրենդը, որը ներկայացնում է տոնական զգեստներ 0-ից 12 տարեկան աղջիկների համար: 37-ամյա Աստղիկը մանկուց երազել է հագուստի դիզայներ-մոդելավորող դառնալ, սակայն երազանքը հաջողվել է իրականացնել միայն մայրության խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակ: Զգեստները սկսել է վաճառել օնլայն, իսկ 2018 թվականից Մամիկոնյանց փողոցում բացել է խանութ-սրահ:
Կարը՝ մտքերն արտահայտելու միջոց
Կարելն ինձ համար միշտ հոբբի է եղել, ու ես ոչ թե հենց կարելու գործընթացն եմ սիրում, այլ իմ մտքերը կարի միջոցով արտահայտելը: Իմ պատկերացրած զգեստը որեւէ դերձակ երբեւէ չի կարողացել ստանալ, ու ես ստիպված ինքս եմ կարել՝ դպրոցական տարիքից սկսած:
[[gallery1]]
Ինքնուս եմ, փոքրուց տանը տեսել եմ, թե ինչպես են կարում, ու սովորել եմ: Կարի մեքենա տանը միշտ է եղել՝ ինչպես ցանկացած կենցաղային իր:
Երբ մտածում էի դիզայներ-մոդելավորող դառնալու մասին, ընտանիքս թերահավատորեն էր վերաբերվում: Հայրս կարծում էր, որ դա առանցքային մասնագիտություն չէ, ու ցանկանում էր, որ ես բժիշկ դառնամ: Արդյունքում, ժամանակավորապես մոռացա մոդելավորող դառնալու երազանքիս մասին եւ ընդունվեցի Երեւանի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի «Երկրագիտություն» բաժինը (ֆրանսերենով):
Հոբբիից դեպի բիզնես
2006 թվականին համալսարանն ավարտելուց հետո հիմնականում թարգմանչական գործով եմ զբաղվել:
[[gallery2]]
Ընթացքում միշտ կարել եմ ինձ համար, այն, ինչ չեմ գտել խանութում, ինքս փորձել եմ ստանալ: Նաեւ քույրիկիս ու ընկերուհիներիս համար եմ կարել. նրանք նույնիսկ հերթ էին կանգնում, թե այդ շաբաթ ում համար եմ կարելու (ծիծաղում է - խմբ.): Սակայն այդ ամենն իմ հաճույքի համար էի անում ու երբեւէ չէի մտածում, որ ապագայում այս գործը կշարունակեմ:
Երբ ամուսնացա ու աղջիկս ծնվեց, ժամանակս արդեն սահմանափակվեց, ու ես այլեւս չէի կարող որեւէ լուրջ հաստատությունում մասնագիտությամբ աշխատել: Այդ ժամանակ էլ հենց ծագեց հոբբին բիզնեսի վերածելու գաղափարը։
[[gallery3]]
Առաջին ներդրումս 9000 դրամ է եղել, որ նպատակային առանձնացրել եմ բիզնեսի համար ու գնել եմ կտորներ եւ թելեր: Զգեստը պատրաստ լինելուց հետո Ֆեյսբուքում էջ եմ բացել ու տեղադրել նկարը, արձագանքներն անմիջապես ստանալուց հետո շարունակել եմ կարել վաճառքի համար:
Հրեշտակների հագուստ
2013-ին դեռեւս չէին ողջունում հայկական արտադրանքն ու, ցավոք, թերահավատորեն էին մոտենում տեղական բրենդներին, այդ պատճառով որոշեցի ֆրանսերեն անվանում ընտրել՝ հատկապես, որ այն ինձ հոգեհարազատ լեզու էր:
[[gallery4]]
Ուզում էի հրեշտակային մի բան ընտրել, արդյունքում բրենդն անվանեցի BelleAnge, որը թարգմանաբար հենց սիրուն հրեշտակ է նշանակում: Այդ բառակապակցությունը միացրել եմ, գրության ձեւը փոփոխել ու բրենդի հնչեղ անվանում ստացել:
Տեսականին
Ի սկզբանե, զգեստներ կարել եմ մեծ աղջկաս համար՝ հիմնականում առօրյա ոճի: Բայց երբ ծնվեց երկրորդ աղջիկս, ես նրան ավելի շատ նուրբ ու աղջկական զգեստների մեջ պատկերացրի ու թիթիզ, տոնական զգեստներ սկսեցի կարել:
Քանի որ այդ տարիներին Հայաստանում նման տոնական զգեստների պահանջարկ իսկապես կար, որոշեցի կենտրոնանալ հենց շքեղ զգեստների վրա ու տարբերվող տեսականի առաջարկել:
[[gallery5]]
Հետագայում, ըստ պահանջարկի, ավելացրի նաեւ առօրյա հագուստ, ինչպես նաեւ պայուսակներ, աքսեսուարներ, մազակալներ:
Սկզբում մեծահասակների համար էլ էի հագուստ կարում՝ ըստ պատվերի, սակայն հետագայում կենտրոնացա միայն մանկականի ուղղությամբ:
[[gallery6]]
Մոտ մեկ տարի օնլայն եմ աշխատել, այնուհետեւ վարձակալել եմ փոքրիկ ու անշուք տարածք, որ այլեւս տանից չաշխատեմ ու կարողանամ հաճախորդների հետ անմիջական շփման մեջ լինել:
Դրանից հետո ամեն տարի ավելի լավ սրահ եմ տեղափոխվել, իսկ արդեն 2018-ից Մամիկոնյանց փողոցի վրա բացել եմ խանութ-սրահ, որտեղ ե՛ւ տեսականին ենք ցուցադրում, ե՛ւ կարում:
Թիմը
Մինչեւ 2018 թվականն ամեն ինչ միայնակ եմ կազմակերպել՝ կտորի ընտրություն, կար, մոդելավորում, հաճախորդների հետ շփում, վաճառք։ Շատ օգնել է նաեւ ամուսինս՝ ինձ հավատալու եւ բոլոր տեխնիկական գործերն իր ուսերին վերցնելու տեսանկյունից:
[[gallery7]]
Սակայն նման ընդարձակ խանութ տեղափոխվելուց հետո արդեն թիմ էր հարկավոր, ուստի առաջարկեցի քրոջս դուրս գալ իր աշխատանքից ու միանալ ինձ: Քույրիկս այստեղ գործնական մասով 70%-ի պատասխանատուն է, ու ես շատ ուրախ եմ, որ իմ թիմում նման վստահելի մարդ ունեմ:
[[gallery8]]
Աշխատանքի եմ ընդունել նաեւ խորհրդատու-սպասարկողի: Այժմ թիմում երեք հոգի ենք:
Մանր քայլերով
Ես երբեւէ մեծ ռիսկերի չեմ դիմել բիզնեսն ընդլայնելու համար. այն, ինչ վաստակել եմ աշխատածով, ներդրել եմ գործի մեջ ու մանր քայլերով առաջ գնացել: Տուժել եմ միայն ժամանակի առումով, քանի որ, եթե հենց սկզբից մեծ ներդրում արվեր, խանութն ավելի շուտ կբացեի:
Նման փոքր քայլերով զարգանալը նաեւ ցույց է տալիս, որ բիզնեսը կայուն է, ու բրենդը սիրվել է հաճախորդների կողմից: Իսկ վերջին երկու տարվա մարտահրավերները, որոնք մեզ հաջողվում է հաղթահարել ու բիզնեսը չփակել, խոսում է միայն մեր հաջողությունների մասին:
[[gallery9]]
Գործում կայունությունը ես զգացել եմ այն պահից, երբ առաջին ամսվա վարձակալության գումարն ինքնուրույն կարողացել եմ վճարել եկամուտից:
Ճանաչելիություն
Գովազդի ու բրենդի ճանաչելիության վրա շատ ժամանակ ու գումար չենք ծախսել, հիմնականում զբաղվել ենք ստեղծելով: Մայրիկները տեսել են մեր զգեստը որեւէ երեխայի հագին ու ցանկացել են իրենք էլ ունենալ, այդպես մեկը մյուսին տեղեկացնելով, մեզ դիմելով, դարձել են մեր հավատարիմ հաճախորդները:
[[gallery10]]
Տարվա ընթացքում աշխատում ենք ամենաքիչը երկու ցուցադրություն կազմակերպել ու ներկայացնել մեր զգեստները: Երբեմն էլ համագործակցում ենք որոշ կազմակերպությունների հետ ու տրամադրում մեր զգեստները ցուցադրության՝ իրենց կազմակերպած միջոցառումների համար:
Գնային առումով մեր տեսականին շատ տարբեր է, տոնական զգեստների արժեքը սկսվում է 12 000 դրամից և կարող է հասնել մինչեւ 160 000-ի: Գինը կախված է կտորի տեսակից, դիզայնից, աշխատանքի ծավալից։
[[gallery11]]
Ունենք մեր հստակ մոդելները, բայց պարբերաբար տեսականին թարմացնում ենք:
Անհատական պատվերներ չենք ընդունում. չափսի խնդրի դեպքում՝ կարում ենք հաճախորդի ուզած չափսով նորը, եթե այդ կտորները դեռեւս առկա են:
[[gallery12]]
Հաջողության գրավականները
Իմ հաջողության թիվ մեկ գրավականն աշխատասիրությունն է, որովհետեւ իսկապես եղել են օրեր, որ բառիս բուն իմաստով 24 ժամ աշխատել եմ: Ափսոսում եմ միայն, որ այդ ժամանակը «խլում եմ» իմ երեխաներից:
Հաջողության գրավական է նաեւ իմ մեծ սերն այս գործի նկատմամբ. անընդհատ ուզում եմ նոր մոդել ստեղծել, զարմացնել ու գոհացնել հաճախորդներին:
[[gallery13]]
Դեռեւս աճի տեղ ունենք։ Ձգտում եմ հասնել այն օրվան, որ ես միայն մոդելավորմամբ ու ստեղծագործելով զբաղվեմ, իսկ մնացած աշխատանքները համակարգեն թիմի մյուս անդամները:
Հեղինակ՝ Ամալի Խաչատրյան
Նախագծի ղեկավար՝ Տաթեւ Հովհաննիսյան
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
«Զրոյից» շարքի մյուս նյութերը
Մինչ շատերը տարիներ շարունակ դժգոհում են գործազրկությունից ու հատուկ աշխատանքային հրավերների սպասում, որոշ երիտասարդներ ինքնուրույն հիմնում են սեփական բիզնեսը եւ հաջողությունների հասնում՝ առանց ֆինանսական լուրջ աջակցությունների ու ծանոթությունների: Banks.am-ը «Զրոյից» խորագրի ներքո ներկայացնում է հաջողակ երիտասարդների բիզնեսներն ու դրանց հիմնադրման պատմությունները:
2021թ. մարտին չորս երիտասարդ կին հիմնել են Pangolin բրենդը, որը ներկայացնում է հայկական արտադրության մանկական հագուստ: Բիզնես հիմնելու գաղափարը ծնվել է Արցախյան պատերազմի թեժ օրերին, երբ ակտիվ քննարկվում էր թուրքական ապրանքներից հրաժարվելու պահանջը: Շատ կարճ ժամանակում բիզնեսը զգալի հաջողություններ է գրանցել, եւ թիմին միացել է եւս մեկ դերձակ՝ Արցախի Հադրութ շրջանից:
Սկիզբը տրվեց սրճարանում
Գայանե Մալիշենկո, 32 տարեկան. 2020 թվականի հոկտեմբերին պատահական նույն սրճարանում էինք հավաքվել ես, ընկերուհիս՝ Անին, ու երկու քույրերս: Զրուցում էինք թուրքական ապրանքների մասին, ակտիվ քննարկում, թե ինչու ենք Թուրքիայից այդքան շատ ապրանք ներմուծում, եթե գոնե հագուստը կարող ենք Հայաստանում արտադրել:
[[gallery1]]
Երբ թուրքական ապրանքների ներմուծումը Հայաստան արգելվեց, արդեն մտածեցինք, որ ինքներս մի բան պետք է անենք իրականությունը փոխելու համար: Ֆինանս չունեինք, թիմում գրեթե բոլորս անգործ էինք, մտածում էինք՝ ինչ անենք, որ քիչ գումարով սկսենք: Մի քանիսս տուրիզմի ոլորտում էինք աշխատում, ու COVID-19 համավարակի պատճառով կորցրել էինք մեր գործը:
Եվ քանի որ չորսիցս երկուսը երեխա ունեն ու լավ գիտեն Հայաստանում երեխայի համար հագուստ ձեռք բերելու խնդիրները, կենտրոնացանք մանկական հագուստի վրա:
Դերերի բաշխում
Մարիաննա Մալինշենկո, 38 տարեկան. Տարիներ առաջ քրոջս՝ Գայանեի հետ հիմնել ենք տուրիստական ընկերություն, որը համավարակի պատճառով մեծ վնասներ է կրել ու այս պահին չի գործում: Ուստի մեկ տարի ես աշխատանք չունեի:
Փնտրում էի քիչ ներդրումով, ռեալ գործ, որ այս պահին սկսեմ ու գումար վաստակեմ: Հենց դա էլ պատճառ դարձավ, որ մանկական հագուստ արտադրելու գաղափարի շուրջ շատ արագ կողմնորոշվենք ու սկսենք:
[[gallery2]]
Շուկային ծանոթանալու համար հանդիպեցինք մասնագետների հետ ու հասկացանք, որ եթե մեզնից գոնե մեկն այս գործից գիտելիք չունենա, առաջ չենք գնա: Սկսեցինք գործում կիսել պատասխանատվություններն ու բաշխել դերերը. ինձ բաժին ընկավ կար սովորելը, որովհետեւ այդ պահին ֆիզիկապես ամենաազատը ես էի:
Մինչ այս գործը խաղալիքներ եմ ձեռքով կարել, քրոջս՝ Ալբինայի ու մայրիկիս հետ ձեռագործ փափուկ խաղալիքների բիզնես ունենք: Բայց կարի մեքենայով կարել չգիտեի, ու պարզվեց՝ ձեռքով ու մեքենայով կարելը շատ տարբեր բաներ են: 2021-ի սկզբից սկսեցի դասընթացների հաճախել։
Ոճայինը դարձնել հասանելի
Ալբինա Մալիշենկո, 36 տարեկան. Որոշեցինք մանկական հագուստ արտադրել, որը մատչելի ու ոճային կլինի: Ես էլ, Մարիաննան էլ երկու երեխա ունենք, ու չափազանց դժվար ենք նրանց համար հագուստ ընտրում:
Մենք ցանկանում ենք մանկական ոճային հագուստ ստեղծել՝ պաստելային գույներ, կոտրած երանգներ, եթե գունավոր հագուստ, ապա ծաղկային տարրեր։ Նման հագուստ Երեւանի խոշոր առեւտրի կենտրոններում կա, բայց արժեքը բավական բարձր է:
[[gallery3]]
Սկզբնական փուլի համար գործընթացը որոշեցինք կազմակերպել մեր տանը: Մարիաննան կարում է տանը կամ դասընթացի տեղում, ես էլ լուսանկարներն եմ անում:
Մասնագիտությամբ երաժիշտ եմ, նաեւ 10 տարի է՝ լուսանկարչությամբ եմ զբաղվում: Նկարահանումներն անում եմ մեր տան սիրելի պատի մոտ, իսկ մոդելները հենց մեր ու ծանոթների երեխաներն են, որոնց հետ աշխատելը շատ հեշտ է:
[[gallery4]]
Բիզնեսի անվանումը նույնպես շատ արագ ենք որոշել. ուզում էինք երեխաների հետաքրքրությանը մոտ մի բան լինի: Մի շարք տարբերակներից ընտրեցինք Pangolin-ը (պանգոլին/թեփամորթ)՝ հազվագյուտ, յուրահատուկ կենդանի, որը քիչ հայտնի է ու ոչնչացման եզրին:
Լոգոն ես եմ ստեղծել. ճանաչում էինք պրոֆեսիոնալ դիզայներների, սակայն նրանց դիմելու համար բավական գումար էր անհրաժեշտ, որը չունեինք: Քանի որ արդեն ամեն ինչ կազմակերպել էինք ու ներկայանալու համար մնում էր միայն լոգոն, որոշեցինք դա էլ ինքներս անել, հետո վերաբրենդավորել:
Հագուստի մոդելավորումը որոշում ենք ես ու Մարիաննան:
Միանգամից՝ «բում»
Անի Հովհաննիսյան, 30 տարեկան. Մի ամիս առաջ ենք Facebook-ում հիմնել բիզնես էջը: Հենց Pangolin-ի մասին հայտարարեցինք մեր անձնական էջերով, էջի հավանումներն ու պատվերներն անսպասելիորեն գերազանցեցին մեր ակնկալիքները:
[[gallery5]]
Սկզբից էլ պատկերացնում էինք, որ ամեն ինչ լավ է ընթանալու, բայց այդ ամենը մեր պատկերացրածից շատ ավելի արագ տեղի ունեցավ: Pangolin-ը ներկայացնելուց ընդամենը մեկ ժամ հետո ստացել ենք առաջին պատվերը, ու մինչեւ հիմա օր չկա, որ պատվեր չունենանք:
Ներկայացված ենք Facebook-ում եւ Instagram-ում, շուտով կունենանք նաեւ մեր կայքը, որը նվեր ենք ստանալու ընկերների կողմից: Դեռ նաեւ շատ քիչ գումար ենք ծախսում գովազդի վրա:
Մարքեթինգով զբաղվում ենք ես ու Գայանեն. ստացվում է՝ Մարիաննան ու Ալբինան ստեղծագործում են, մենք՝ վաճառում:
[[gallery6]]
Շատերը նաեւ մեզ համագործակցության առաջարկ են արել, մարզերի խանութներում հնարավոր է շուտով ներկայացնենք Pangolin-ը: Ամենախոշոր առաջարկը ստացել ենք ռուսաստանյան Wildberries առցանց խանութից։ Պայմանավորվել ենք առաջիկայում մեծ քանակությամբ զգեստներ ուղարկել Ռուսաստան՝ Wildberries-ով վաճառելու համար:
[[linked-news19686]]
Առաջարկում ենք մինչեւ 14 տարեկան մանկական հագուստ։ Առայժմ միայն աղջիկների համար ենք կարում, տղաների հագուստի մոդելավորումը դեռ չենք հասցնում անել, բայց առաջիկա ծրագրերի թվում է։ Ունենք մեր մոդելները, ճշտում ենք չափսերն ու պատվերն ընդունում։ Պատրաստում ենք մեկ շաբաթում:
Լրացնելով միմյանց
Մարիաննա. Ռուսաստանի մեծ պատվերը ստանալուց հետո «խառնվեցինք իրար» ու սկսեցինք նոր դերձակ փնտրել: Թիմին առաջարկեցի նույն մոդելային գործակալությունում սովորող աղջկան ընդգրկել:
[[gallery7]]
Ծովինար Գյոզալյանը 19 տարեկան է՝ Արցախի Հադրութի շրջանից։ Նա Արցախի պետական համալսարանում թարգմանչական գործ էր սովորում, պատերազմի պատճառով սակայն տեղափոխվել է Երեւան ու դադարեցրել ուսումը: Որոշել է կար սովորել, աշխատել:
Ծովինարն ամեն ինչ գրում է ու կարն ըստ դրա անում, իսկ ես կարում եմ աչքաչափով ու հիշողությամբ, ուստի մենք իրար շատ լավ լրացնում ենք: Ես ու Ծովինարը դեռեւս դասընթացը չենք ավարտել. միասին աշխատում, միասին սովորում ենք:
[[gallery8]]
Երբ բիզնես ես սկսում, պետք է պատրաստ լինես, որ ամեն ինչ քայլ առ քայլ է առաջ գնալու, սակայն այս բիզնեսում մենք անմիջապես այնքան լավ ենք իրար ձուլվել, որ ոչ մեկիս գործն առանց մյուսի առաջ չի գնում:
Ներդրումներն ու քրաուդֆանդինգը
Անի, Գայանե. Ցանկացած ծախս բաժանում ենք չորսիս միջեւ, նույնիսկ կարի դասընթացների գումարն ենք կիսում:
[[gallery9]]
Փորձել ենք դիմել դրամաշնորհային ծրագրերի, բայց հասկացել ենք, որ որեւէ մեկը մեզ չի աջակցելու, ու ամեն ինչ ինքնուրույն պետք է կազմակերպենք:
Ամբողջը մեր ուժերով ենք անում, «ծերը ծերին հասցնելով», նույնիսկ եղել է՝ մի ամիս Մարիաննան դադարացրել է դասընթացը, որովհետեւ գումար այդ պահին չենք ունեցել:
Դասընթացի համար երեք անգամ 50 000 դրամ ենք ներդրել (12 պարապմունքը` 50 000 դրամ), 100 000 դրամ էլ նախնական հումքի վրա ենք ծախսել։ Այս պահի դրությամբ գումարի կեսը, կարծես, հանել ենք: Հիմա ստացած եկամուտը ներդնում ենք գործի մեջ, հումք ենք գնում:
[[gallery10]]
Այս պահին մեզ անհրաժեշտ է մաքրակարի մեքենա, տանը ունենք կարի մեքենա, բայց այն մաքրակար չի անում։ Մարիաննան մինչեւ հիմա ստիպված է դասընթացի տեղում մաքրակար անել:
Այդ մեքենան գնելու համար քրաուդֆանդինգ արշավ ենք սկսել ու մեր ծանոթներից աջակցություն խնդրել, նաեւ առաջարկել՝ օգնելու դեպքում ստանալ 10% զեղչ հետագա գնումների ժամանակ: Այդ մեքենայի համար մեզ անհրաժեշտ է 260 000 դրամ, դեռեւս ամբողջ գումարը չենք հավաքել:
Առաքում՝ ամենուր
Գայանե. Մեր արտադրանքի գինը տատանվում է 7000-ից 15 000 դրամի սահմաններում։
[[gallery11]]
Հայաստանում առաքում ենք ամենուր եւ անվճար. մեզ համար կարեւոր է կենտրոնանալ ոչ միայն Երեւանի, այլեւ մարզերի վրա: Ուզում ենք մեր հագուստը մարզերում եւս գույներ ավելացնի:
Երեւան քաղաքը շատ լավ գիտեմ. ինքս եմ առաքում, իսկ մարզեր փոստով ենք ուղարկում:
[[gallery12]]
Գաղափար, մոտեցում, ցանկություն
Ալբինա. Մեզ համար շատ կարեւոր է՝ ամեն ինչ ինքնուրույն անել ու ոչ մի տեղից գաղափար չվերցնել: Կարծում ենք՝ մեր բիզնեսի հաջողության պատճառներից են մեր տարբերվող մոդելներն ու գեղեցիկ նկարները, որովհետեւ այժմ հայկական հագուստ շատ են արտադրում, բայց քչերն են ճիշտ ներկայացնում իրենց արտադրանքը:
Մեր հաջողության գրավականը նաեւ հենց մենք ենք. բոլորս շատ տարբեր ենք՝ տարբեր կրթություններով ու բազմազան հմտություններով, որոնք էլ փորձում ենք համատեղել մեկ բիզնեսի շրջանակում:
[[gallery13]]
Անի. Եթե ունես գաղափար, որը բոլորի շահերից է բխում, անհնար է այդ բիզնեսը չհաջողվի: Վստահ եմ՝ եթե մենք «ավել ու սավոկ» արտադրեինք ու դրա մեջ գաղափար դնեինք, հաստատ կվաճառեինք:
Ինչո՞ւ հագուստի նման հասարակ բանը չենք արտադրում ու ներկրում ենք Հայաստան, ինչո՞ւ բոլորին հասանելի չէ գեղեցիկ ու նորաոճ մանկական հագուստը, ինչո՞ւ պետք է այլ երկրից պատվիրել ու երկար ժամանակ սպասել այն ստանալու համար:
Գայանե. Բոլորս չէ, որ ուզում ենք հեռանալ Հայաստանից, եթե մենք ուզում ենք մնալ այս երկրում, ուրեմն մեր միջավայրը պետք է հարմարեցնենք մեզ ու ստեղծենք այն, ինչ ուզում ենք ունենալ:
[[gallery14]]
Մեր ապագա ծրագրերի թվում է խանութ եւ գործարան հիմնելը: Եթե ֆինանս ունենանք, շատ պատվերներ ու մեծ թվով դերձակների պահանջ, ապա Արագածոտնի մարզի համայնքներից մեկում հնարավոր է՝ գործարան ունենանք եւ բնակիչներին զբաղվածություն ապահովենք: Արագածոտնի մարզպետարանի հետ քննարկել ենք, պատրաստ են աջակցել մեր գաղափարին ու համայնքային տարածք տրամադրել արտադրությունը կազմակերպելու համար։
Հեղինակ՝ Ամալի Խաչատրյան
Նախագծի ղեկավար՝ Տաթեւ Հովհաննիսյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
«Զրոյից» շարքի մյուս նյութերը
Մինչ շատերը տարիներ շարունակ դժգոհում են գործազրկությունից ու հատուկ աշխատանքային հրավերների սպասում, որոշ երիտասարդներ ինքնուրույն հիմնում են սեփական բիզնեսը եւ հաջողությունների հասնում՝ առանց ֆինանսական լուրջ աջակցությունների ու ծանոթությունների: Banks.am-ը «Զրոյից» խորագրի ներքո ներկայացնում է հաջողակ երիտասարդների բիզնեսներն ու դրանց հիմնադրման պատմությունները:
Ռուզաննա Մինասյանը 2019 թվականին հիմնել է Avenue Decor բրենդը, որը ներկայացնում է հայկական արտադրության սփռոցներ, բարձեր, անկողնային պարագաներ ու փափուկ կահույքի ծածկոցներ: Երկար տարիներ վաճառքի մասնագետ աշխատելուց հետո 30-ամյա Ռուզաննան որոշել է հիմնել սեփական բիզնեսը: Կարուձեւի հետ կապ չունեցող գործարար կինը կազմակերպում է արտադրության ամբողջ գործընթացն ու համագործակցում Կապանում աշխատող դերձակների հետ:
Երազելով սեփականի մասին
Սովորել եմ Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում, առաջին մասնագիտությամբ լեզվաբան-թարգմանիչ եմ, երկրորդ մասնագիտությամբ՝ հանրային կապերի եւ հաղորդակցման մասնագետ:
[[gallery1]]
2012-ից տեղական խոշոր ընկերություններից մեկում աշխատել եմ որպես վաճառքի մասնագետ. սկսել եմ սպասարկման կենտրոնից, հետագայում տեղափոխվել կորպորատիվ վաճառքների բաժին: Աշխատանքի վայրում շատ հաճախ բիզնես թրեյնինգներ եմ անցել, ինքս էլ երբեմն դասընթացներ վարել։
Աշխատանքի այս ակտիվ տարիներին էլ հենց ծագել է սեփական բիզնես հիմնելու եւ իմ ստեղծած արտադրանքի վաճառքով զբաղվելու ցանկությունը։
Բիզնես գաղափարը պատահական է ծնվում
Ի սկզբանե վաճառք չեմ սիրել, թեեւ մեր ընտանիքում բիզնեսը միշտ եղել է: Հորս մահից հետո մայրս ինժեներական աշխատանքից դուրս է եկել ու 90-ականներից սկսել տեքստիլի (հիմնականում վարագույրների) վաճառքով զբաղվել Կապանում:
Մի օր գործընկերուհուս նոր տան համար նվեր էի ուզում պատրաստել, մորս հետ համագործակցող դերձակներին խնդրեցի մի սփռոց կարեն իմ ընտրած կտորով ու ձեւով:
[[gallery2]]
Արդյունքում, գործընկերուհիս նվերն այնքան հավանեց, որ հաջորդ օրն աշխատավայրում բոլորին պատմեց սփռոցի մասին, մյուսներն էլ սկսեցին հետաքրքրվել ու ցանկություն հայտնեցին պատվիրելու:
Մտածեցի՝ ինչո՞ւ ոչ, հենց սփռոցից էլ կսկսեմ. թեեւ կարել չգիտեմ, բայց գործի կազմակերպման ամբողջ մասը կարող եմ ինքս անել:
Լրացնելով միջին սեգմենտի բացը
Սփռոցները կամ անկողնային պարագաները սովորաբար տոնավաճառ են հիշեցնում, իսկ դրանց հիմնական գնորդը մայրիկներն են. դժվար է պատկերացնել, որ երիտասարդ աղջիկն ընկերուհու ծննդյան տոնին կարող է նման նվեր անել:
Այս ապրանքատեսակից օգտվող մարդիկ բաժանվում են երկու սեգմենտի՝ տոնավաճառից օգտվողներ եւ Երեւանի կենտրոնի թանկ խանութներից գնում կատարողներ, որոնք պատրաստ են 80 000-դրամանոց սփռոց գնել: Ու քանի որ միջին սեգմենտը բաց էր, որոշեցի նոր մշակույթ բերել շուկա՝ սփռոցներից այնպիսի թրենդային նվեր ստանալ, որը երիտասարդները եւս կցանկանան գնել:
[[gallery3]]
Կապան-Երեւան
Համագործակցում եմ Կապանից երկու դերձակի հետ: Քանի որ մայրս Կապանում դերձակների հետ տարիներ շարունակ աշխատել էր, նրան խնդրեցի ինձ պրոֆեսիոնալ մասնագետներ առաջարկի:
Ունենք վարորդ, որ գրեթե ամեն օր Կապան-Երեւան ճանապարհը կտրում է մեզ համար: Լոգիստիկայի վրա շատ գումար եմ ծախսում. իհարկե, կարող եմ Երեւանում բնակվող մասնագետների հետ աշխատել, ժամանակ ու գումար խնայել, բայց շատ եմ հավանում այս դերձակների աշխատանքը: Բացի այդ, չեմ համարձակվում նրանց զրկել աշխատանքից՝ հատկապես հետպատերազմական շրջանում։
[[gallery4]]
Կտորները ես եմ ընտրում, մոդելավորումն ու դիզայնը նույնպես ինքս եմ անում: Պարբերաբար այցելում եմ նաեւ Կապան ու տեղում աշխատում դերձակների հետ:
Կարելի է ասել՝ բացի կարից, ամեն ինչ ինքս եմ անում՝ հաշվապահություն, բիզնես էջերի առաջխաղացում, հաճախորդների հետ շփում, լուսանկարներ, փաթեթավորում, առաքում: Ինձ շատ օգնում է նաեւ ամուսինս, որը հենց առաջին օրվանից ոգեշնչել ու հավատացել է իմ գաղափարին:
Փաթեթավորումը՝ այցեքարտ
Որոշեցի, որ արտադրանքը պարտադիր պետք է գեղեցիկ փաթեթավորում ունենա, ոճային լինի ու նաեւ հարմար՝ նվիրելու համար: Փաթեթավորումն էլ դարձավ մեր ապրանքատեսակի այցեքարտերից մեկը:
[[gallery5]]
Avenue Decor անվանումը որոշելուց հետո սփռոցների մի քանի տարբերակով մեր տանը լուսանկարներ արեցի ու Ֆեյսբուքում էջ բացեցի:
Հենց բիզնեսը ներկայացրի ու տարածեցի նաեւ իմ սոցիալական էջով, շատ-շատերը սկսեցին հարցնել, պատվիրել. հասկացա՝ բացը շուկայում իսկապես կար:
Սկզբնական շրջանում իմ ու ամուսնուս գործընկերներն էին պատվիրում, հետո անծանոթները շատացան, իսկ կարճ ժամանակ անց հասա այն փուլին, որ ամեն օր պատվեր ունեի:
[[gallery6]]
Հաջողությունը շատ արագ ժպտաց
Գործից աշխատած առաջին 1 մլն դրամն ընդամենը 3-4 ամիս հետո եղավ, որը համընկավ նաեւ Մարտի 8-ի հետ:
Սկսել եմ մինչեւ 200 000 դրամ ներդրումից: Կտորը սկզբում մետրով էի գնում, իսկ հիմնական գումարը ծախսում էի դերձակների, լոգիստիկայի եւ գովազդի վրա: Նախնական ներդրածս գումարն աշխատել եմ ընդամենը մի քանի օրում:
[[gallery7]]
Ստացած եկամուտը հիմնականում ներդրել եմ գործի մեջ, անգամ մեր տան կահույքն ենք փոխել, որ ավելի նորաձեւ կահույքով լուսանկարներ ստանանք:
Գովազդի վրա զգալի գումար եմ ծախսում. եթե գովազդ չլինի, վաճառք չի լինի։
Ով աշխատի, նա կուտի
Սկզբում շատերն էին ասում՝ «Դու ո՞ւր, սփռոցներն ո՞ւր»: Հենց սկսեցի լուսանկարներ անել, ոճային պարկերով ներկայանալ, մարդիկ փոխեցին հայացքները: Հիմա արդեն ծանոթ չունեմ, որ գոնե մեկ անգամ սփռոց պատվիրած չլինի:
[[gallery8]]
Բիզնեսի արդյունավետությունն ուղիղ կապված է իմ ակտիվության հետ. որքան ժամանակ եմ տրամադրում, այդքան շատ պատվեր եմ ունենում: Հենց սա է աշխատանքի ու սեփական բիզնեսի տարբերությունը. աշխատավայրում ես որքան էլ լավ աշխատեի, նույն ձեւ էր գնահատվում՝ X գումարով եւ տարեկան պարգեւավճարով:
«Չկեղտոտվող» սփռոցներ
Avenue Decor սփռոցների առանձնահատկությունն այն է, որ կարիք չկա մեկ անգամ օգտագործելուց հետո լվանալ, քանի որ դրանք կեղտաբծեր չեն կլանում: Ես միշտ գովազդներում նշում եմ. «Մենք թեթեւացնում ենք կանանց հոգսը»:
Տեֆլոնային մշակում անցած կտորներ են, եթե անգամ գինի թափեք վրան, պարզապես անձեռոցիկով սրբում եք, ու հետքերն անհետանում են:
[[gallery9]]
Սփռոց կարելի է նաեւ սեղանի գորգերի ու անձեռոցիկների տեսքով ստանալ:
Այլ պրոդուկտներ
Սփռոցներից բացի, առաջարկում ենք անկողնային պարագաներ, բարձեր ու փափուկ կահույքի ծածկոցներ:
Ես հասկացա, որ միայն սփռոցներ ունենալու դեպքում դրանք կվաճառվեն հիմնականում տոնական օրերին, իսկ քանի որ բիզնեսը կայունություն է պահանջում, այլ ապրանքատեսակներ առաջարկելը պարզապես անհրաժեշտություն էր:
[[gallery10]]
Գին, որակ
Սկզբում առաքումն անձամբ էինք կատարում՝ ես կամ ամուսինս։ Հիմա սկսել ենք առաքման ծառայություններից օգտվել:
Առաքումը Երեւանում 500 դրամ է, մարզերում՝ անվճար: Առաջիկայում պատրաստվում ենք մեր արտադրանքը նաեւ Amazon-ում ներկայացնել:
[[gallery11]]
Սփռոցների գինը տատանվում է 5 500-ից 35 000 դրամի սահմաններում, իսկ անկողնային պարագաներինը՝ 17 000-ից մինչեւ 35 000 դրամ: Կախված արտադրանքի չափերից՝ գինը կարող է փոխվել։
Եկամուտն ավելի շատ է
Այս գործը սկսել եմ իմ հիմնական գործին զուգահեռ, սակայն արդեն մեկ տարուց ավելի է՝ մայրության խնամքի արձակուրդում եմ, ու սա իմ միակ աշխատանքն է։
[[gallery12]]
Ներկայում բիզնեսից ավելի շատ եկամուտ ունեմ, քան իմ հիմնական աշխատանքից էի ունենում։
Այս պահին հնարավորություն եւ գումար ունեմ լուսանկարչի կամ այլ մասնագետների հետ համագործակցելու համար, սակայն ցանկանում եմ ինքս ամեն ինչ կազմակերպել, քանի դեռ տանն եմ: Փոխարենը՝ նախընտրում եմ իմ աշխատած գումարից վճարել դայակին՝ երեխայի խնամքի հարցում ինձ օգնելու համար:
Կարիերայի ընթացքում ձեռք բերած բոլոր հմտություններս բիզնեսում օգտագործում եմ՝ վաճառք, սպասարկում, հաճախորդների հետ շփում, PR, լեզվաբանություն։
Մայրանալը գործին չի խանգարում
Շատ կանանց է թվում՝ եթե երեխա ունենան, ոչինչ չեն հասցնի ու պետք է այլեւս չաշխատեն: Ես իմ օրինակով հակառակն եմ ապացուցում:
[[gallery13]]
Տանն աշխատելով՝ ես ավելի շատ ժամանակ եմ գտնում նաեւ օնլայն դասընթացների համար, եւ արդյունքում զարգացնում եմ բոլոր այն հմտությունները, որոնք օգտագործում եմ այս գործում: Ամեն ամիս մեծ տարբերություն եմ զգում՝ ավելի գեղեցիկ լուսանկարներ եմ անում, ավելի ճիշտ կառավարում գովազդները։
Հեղինակ՝ Ամալի Խաչատրյան
Նախագծի ղեկավար՝ Տաթեւ Հովհաննիսյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
«Զրոյից» շարքի մյուս նյութերը
Մինչ շատերը տարիներ շարունակ դժգոհում են գործազրկությունից ու հատուկ աշխատանքային հրավերների սպասում, որոշ երիտասարդներ ինքնուրույն հիմնում են սեփական բիզնեսը եւ հաջողությունների հասնում՝ առանց ֆինանսական լուրջ աջակցությունների ու ծանոթությունների: Banks.am-ը «Զրոյից» խորագրի ներքո ներկայացնում է հաջողակ երիտասարդների բիզնեսներն ու դրանց հիմնադրման պատմությունները:
31-ամյա Անի Խոյեցյանը 2019-ին հիմնել է Papuk Home բրենդը, որը ներկայացնում է առանց կմախք կահույք՝ փափուկ բազկաթոռներ, պուֆեր ու դեկորատիվ բարձեր։ Միջազգայնագետ Անին Ֆրանսիայում տարիներ շարունակ սովորելուց եւ դասավանդելուց հետո 2018-ին վերադարձել է Հայաստան ու իր ամբողջ ժամանակը նվիրել սեփական բիզնեսի զարգացմանը:
Վերադարձ տուն
Ավարտել եմ Երեւանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, այնուհետ՝ ընդունվել մագիստրատուրա, իսկ երկրորդ տարվանից տեղափոխվել Ֆրանսիա՝ շարունակելով կրթությունս Թուլուզի քաղաքագիտական համալսարանում: Նույն համալսարանում շարունակել եմ նաեւ ասպիրանտուրան: Ֆրանսիայում սովորելու ընթացքում դասավանդել եմ, զուգահեռ աշխատել գրադարանում:
Ութ տարի Ֆրանսիայում ապրելուց հետո, երբ ավարտեցի ասպիրանտուրան, վերադարձա Հայաստան, քանի որ այլեւս Ֆրանսիայի հետ կապող բան չունեի: Հայաստանում փորձել եմ իմ մասնագիտությամբ աշխատել, դիտարկել եմ նախարարություններն ու դեսպանատները, սակայն աշխատավարձերի տարբերությունն ինձ համար այնքան կտրուկ էր, որ հրաժարվեցի մասնագիտությամբ աշխատելու մտքից: Որոշեցի Ֆրանսիայում օնլայն դասավանդումը շարունակել, իսկ այստեղ՝ բիզնեսով զբաղվել:
[[gallery1]]
Ծնողներս Երեւանում բնակարաններ ունեն, որոնք երկարաժամկետ վարձակալության էին հանձնում: Նրանց առաջարկեցի, որ Airbnb կայքով բնակարաններն օրավարձով վարձակալության հանձնեմ: Մեկ տարուց ավելի զբաղվեցի վարձակալության բիզնեսով. ինքս էի հյուրերին դիմավորում, ընդունում, բնակարանները մաքրում: Արդյունքում՝ ընտանեկան այս եկամուտը քառապատկվեց, որի կեսն ինձ էր մնում, իսկ ծնողներիս փոխանցում էի նախկին գումարի կրկնակին:
Մի կտորի պատմություն
Ընկերներիցս մեկը, որ կահույքի արտադրամաս ունի, մի անգամ ինձ բարձրորակ կտոր նվիրեց, որպեսզի այս տներից մեկի համար դեկորատիվ բարձեր պատրաստեմ:
Ինքս չեմ կարում, կարի հետ երբեւէ կապ չեմ ունեցել: Մեր բակում աշխատող դերձակին դիմեցի, որ կարի: Որոշեցի՝ ես չափեմ-ձեւեմ, որպեսզի կտորի ավելորդ կորուստներ չունենամ. իսպանական տեքստիլ էր՝ 1 մետրը 30 000 դրամ արժողությամբ:
Տան համար ինձ ընդամենը չորս բարձ էր հարկավոր. բավականին շատ կտոր ավելացավ, ես էլ որոշեցի հավելյալ բարձեր պատրաստել ու վաճառել: Կրկին ինքս ձեւեցի ու տվեցի մեր բակի դերձակին կարելու (ամեն բարձի համար վճարել եմ մի քանի հարյուր դրամ):
[[gallery2]]
Այս գործում ընդհանրապես փորձ չունեի, հասարակ ուղղանկյուն ձեւել-կտրելու վրա 5-6 ժամ էի ծախսում ու անկարողությունից, երբեմն, լաց լինում: Նվեր ստացած կտորից 20 հատ բարձ ստացվեց, նույն ընկերոջս խնդրեցի իր արտադրությունում ավելացած մանր-մունր մի քանի կտոր եւս նվիրել, որ տեսականի ունենամ:
Քանի որ սա իմ առաջին բիզնեսն էր լինելու, ցանկացա պրոֆեսիոնալ ներկայանալ ու որոշեցի նաեւ լոգո ունենալ: Կրկին ընկերներիցս մեկի օգնությանը դիմեցի՝ խնդրելով լոգո պատրաստել:
[[gallery3]]
Papuk Home-ի գաղափարը 45 րոպեում որոշեցինք, պատկերացում անգամ չունեի, որ շատ կարճ ժամանակ հետո սկսելու եմ նաեւ փափուկ բազկաթոռ վաճառել:
Առաջին բիզնես էջը բացել եմ Instagram-ում 2019-ի սեպտեմբերին: Բարձերի նկարներն ինքս եմ արել՝ յուրաքանչյուրի մշակման վրա ծախսելով 2-3 ժամ:
Մարդ-նվագախումբ
Նվեր կտորը սկզբնական շրջանում ինձ շատ օգնեց բիզնեսում: Ինչ աշխատում, ծախսում էի հումք գնելու վրա: Եկամուտ առաջին ամիսներին չեմ ունեցել, բայց երբեւէ «մինուսով» չեմ աշխատել:
[[gallery4]]
Բացի կարից, ամեն ինչ ես էի անում՝ մոդելավորում, ձեւարարություն, ապրանքի վերջնական պատրաստում, սոցցանցերի էջերի մշակում, հաճախորդների սպասարկում, մարքեթինգ, հաշվապահություն, նկարահանում։
Պատվերն առաքում էի իմ մեքենայով, երբեմն էլ օգտվում էի առաքման ծառայություններից: Հաճախորդներին ներկայանում էի որպես առաքիչ՝ իբրեւ մենք մեծ թիմ ենք, իսկ նամակներին մեկ այլ մարդ է պատասխանել (ծիծաղում է - հեղ.):
[[gallery5]]
Գործից կիլոմետրերով հեռու
Բարձերը սկիզբն էին. հասկացա, որ բիզնեսի համար պետք է ավելի լուրջ վաճառվող ապրանքատեսակ: Աչքովս պուֆերն ընկան:
Նույն դերձակին բացատրեցի, թե ինչ եմ ուզում, ու ստացանք բազկաթոռանման մոդելը, որը Հայաստանի համար նորություն էր. այստեղ տարածված են տանձանման մոդելները:
Այնքան հեռու էի այս գործից, որ նույնիսկ չգիտեի, թե ինչ է պուֆի ներսի հումքը: Առաջին շերտը դերձակի հետ ստանալուց հետո բարձերի համար նախատեսված սինտիպոն լցրի կտորի մեջ, նստեցի ու կպա հատակին: Պարզվեց՝ պենոպլաստե գնդիկներ պետք է օգտագործեի:
[[gallery6]]
Յուրաքանչյուր մոդել ձեւավորել ենք զրոյից, երբեւէ պատրաստի նմուշ չենք վերցրել: Վերջնական արդյունքը ստանալու համար կարող էինք նույն մոդելի վրա 2-3 ամիս աշխատել։
Բիզնեսը՝ տնից դուրս
Տան պայմաններում արտադրությունը կազմակերպելուց ընդամենը ութ ամիս անց բացեցի արտադրամաս-ցուցասրահը, որ գտնվում է Գարեգին Նժդեհ հրապարակի մոտակայքում։
[[gallery7]]
Տարածքը վարձակալել եմ, միայն ցուցասրահի վերանորոգումն եմ արել՝ ծախսելով մոտ 500 000 դրամ՝ արտաքին գովազդի, վերանորոգման ու կահավորման վրա: Այս գումարը ներդրել եմ ամիսների ընթացքում՝ բիզնեսից ստացված եկամուտից:
Երկար ժամանակ ունեցել ենք փափուկ բազկաթոռների մոդելներ՝ տանձանման ու բազկաթոռանման, այս տարվանից ներկայացնում ենք մոդուլային կահույք տարբերակը՝ բազկաթոռ-բազմոցը:
[[gallery8]]
Սա նոր սերնդի պրակտիկ, հարմարավետ, թեթեւ ու փափուկ կահույք է, որը դեռեւս ճանաչում չունի Հայաստանում։ Մինչդեռ ժամանակակից աշխարհը կամաց-կամաց հրաժարվում է ծանր եւ բարդ կահույքից:
Թիմը
Արդեն ունեմ օգնականներ, թեպետ մեծ մասը հեռակա աշխատակիցներ են՝ դերձակներ, դիզայներներ, առաքիչներ, հաշվապահ։
Հիմնական թիմում երկուսն ենք՝ ես եւ Լիլիթը, որն այժմ օգնում է ինձ արտադրամասում:
[[gallery9]]
Հասկացել եմ, որ բիզնեսի մեջ շատ կարեւոր է պարտականություններ կիսելը. չէ՞ որ ֆիզիկական աշխատանքից հնարավոր է այնքան հոգնես, որ ստեղծարար որեւէ մտքի էներգիա չունենաս: Իսկ դրա հետեւանքով տուժում է բիզնեսը:
Ի դեպ, բիզնեսը հիմնելուց հետո այլեւս չեմ զբաղվում անշարժ գույքի վարձակալությամբ։ Այս տարվանից դադարացրել եմ նաեւ օնլայն դասավանդումը. իմ ամբողջ ժամանակն ու էներգիան ներդնում եմ Papuk Home-ում:
Ոչ թե պուֆ, այլ՝ փափուկ բազկաթոռ
Papuk Home-ից հետո շուկայում շատերը հասկացան, որ փափուկ բազկաթոռների արտադրության այս գործը կարող է առանձին ճյուղով զարգանալ, քանի որ սրանով զբաղվում էին հիմնականում կահույքագործերները, երբ ավելացած հումքով պուֆեր էին կարում ու ոչ ներկայանալի վաճառում:
[[gallery10]]
Մենք փորձեցինք կոտրել այն կարծրատիպը, որ պուֆերը սրճարանների ու փաբերի հատակին գցած անորակ բաներ են, ու դրանք ներկայացրինք որպես տան կահույքի մաս:
Փափուկ բազկաթոռների գինը տատանվում է 35 000-ից 50 000 դրամի սահմաններում։
Կարեւոր խորհուրդներ
Բիզնեսում հաջողության հասնելու համար շատ կարեւոր է գովազդին մեծ ուշադրություն դարձնելը: Առաջին օրվանից մինչեւ հիմա գովազդի վրա բավական մեծ գումար ենք ծախսում, քանի որ վաճառքն իրականացնում ենք սոցցանցերով. ցուցասրահ մարդիկ գալիս են նմուշները նայելու, շոշափելու համար:
[[gallery11]]
Նաեւ հասկացել եմ, որ բիզնեսը թուղթ ու գրիչն է: Եթե չգրեցիր, ուրեմն իմացիր՝ դու «բզբզում» ես: Թուղթ ու գրիչ ասելով՝ նկատի ունեմ to do (անելիքների) ցուցակ, մուտք ու ելքի գրանցում եւ հաշվապահություն, որ իմանաս քո շարժը: Ամենահաճելի բանը տարվա վերջում գրածիդ նայելն է ու տեսնելը, թե ինչ աճ ես ունեցել․ դա է քեզ բիզնեսում մոտիվացնում: Եթե չգրես, հնարավոր է քեզ թվա, թե փող ես աշխատում, բայց իրականում դու ավելի շատ ներդնում ես:
Բիզնեսը՝ միշտ սրտում
Չգիտեմ էլ, թե որտեղից է եկել բիզնեսի նկատմամբ այդքան մեծ հետաքրքրությունս. դեռ Ֆրանսիայում սովորելու տարիներից եմ սկսել բիզնեսով հետաքրքրվել, երբ ֆրանսիական ցուցասրահներում հայ նկարիչների գործերն էի ներկայացնում ու վաճառում։
[[gallery12]]
Մեր ընտանիքում էլ բիզնեսով զբաղվով մարդ չենք ունեցել, բոլորն ակադեմիական ոլորտից են, հայրս ակադեմիկոս է, մայրս՝ պրոֆեսոր:
Երբեւէ չեմ ափսոսացել, որ 11 տարի սովորելուց ու կրթական տարբեր աստիճաններ ստանալուց հետո այժմ մասնագիտությամբ չեմ աշխատում: Բիզնեսի մեջ օգտագործում եմ բոլոր այն հմտությունները, որ ձեռք եմ բերել սովորելու տարիներին: Պետք չէ ափսոսել, որ կրթություն ես ստացել, քանի որ ամեն պահի դու ավելի ուժեղ ես դիմացինից, որը նույն գործն է անում, բայց չունի այդ կրթությունը:
30 տարի հետո ինձ կրկին բիզնեսում եմ պատկերացնում՝ հատկապես արտադրական ոլորտում, քանի որ մեծագույն հաճույք եմ ստանում ստեղծագործական պրոցեսից:
Հեղինակ՝ Ամալի Խաչատրյան
Նախագծի ղեկավար՝ Տաթեւ Հովհաննիսյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
«Զրոյից» շարքի մյուս նյութերը
Շուրջ տասնհինգ տարի լրագրության ոլորտում աշխատելուց հետո Իրինա Այվազյանը 2020-ի սկզբին ձեռագործ ներքնազգեստների օնլայն բիզնես է հիմնել, իսկ 2020-ի հուլիսին այն տեղափոխել օֆլայն հարթակ՝ բացելով ARIMA բուտիկը։ Բիզնեսում Իրինան բոլոր գործերը միայնակ է անում՝ կար, վաճառք, հաճախորդների հետ անհատական շփում, մարքեթինգ:
«Հազար տարվա» լրագրող
Ստեղծագործել միշտ եմ սիրել, այդ պատճառով էլ ընտրել էի լրագրությունը: Սովորել եմ Երեւանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետում, ավելի ուշ՝ ավարտել նաեւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Մարքեթինգի բաժնի մագիստրատուրան:
[[gallery1]]
Ոլորտում երկար տարիներ եմ աշխատել։ Ինչ-որ մի փուլում, սակայն, ստեղծագործելու ցանկությունս այնքան մեծացավ, որ լրագրությունը սկսեց ինձ «սահմանափակել»: Ցանկանում էի այնպիսի պրոդուկտ ստեղծել, որը շոշափելի ու կիրառելի կլիներ:
Արդեն հինգ տարի է՝ լրագրությունից հեռացել եմ եւ այս ընթացքում՝ մինչեւ կարին հասնելը, շատ տարբեր հոբբիներ եմ ունեցել՝ վիտրաժային ապակիներով խճանկարների պատրաստում, փայտի վրա ծովային քարերով կերպարների ստեղծում եւ այլն։
Կոճակ կարել չգիտեր
Համացանցով միշտ հետեւել եմ միջազգային դիզայներների, նրբաճաշակ ներքնազգեստների տարբեր էջերի։ Ինքս կարելու հետ որեւէ առնչություն չեմ ունեցել, անգամ կոճակ կարել չեմ իմացել, բայց որոշեցի փորձել եւ այս անգամ արդեն ավելի գործնական քայլերի դիմեցի:
2019-ի գարնանից կարուձեւի տարբեր կենտրոններում սկսեցի դասերի հաճախել, այնուհետ շատ ակտիվ միջազգային օնլայն դասընթացների մասնակցեցի:
[[gallery2]]
Առաջին կարի մեքենան գնեցի խնայողություններովս՝ մոտ 150 000 դրամ:
Կտորները քիչ-քիչ էի գնում, երկար ժամանակ միայն փորձարկում էի, առաջին նմուշները նվիրում էի հարազատներիս:
Բիզնեսի վրա կատարած ընդհանուր ներդրումը, օնլայն դասերից սկսած մինչեւ հումքի ձեռքբերում, կազմել է մոտ $1 000, ինչը մեկ տարվա ընթացքում վերադարձել է:
Կորոնավիրուսն ու բիզնեսը՝ միաժամանակ
Երբ առաջին գործերս նվիրեցի, դրական արձագանքներ ստացա ու հասկացա՝ իմ ուզած մոդելները ստացվում են, որոշեցի սկսել օնլայն վաճառքները: Ի սկզբանե, Instagram-ում բիզնես էջ բացեցի, հետո՝ Facebook-ում:
[[gallery3]]
Հաճախորդներին օնլայն ուղարկում էի չափսերի սանդղակ, որ իրենց չափումները ճիշտ անեն, միասին մոդելը որոշում էինք, ես տանը կարում էի, պատվերները՝ առաքում:
Առաջին պատվերը Մարտի 8-ին ստացա, շատ էի ոգեւորվել՝ հատկապես, երբ հաճախորդն ինքնակամ ներքնազգեստի նկարը հրապարակեց ու մեր էջը նշեց:
Օնլայն բիզնեսի հիմնումը համընկավ կորոնավիրուսի տարածման շրջանի հետ, որն էլ որոշակիորեն նպաստեց իմ գործին, քանի որ բոլորն անցան օնլայն գնումների:
[[gallery4]]
Չնայած շատերն էին ինձ ասում՝ «Ի՞նչ էլ ժամանակ գտար խանութ բացելու»: Իրոք, շատ ռիսկային էր 2020-ին բիզնես հիմնելը, սակայն իմ նպատակն այնքան ուժեղ էր, որ այլընտրանք չկար. չէ՞ որ կյանքում խոչընդոտներ, խանգարող հանգամանքներ միշտ են լինելու:
Օնլայնից՝ օֆլայն
Օնլայն բիզնեսը սկսելուց ամիսներ անց՝ 2020-ի հուլիսին, բացեցի ARIMA բուտիկը: Տարածքի վարձակալության ու վերանորոգման գումարի մեծ մասը հավաքել էի օնլայն վաճառքների գումարից, մյուս մասն ընտանիքս է օգնել:
[[gallery5]]
ARIMA-ն մեր ընտանիքի անդամների անուններից ենք ստացել՝ Արմեն, Իրինա, Մարիա, Արինա:
Տեսականին ու գները
Ներքնազգեստի գները տատանվում են 10 000-16 500 դրամի սահմաններում, շատ հաճախ նաեւ զեղչեր եմ սահմանում:
Պատվերները սովորաբար պատրաստ են լինում 3-4 օրում: Փորձում եմ մշտապես տարբեր չափսերի պատրաստի մոդելներ ունենալ:
[[gallery6]]
Մարզեր անվճար ենք առաքում (մի քանի օրվա ընթացքում), իսկ Երեւանում առաքումն արժե 1000 դրամ (հատուկ ծառայությունից եմ օգտվում, որը շատ արագ ու ճշգրիտ կազմակերպում է գործընթացը):
Ներքնազգեստից բացի, կարում եմ գիշերազգեստներ եւ աքսեսուարներ։
[[gallery7]]
Բուտիկի մի հատվածում էլ ներկայացված են Մեռյալ ծովի օգտակար հանածոներով պատրաստված խնամքի միջոցներ, որոնք ներմուծում ենք: Փորձել ենք ներքնազգեստի եւ խնամքի միջոցների օգտակար համադրություն ստանալ։
Ամեն ինչ ինքնուրույն
Կարում եմ հենց բուտիկում, ներսի հատվածում ինձ համար աշխատանքային սենյակ եմ առանձնացրել. կարելիս դուռը բաց եմ թողնում ու միաժամանակ խանութին հետեւում:
Բիզնես էջերն էլ եմ ես վարում, լուսանկարներն էլ ինքս եմ անում, բացառությամբ մոդելներով լուսանկարների:
[[gallery8]]
Լրագրությունն ու աշխատանքային փորձը հիմա ինձ շատ են օգնում. փորձում եմ կապերս օգտագործել ու ավելի գրագետ զբաղվել բիզնեսի առաջխաղացմամբ:
Իհարկե, դժվար է այդքան շատ աշխատանք միայնակ անելը, միաժամանակ՝ անձնական գործերը հասցնելը: Ճաշը, օրինակ, պատրաստում եմ առավոտյան ու նոր գալիս աշխատանքի։ Ամուսինս օգնում է ինձ ընթացիկ հարցերում, իսկ դուստրերս՝ տնային։
Վաճառքից ավելի կարեւոր բաներ կան
Ինձ համար վաճառքից շատ ավելի կարեւոր է, որ հաճախորդին, նվիրողին ու նվեր ստացողին իմ ստեղծածը դուր գա: Հատկապես նման տիպի ներքնազգեստներ կրելիս բոլորն են ցանկանում, որ իրենց այն սազի ու ինքնավստահություն հաղորդի:
[[gallery9]]
Արդեն ունեմ մշտական հաճախորդներ, որոնց հետ անգամ մտերմացել եմ:
Յուրաքանչյուրին անհատական մոտեցում եմ ցուցաբերում, բոլորի հետ սրտացավորեն հարմար մոդել եմ ընտրում: Ես հենց նմանատիպ միջավայր էի ցանկանում ստանալ, որ բուտիկ այցելողն իրեն հարմար զգա, տարբեր մոդելներ փորձի, նստի, զրուցի:
[[gallery10]]
Ոչ միայն կանայք
ARIMA-ի մասին հաճախորդները հիմնականում տեղեկանում են մյուս հաճախորդներից ու սոցիալական հարթակներից։ Ընկերուհիների տարբեր խմբեր ունեմ, որոնք մշտական հաճախորդ են։
Երբեմն, ունենում եմ նաեւ տղամարդ հաճախորդներ, որոնց նույնպես օգնում եմ ճիշտ նվեր ընտրել:
[[gallery11]]
Իսկապես, հաճելի է, որ հաճախորդներն ինձ վստահում են։
«Խեղճացրե՛ք ձեր բարդույթները»
Լրագրության ոլորտում աշխատածս տարիների ընթացքում, բնականաբար, ընկերների եւ ծանոթների լայն շրջանակ էի ձեռք բերել եւ նոր բիզնես կամ գործ պլանավորելիս միշտ բարդույթավորվում էի եւ չէի կողմնորոշվում՝ ինչպես ինձ դիրքավորեմ: Անընդհատ մտածում էի՝ ինչ կասեն ուրիշները, եթե ես հիմա միանգամայն այլ գործով զբաղվեմ:
[[gallery12]]
Միգուցե անիմաստ բարդույթներ էին, բայց հենց դրանք էին ինձ նախորդ գործերում խանգարում, ու ես ամեն ինչ կիսատ էի թողնում:
Ներքնազգեստի գործը սկսելիս որոշեցի ընդհանրապես ոչ ոքի չասել, որ կարի դասերի եմ հաճախում ու պատրաստվում բիզնես հիմնել: Այդ հանգամանքն ինձ շատ օգնեց, որ հանգիստ կենտրոնանամ միայն բիզնեսի վրա։
[[gallery13]]
Ամենակարեւոր խորհուրդս է՝ «խեղճացրե'ք այդ բարդույթները», իսկ «ի՞նչ կմտածեն ուրիշներն իմ մասին» նախադասությունը թողե'ք ամենավերջում։
Հեղինակ՝ Ամալի Խաչատրյան
Նախագծի ղեկավար՝ Տաթեւ Հովհաննիսյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Իրավաբան Ասյա Եսայանը 2018-ին հիմնել է գրանոլայի արտադրություն (վարսակի փաթիլներով, ընդեղենով, չրերով եւ տարբեր քաղցրացուցիչներով պատրաստված առողջ նախաճաշ)։ 30-ամյա գործարար Ասյայի արտադրած Coco Granola Armenia-ն հայկական առաջին գրանոլան է, որը ներկայացված է Երեւանի խոշոր սուպերմարկետներում։
[[gallery1]]
Իրավաբանից՝ խոհարար
Ավարտել եմ Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատն ու մագիստրատուրան։ Աշխատել եմ Ոստիկանության ակադեմիայում որպես քաղաքացիական իրավունքի դասախոս, այնուհետեւ եղել եմ Արդարադատության նախարարության առաջին կարգի մասնագետ։
Երկրորդ երեխայիս ծնվելուց հետո, երբ երեխայի խնամքի արձակուրդում էի, սկսեցի զբաղվել խոհարարությամբ։ Մեկ տարի հաճախեցի պրոֆեսիոնալ խոհարարական դպրոց, ընթացքում սկսեցի հետաքրքրվել համաշխարհային խոհանոցով։ Անընդհատ ստեղծագործում էի, համային նոր լուծումներ ու բաղադրատոմսեր փորձում։ Շրջագայությունների ընթացքում էլ մեծ ուշադրություն էի դարձնում տեղական խոհանոցներին։
Ձեռքի տակ եղածով
2018-ին, երբ այցելեցի Նյու Յորք, բացահայտեցի, որ գրանոլան ամերիկացիների նախաճաշի գրեթե 90%-ն է կազմում։ Ես միշտ եմ գրանոլա սիրել եւ օգտագործել․ այն ուտում են ե՛ւ չոր վիճակում, ե՛ւ ավելացնում են կաթի, մածունի, պաղպաղակի, յոգուրտի, կեֆիրի մեջ։
[[gallery2]]
ԱՄՆ-ից Հայաստան վերադառնալուց հետո մի օր կրկին գրանոլա փորձեցի ու մի տեսակ տհաճ համ զգացի։ Հաջորդ օրն այդ գրանոլայի վրա մեր տան եղած չրերից ավելացրի ու զգացի՝ համը բարելավվում է։
Ավտրալական մի կայքից բաղադրատոմս գտա, տան պայմաններում պատրաստեցի իմ առաջին գրանոլան։ Տանը եղած ապակե մի քանի տարաների մեջ լցրեցի ու փաթեթավորեցի։ Հենց այս՝ կարմիր-սպիտակ նախշերով սփռոց ունեի, որը կտրատեցի ու ապակե տարաների վրա թելերով կապեցի։
[[gallery3]]
Երբ բարեկամներս հյուր եկան, բոլորին նվիրեցի։ Շատ էին հավանել․ չգիտեին, որ նման նախաճաշ է լինում։ Հետո խնդրեցին՝ նորից պատրաստեմ։
Coco-ն իր ոտքով եկավ
Քանի որ չէի աշխատում, մտածեցի իմ փոքրիկ բիզնեսը սկսել, տնային պայմաններում գրանոլա պատրաստել, պատվերների դեպքում առաքում կազմակերպել։
Սկսեցի շատ փոքր ներդրումից՝ 50 000 դրամի սահմաններում։ Տարաներ ու վարսակ գնեցի, Օհանավան գյուղի մեր ամառանոցի հարեւաններից էլ՝ չրեր ու ընդեղեն։ Ինստագրամյան բիզնես էջ բացեցի ու սկսեցի տեղեկատվական նյութեր տեղադրել, պատմել, թե ինչ է գրանոլան ու հասկանալ շուկայի պահանջարկը։
[[gallery4]]
Սկզբում առանց լոգոյի էի վաճառում․ շատ երկար մտածում էի՝ ինչ անվանում ընտրել։ Օհանավանի մեր ամառանոցում մի օր փորձում էի գրանոլայի առաջին լուսանկարներն անել, երբ պատահաբար հարեւանի աքաղաղը՝ Կոկոն, եկավ ու կանգնեց հենց գրանոլայի կողքին։ Այդտեղից էլ որոշվեց բիզնեսի անվանումը՝ Coco։
[[gallery5]]
Քանի որ մենք առաջինն էինք շուկայում, մեծամտաբար էլ լոգոյի վրա գրեցինք՝ №1 Armenian Granola։
Սուպերմարկետ, հյուրանոց, սրճարան
Ինստագրամյան էջից բացի, սկսեցի արտադրանքը ծանոթներիս միջոցով ներկայացնել երեւանյան սուպերմարկետներին։ Մեզ առաջին հավատացողը եղավ Smak խանութը, որի հիմնադրին անձամբ էի ճանաչում։
Երբ պատվերների ծավալն ավելացավ, ինձ սկսեցին օգնել մայրիկս, տատիկս ու նրա քույրը։ Օրեր կային՝ մինչեւ առավոտյան ժամը 4։00-ը մեր տանն աշխատում էինք։ Հենց այդ ընթացքում սկսեցինք նաեւ գրանոլա բատոնների պատրաստումը։
[[gallery6]]
Բատոնները, ինչպես նաեւ գրանոլան, շաքարավազ ու արմավի յուղ չեն պարունակում։ Մեծ գործարաններում արտադրվող բատոնները շաքարավազի հալեցմամբ են կպչունությունն ապահովում, մինչդեռ մենք առանց շաքարի ենք դա ստանում՝ մեր հատուկ գաղտնի բաղադրատոմսով։
Ամուսինս բժիշկ է եւ առաջարկեց համագործակցել նաեւ սննդաբանների հետ։ Արտադրանքը ներկայացրի Թերապեւտների հայկական ասոցիացիային, ու ստացա արտադրանքի սննդարարությունը վկայող հավաստագիր։
[[gallery7]]
Խոշոր սուպերմարկետներին զուգահեռ՝ արտադրանքը սկսեցի ներկայացնել որոշ հյուրանոցների, որոնք իրենց ճաշացանկում չունեին գրանոլա։ Նրանցից որոշները սիրով համաձայնեցին մեր արտադրանքն ընդգրկել նախաճաշի մենյուում։ Հաճախ գրանոլայի պատվերներ ստանում ենք այդ հյուրանոցների արտասահմանցի հյուրերից ու Հայփոստով ուղարկում։
Ներկայացված ենք նաեւ որոշ փոքր խանութներում ու սրճարաններում։ Բացի այդ, համագործակցում ենք ֆիտնես մարզիչների հետ։
[[gallery8]]
Գրանոլայի 50-գրամանոց տարայի գինը սկսվում է 350 դրամից, 1 կգ տարան՝ 4500 դրամից։ Բատոնները վաճառում ենք 350-500 դրամ։
Երեխայի խնամքի նպաստով
Գրանոլայի հումքի բաղադրիչները բավականին թանկ են, իսկ քիչ քանակությամբ գնելու դեպքում ձեռնտու չէ։ Իհարկե, օրինակ, ընկույզն ու չրերը մերն են, բայց անհրաժեշտ է նաեւ վարսակի փաթիլներ, քունջութ, նուշ գնել, ինչպես նաեւ տարաներ, կտոր։ Ինչ-որ պահի արդեն հասունացավ խոշոր ներդրում կատարելու ժամանակը։
Երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ընթացքում պետությունից ստացած մեկ ու կես տարվա գումարը կուտակել էի՝ մոտ 350 000 դրամ։ Այդ գումարով գնեցի անհրաժեշտն ու հասկացա, որ այդքան մեծ քանակությամբ տարաներ եւ հումք այլեւս տանը պահելն անհնար է։
[[gallery9]]
Տատիկս Օհանավանի իր ամառանոցում ինձ մի փոքր նկուղային հատված տրամադրեց, վերանորոգեցինք ու սկսեցինք աշխատել։ Ընթացքում էլ օնլայն պատվերներից ու սուպերմակետների վաճառքից ստացված գումարով գնեցի լրացուցիչ սառնարան ու վառարան։
Քանի որ ամեն անգամ Օհանավան գնալ-գալը ծախսատար էր, ամուսնուս ծնողներն առաջարկեցին նաեւ Քանաքեռավանի իրենց տան առաջին հարկում աշխատել․ հիմա Քանաքեռավանում ենք աշխատում, ամռանը՝ Օհանավանում։
Թիմը
Արտադրության ընդլայմանը զուգահեռ՝ սկսեցինք նոր աշխատողների կարիք զգալ։ Թիմում ներգրավեցինք Նարինեին, որին երկար ժամանակ ճանաչում էի ու գիտեի, որ շատ համեղ է պատրաստում։
[[gallery10]]
Նարինեն այդ ժամանակ աշխատում էր հրուշակեղենի արտադրամասում, առաջարկեցի նրան դուրս գալ այդ աշխատանքից ու միանալ ինձ։ Հետագայում մեր թիմին միացան նաեւ Իննան, Հայկն ու Կարենը։
[[gallery11]]
Մյուսլիի հետ չշփոթել
Մինչ օրս մասնակցել ենք ինը էքսպոյի, որի արդյունքում հասկացել եմ, որ մեր արտադրանքը հետաքրքրում է տարբեր տարիքի ու սոցիալական խմբի մարդկանց․ չէ՞ որ հաճախորդը նոր արտադրանքի կարիք ունի։
[[gallery12]]
Նկատել եմ նաեւ, որ գրանոլան մշտապես շփոթում են մյուսլիի հետ։ Շատերն էլ պարզապես մեր միջոցով են բացահայտել՝ ինչ է գրանոլան։
[[gallery13]]
Մյուսլիի եւ գրանոլայի հիմքը վարսակի փաթիլներն են, սակայն մյուսլիի 80%-ը հում վարսակն է, 20%-ը՝ չրերն ու ընդեղենը, որոնք հիմնականում շաքարապատ են (բացի այդ, հում վարսակն իրենով օգտագործելն այդքան էլ օգտակար չէ)։ Գրանոլայում 50%-ը չրերն են, 50%-ը՝ չոր հումքը (վարսակի փաթիլներ, ընկույզ, նուշ, քունջութ, կտավատի, արեւածաղկի ու դդմի սերմեր)։ Չոր հատվածը թխվում է մեղրով ու կոկոսով, իսկ չրերը կտրատվում են ձեռքով։
Ապագայում՝ ռուսաստանյան շուկա ու սրճարան
Մեր նպատակը ռուսաստանյան շուկան գրավելն է. Սոչիից ու Անապայից պատվիրատու ունենք, հայ գործարար է, որն իր հյուրանոցների ու սրճարանների ցանցում ներկայացնում է մեր արտադրանքը։ Բատոնչիկներ էինք ուղարկում նաեւ Մոսկվա, սակայն 2020-ի կարանտինի պատճառով դադարեցրել ենք արտահանումը, հաջորդ տարվանից փորձելու ենք ներկայանալ նաեւ Մոսկվայի սուպերմարկետներում։
[[gallery14]]
Քանի որ ապակյա տարաները բավական ծանր են արտահանելու համար, շուտով կփոխենք փաթեթավորումը եւ հերմետիկ փակվող տոպրակներով կարտահանենք։
Նպատակների թվում է նաեւ Երեւանում ավելի մեծ արտադրություն հիմնելը, որպեսզի հաճախորդը տեղում կարողանա տեսնել՝ ինչ եւ ինչպես ենք պատրաստում։ Մտադիր ենք գրանոլայից բացի օգտակար այլ սննդատեսակներ արտադրել եւ առողջ սննունդ մատուցող փոքր սրճարան բացել։
Հեղինակ՝ Ամալի Խաչատրյան
Նախագծի ղեկավար՝ Տաթեւ Հովհաննիսյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի եւ Coco Granola Armenia-ի
2019-ին ամուսիններ Գոռ Վահրամյանը եւ Գայանե Սիմոնյանը հիմնել են կաշվե ձեռագործ աքսեսուարների Horus բրենդը: 29-ամյա Գոռը եւ Գայանեն ամբողջ գործընթացը կազմակերպում են ինքնուրույն՝ արտադրությունից մինչեւ մարքեթինգ ու վաճառք։
[[gallery1]]
Նույն մանկապարտեզից
Գոռ. Ծնվել եմ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում: Ընդունվել եմ Հայ-ռուսական համալսարանի Միջազգային հարաբերություններ բաժինը, ուսման ընթացքում մեկնել ծառայության, որից հետո երեք տարի էլ Նոյեմբերյանում պայմանագրային զինծառայող եմ եղել: 2017-ին պայմանագիրս լրանալուն պես վերադարձել եմ Երեւան, սակայն ուսումս կիսատ եմ թողել, ընդունվել աշխատանքի որպես վաճառող-խորհրդատու: Դիվանագիտությունը զինվորական կյանքի նման է. ազատ մարդու բան չէ, այդ պատճառով երկուսն էլ չշարունակեցի:
Գայանե. Ես էլ եմ Նոյեմբերյանից: Սովորել եմ Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում: Չորրորդ կուրսից սկսել եմ աշխատել հյուրանոցային ոլորտում, ներկայում Երեւանի հյուրանոցներից մեկում վաճառքի մենեջեր եմ:
Ես ու Գոռը նույն մանկապարտեզից ենք եղել, պարտեզում իրար «զույգ» էինք: Հետագայում տարբեր դպրոցներ ենք հաճախել, ու մեր կապը կտրվել է մինչեւ 2016-ը: 2018-ին ամուսնացել ենք, այժմ ամսվա մի մասը Նոյեմբերյանում, մյուս մասը Երեւանում ենք ապրում:
[[gallery2]]
Պատին մեխ խփել ու կոճակ կարել չիմացողները
Գոռ. Դեռ ամուսնացած չէինք, մի օր Գայանեն կանացի դրամապանակի նկար ուղարկեց, ասաց՝ շատ է հավանում: Մտածեցի՝ ինչո՞ւ ես չսարքեմ:
Ամբողջ կյանքս ես ինձ ահավոր «անբաշար» մարդ եմ համարել, անգամ պատին մեխ խփել չեմ իմացել: Միայն հորական կողմից պապս է արհեստավոր եղել, մյուսներն ավելի շատ ակադեմիական ուղղությունն են ընտրել։
[[gallery3]]
Դրամապանակը սարքելու միտքն ինձ հանգիստ չէր տալիս: Նոյեմբերյանից եկա Երեւան, գնացի «Մալաթիա» տոնավաճառ ու սկսեցի խնդրել, որ ինձ մեկ կտոր կաշի վաճառեն, մինչդեռ կաշին կտորով չեն վաճառում: Ամեն դեպքում, ինձ հաջողվեց այն գնել, չնայած բավականին վատ որակի էր: Գործիքներ, բնականաբար, չունեի, իսկ Հայաստանում ձեռագործ կաշեգործության համար համապատասխան գործիքներ չկան: YouTube-ում որոշ տեսանյութեր նայեցի, թե ինչպես կարելի է կաշին կարել, գործիքը պատառաքաղից սարքեցի ու եզրերը դրանով ծակեցի:
Երբ նվիրեցի Գայանեին, ուրախացավ, ասաց՝ շատ սիրուն է, իսկ ես հասկանում էի, որ սիրուն չէ. անհամաչափ է: Կարելու ընթացքում զգացի, որ շատ հետաքրքիր գործ է ու կարելի է այս գործում «խորանալ»:
[[gallery4]]
Գայանե. Շատ տպավորված էի նվերով, բավականին երկար օգտագործել եմ: Միշտ պահելու եմ, երեւի մի օր շրջանակի մեջ դնենք՝ որպես առաջին նմուշ ու պատին փակցնենք:
Ոգեւորվել էի, որ Գոռը կարող է ձեռագործով հետաքրքրվել: Ես ինքս էլ կյանքում չեմ կարել, անգամ կոճակ կարել չեմ իմացել:
Կոպեկ-կոպեկ
Գոռ. Բավական ժամանակ մոռացել էի դրամապանակի մասին: Երբ ամուսնացանք, տեղափոխվեցինք Երեւան, կարելու միտքը նորից սկսեց ինձ «կրծել», անընդհատ Գայանեի ձեռքին տեսնում էի դրամապանակն ու հիշում, որ կարող եմ նորից փորձել:
[[gallery5]]
Որոշեցինք հենց աշխատավարձ ստանանք, 20 000 դրամ առանձնացնենք ու Amazon-ից գործիքներ պատվիրենք, մյուս աշխատավարձից էլ՝ 40 000 դրամի կաշի գնենք: Սկզբում մեր աշխատավարձը բավական ցածր էր, ընդհանուր՝ մոտ 240 000 դրամ, որից տան վարձ էինք տալիս, կոմունալ վճարներ կատարում. գումար առանձնացնելը մեզ համար հեշտ չէր:
Մոտ ութ ամիս ինձ վրա եմ աշխատել, փորձում էի ձեռքս բացել: Կարում էի, չէի հավանում, նորից էի փորձում. պերֆեկցիոնիստ եմ: Ամեն անգամ նայում էի կարածս դրամապանակին ու հասկանում, որ դեռ արժանի չէ վաճառվելու:
Կողքից բոլորն ասում էին՝ «Լավն է, տար մի տեղ տուր՝ թող վաճառեն», «Տար Վերնիսաժում հանձնիր, որ գոնե դրա փողը դուրս գա»: Միեւնույնն է՝ չէի ուզում դառնալ արհեստավոր, որ ուրիշին է հանձնում իր գործերը վաճառելու. ուզում էի բրենդ ստեղծել:
Ամեն ինչ ինքնուրույն
Գայանե. 2018-ի վերջին Գոռին առաջարկեցի Ֆեյսբուքում էջ բացել ու մարդկանց տեղեկացնել բրենդի մասին: Մինչ այդ որոշեցինք նաեւ անվանումը:
[[gallery6]]
Սկզբում հայկական անունների մասին էինք մտածում, «բիզ», «բեզուար», «ասպարեզ», բայց եգիպտական դիցաբանության Հորուս աստծո տարբերակը միշտ կար. Հորուսը նույն Գոռն է: Ամենատես աչքի գաղափարը հենց Հորուսից է եկել, մեր լոգոն էլ Հորուսի աչքն է՝ ձեւափոխած, մի մասնիկ վերցրել ենք ու հայելանման փոխել (որ դրամապանակը «չար աչքից» հեռու պահի):
Լոգոն ինքնուրույն ենք ստեղծել, եղբայրս է մեզ օգնել այդ հարցում, առհասարակ ամեն ինչ ինքնուրույն կամ մեր ընկերների օգնությամբ ենք անում, անգամ լուսանկարներն են մեր ձեռքի գործը:
[[gallery7]]
Երբ ֆեյսբուքյան էջը բացեցինք, հետեւողները հիմնականում մեր ընկերներն էին: Առաջին անծանոթ հետաքրքրվողը մի կին էր, որ + նշանն էր դրել նկարներից մեկի մեկնաբանության մեջ: Այնքան էինք ուրախացել այդ մեկնաբանությունից, անհամբեր սպասում էինք՝ երբ է մեզ դիմելու, մինչդեռ նա միայն գին էր հարցնում:
Առաջին վաճառքն ունեցել ենք 2019-ի հուլիսի վերջին, նոթբուքի պատյան էր: Նույն հաճախորդը նաեւ մեկ շաբաթ հետո դրամապանակ պատվիրեց. շատ ուրախացել էինք, որ հավանել է մեր գործը, գոհ է ու վերադարձել է: Դա մեզ վստահություն ու մոտիվացիա տվեց՝ ավելի լուրջ շարունակելու այս գործը:
Կարեւորը ցանկությունն է
Գայանե. Ավելի ուշ Ինստագրամում էջ բացեցինք: Մինչ այդ երկուսս էլ այս հարթակում օգտահաշիվ չունեինք, ավելին՝ Գոռը հին հեռախոս էր օգտագործում ու դեմ էր տեխնոլոգիաների զարգացմանը:
[[gallery8]]
Օնլայն բիզնես վարել չենք իմացել, ընթացքում ենք պրպտել ու սովորել: Մեզ օգնում է նաեւ մեր աշխատանքային փորձը, որպես վաճառող-խորհրդատու եւ վաճառքի մենեջեր, փորձում ենք այնպես անել, որ հաճախորդը միշտ գոհ լինի սպասարկումից:
Պարզապես պետք է հետաքրքրասեր լինել, պարտադիր չէ միլիոններ ծախսել, արտերկրում սովորել, որ մասնագետ դառնաս: Ժամանակակից աշխարհում ամեն ինչ հասանելի է.
[[gallery9]]
Խնդիրներն ու նպատակները
Գոռ. Այս պահին գրանցված ենք որպես անհատ ձեռներեց: Քանի որ մեր տարեկան շրջանառությունը մինչեւ 24 մլն դրամ է, հարկ չենք վճարում, բայց ձգտում ենք հասնել այդ թվին ու հարկային դաշտ մտնել:
Մեր դրամապանակները գինը սկսվում է 15 000 դրամից, քարտապանակներն արժեն 6000 -12 000 դրամ, իսկ նոթբուքի պատյանները՝ 45 000 - 50 000 դրամ:
[[gallery10]]
Հայկական շուկան սահմանափակ է, ցանկանում ենք միջազգային շուկա դուրս գալ։ Աշխատում ենք այդ ուղղությամբ, սակայն Հայաստանը PayPal-ի հետ չի աշխատում, խնդիր կա նաեւ միջազգային առաքման ծառայությունների հետ կապված։
Ընտանեկան բիզնեսը՝ ավելի հոգեհարազատ
Գոռ. Մեր ընտանիքները Նոյեմբերյանում են բնակվում, մենք Երեւանում մեկսենյականոց բնակարան ենք վարձակալում, որի մի անկյունն արհեստանոցի ենք վերածել:
[[gallery11]]
Նոյեմբերյանում երեքսենյականոց բնակարան է, պատշգամբում ենք աշխատանքները կազմակերպում, բայց ապագայում մտադիր ենք առանձին արվեստանոց ստեղծել ավտոտնակի հիմքի վրա:
Արտադրական գործընթացը հիմնականում Նոյեմբերյանում է արվում, իսկ կազմակերպչականը, մարքեթինգային մասը, գնումներն ու շուկան՝ Երեւանում։
Ապագայում միտք ունենք բիզնեսն ամբողջովին տեղափոխել Նոյեմբերյան:
[[gallery12]]
Որոշ գործեր սովորեցրել եմ նաեւ Գայանեին: Հաճախ հարցնում են՝ հաստա՞տ ձեռագործ է: Մեզ շատ է ոգեւորում այդ հարցը, որ մարդիկ մտածում են՝ նման ուղիղ կարը չի կարող ձեռքով լինել:
Մինչեւ 2020-ի հունիս բիզնեսը համատեղել եմ հիմնական աշխատանքի հետ. վերջին տարիներին աշխատել եմ միջազգային բարեգործական կազմակերպությունում որպես երիտասարդների հետ ծրագրերի մասնագետ ու ադմինիստրատիվ օգնական: Ես ինձ ծույլ մարդ եմ համարում, բայց շատ ակտիվ էի, երբ երկու գործ էի համատեղում. երեկոյան սկսում էի կարել, նոր մոդելներ փորձել, սովորել: Հասկանում էի, որ ամբողջությամբ տրվում էի Horus-ի գործին, որից մյուս աշխատանքս տուժում էր: Քանի որ պատվերներն էլ շատացան (ամսական մոտ 50 պատվեր), որոշեցի դուրս գալ աշխատանքից, ամբողջովին բիզնեսին նվիրվել, որովհետեւ այստեղ եմ տեսնում մեր ապագան:
Հեղինակ՝ Ամալի Խաչատրյան
Նախագծի ղեկավար՝ Տաթեւ Հովհաննիսյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Մինչ շատերը տարիներ շարունակ դժգոհում են գործազրկությունից ու հատուկ աշխատանքային հրավերների սպասում, որոշ երիտասարդներ ինքնուրույն հիմնում են սեփական բիզնեսը եւ հաջողությունների հասնում՝ առանց ֆինանսական լուրջ աջակցությունների ու ծանոթությունների:
Չնայած տնտեսության համար COVID-19 համավարակի ստեղծած անբարենպաստ պայմաններին՝ Banks.am-ը «Զրոյից» խորագրի ներքո շարունակում է ներկայացնել հաջողակ երիտասարդների բիզնեսներն ու դրանց հիմնադրման պատմությունները:
Կոտայքի մարզի Ալափարս գյուղում բնակվող Գեւորգյանների ընտանիքը 90-ականներից սկսած՝ ազնվամորու վաճառքով էր զբաղվում․ ամեն ինչ սկսվել էր տան բակում տնկած մեկ թփից ու վերածվել հեկտարներով դաշտերի։ 2019-ին, սակայն, ամուսիններ Գեւորգ Գեւորգյանը եւ Ժաննա Ալավերդյանը գիտակցում են, որ գյուղմթերքը շուկայում այլեւս չի վաճառվում, իսկ ազնվամորին անհրաժեշտ է նույն օրը սպառել։ Մի քանի օրում ընտանիքին հաջողվում է բրենդավորել ազնվամորին եւ օնլայն վաճառք ու առաքում կազմակերպել։ Գեւորգը՝ ծնողների, եղբոր, կնոջ եւ երեխաների աջակցությամբ, գյուղատնտեսական բիզնեսը նոր մակարդակի է բարձրացնում․ «Բլբլուկ»-ն այժմ ազնվամորու վաճառքի յուրօրինակ մշակույթ է ձեւավորում։
[[gallery1]]
Մի թուփ ազնվամորին՝ բակի միջին
Գեւորգ, 38 տարեկան․ Ծնվել ու մեծացել եմ Ալափարս գյուղում։ Սովորել եմ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, վերջին 12 տարին աշխատում եմ ՏՏ ոլորտում որպես որակի վերահսկման մասնագետ։
Ազնվամորու մշակումը 90-ականներից ենք սկսել։ Ընդարձակ դաշտեր ունենալու նպատակ չենք ունեցել, պարզապես մեր ուտելու համար էինք մշակում։ Տարիների ընթացքում տնկիների քանակը շատացավ, տարածվեց ամբողջ բակով մեկ․ երբ բերքդ շատ է, բնականաբար՝ սկսում ես վաճառել։ Երեխա էինք, ինքներս էինք հավաքում, հայրիկի հետ «Մալաթիա» շուկա տանում։
[[gallery2]]
Երեւանում սովորելու տարիներին դադարեցի ազնվամորու գործով զբաղվել, բայց երբ զինվորական ծառայությունից վերադարձա ու դեռ աշխատանք չունեի, հորս հետ շարունակեցի հատապտղի մշակումը։ Ալափարսից Սոլակ տանող ճանապարհին 1 հա տարածք ունեինք, ու քանի որ տան բակում ազնվամորու համար այլեւս տեղ չկար, որոշեցինք այդ տարածքն օգտագործել։
Ավտոմեքենա vs դաշտեր
Գեւորգ․ Ամբողջը մեր ուժերով էինք անում, բերքը հավաքում էինք, մեր մեքենայով տանում էինք շուկա եւ վաճառում։ Քանի որ նոր էինք սկսել գործը, եկամուտը շատ քիչ էր։ Չէի կարող դրանով ե՛ւ ապրել, ե՛ւ բիզնեսն ընդլայնել, այդ պատճառով մեկնեցի Երեւան ու սկսեցի զուգահեռ աշխատելը, իսկ ազնվամորու մշակումը մնաց հորս ուսերին։
[[gallery3]]
Մեզ որոշակի ներդրում էր պետք, որ բիզնեսն ինքնածախսածածկվեր։ Քիչ քանակի վրա նույն ռեսուրսն էինք ծախսում ու եկամուտն էլ քիչ էր ստացվում, ուստի որոշեցինք ընդլայնել դաշտերը։ Առաջին մեծ ներդրումս մեքենաս էր, որը վաճառեցի $6000-ով եւ 3 հա հավելյալ տարածք գնեցի։
Ինտերնետի դար է
Ժաննա, 37 տարեկան․ 2016-ից Facebook-ում բացել էի «Բլբլուկ» էջը, որտեղ վաճառում էի իմ եւ ընկերուհիներիս պատրաստած հուշանվերներն ու աքսեսուարները։ Օնլայն բիզնեսն աղջկաս պատվին էի անվանել․ երբ փոքր էր, սկեսրայրս նրան «բլբլուկ» էր ասում՝ «բլբլացող ծիտիկ»։
2019-ին ազնվամորու մեր բերքը շատ էր՝ 15 տ։ Սկեսրայրս երկու անգամ տարավ շուկա վաճառելու, բայց ինչպես տարավ, այդպես էլ հետ բերեց։ Հասկացանք, որ մարդիկ պարզապես դադարել են շուկա գնալ, իսկ ազնվամորին, եթե նույն օրը չսպառես, մի քանի ժամ հետո արդեն պիտանի չէ վաճառքի։ Փորձեցի բերքը ֆեյսբուքյան իմ այդ էջով վաճառել, 2500 հետեւորդ ունեի։ Գեւորգի ծրագրավորող եղբորը՝ Վահանին, խնդրեցի լոգոն փոփոխել, իսկ էջում տեղեկացրի, որ վաճառում ենք ազնվամորի։
[[gallery4]]
Պատվերները քիչ-քիչ շատացան․ հասկացանք, որ մարդիկ ուզում են ծանոթանալ ազնվամորու մշակմանը եւ վաճառքին, ոչ թե պարզապես շուկայից գնեն ու գնան տուն։ Մինչ բերքը կհասնի, ես մեկ ամիս առաջ սկսում եմ նկարներ հրապարակել դաշտերից ու տեղեկացնել, թե ինչպես է պտուղն աճում եւ հավաքվում։ Ինքս եմ ֆեյսբուքյան էջը վարում, լուսանկարներ անում, հաճախորդների հետ կապը պահպանում։
Կրթությամբ բանասեր եմ, ավարտել եմ Երեւանի պետական համալսարանը, մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում եմ աշխատել։ Յոթ տարի է՝ չէի աշխատում, ժամանակիս մեծ մասը նվիրում էի ընտանիքիս ու երեխաներիս։ Այժմ միայն «Բլբլուկ»-ով եմ զբաղված․ ընտանեկան գործի մոտիվացիան լրիվ այլ է, դու այստեղ քո ամբողջ հոգին ու եռանդն ես ներդնում։
[[gallery5]]
Առանց թունաքիմիկատների
Գեւորգ եւ Ժաննա․ Մեր հետեւորդների քանակը շուտով կհասնի 10,000-ի։ Այս տարի ընդլայնել ենք վաճառքի ծավալները՝ անցել ենք օնլայն պատվիրման համակարգի: Կայքը պատրաստել է Գեւորգի եղբայրը։ Նախկինում գնորդների տվյալները ձեռքով էինք լրացնում Excel ֆայլի մեջ, հիմա այս գործընթացն անհամեմատ հեշտացել է։
Պատվերներն ընդունում ենք մեկ շաբաթ շուտ, վաճառում ենք հատուկ սննդային դույլերով (2,5 կգ)։
[[gallery6]]
Բերք ստանում ենք տարին երկու անգամ՝ ամռանն ու աշնանը: Առավոտից հավաքում ենք ու նույն օրը երեկոյան առաքում։ Երեւանի բոլոր վարչական շրջաններն առանձնացնում ենք, ամեն օր մի շրջան ենք գնում, ունենք առաքման անվճար կետեր։
Բացառում ենք թունաքիմիկատների օգտագործումը, դաշտը պարարտացվում է օրգանական միջոցներով: Բազմաթիվ մրգատու ծառեր ունենք, նաեւ մոշի ու հաղարջի թփեր։
[[gallery7]]
Նաեւ գինի ու թեյ
Ժաննա. Անցած տարի բերքն այնքան շատ էր, որ ազնվամորուց նաեւ գինի, օղի եւ լիկյոր պատրաստեցինք ու ներկայացանք էքսպոյի։ Քանի որ շատերը հավանեցին, որոշեցինք նաեւ վաճառել․ 50 շիշ գինի վաճառեցինք, սկեսրայրս էր պատրաստել, պիտակներն էլ՝ աղջիկս։
[[gallery8]]
Ազնվամորու գինին տարածված չէ․ պտուղը թանկ է, մարդիկ այդքան բերք չունեն, որ գինի պատրաստեն։ Քանի որ միայն հատընտիր ազնվամորին ենք վաճառում, վնասված բերքից կարողանում ենք խմիչք պատրաստել։ Աշնանը կսկսենք գինու վաճառքը։
Շուկայում ներկայացնելու ենք նաեւ ազնվամորու տերեւներից պատրաստված թեյ․ սկեսուրս է պատրաստում, կենսաբան է։ Տերեւները հատուկ ձեւով է մշակում, ֆերմենտացնում է, հետո չորացրած ազնվամորու հատիկներ ավելացնում։
[[gallery9]]
Ռիսկայինի ու հողը սիրելու մասին
Գեւորգ․ Գյուղատնտեսության ոլորտում չես կարող մեծ շահույթներ ապահովել, քանի որ ոլորտը շատ ռիսկային է։ Կարող ես մի տարի այնքան կորուստ ունենալ, որ 10 տարվա ստեղծածդ ջուրն ընկնի։ Անցած տարի 15 տ բերք ունեինք, այս տարի դեռ 4-5 տ է․ աշնանը ոռոգման խնդիր կար։ Պետք է սիրես հողը, բույսը, որ այս գործով զբաղվես։ Ես գյուղատնտեսությունն այդքան էլ բիզնես չեմ համարում, սա ինձ համար հոբբի է, արմատների հետ կապվածություն, ստեղծագործական աշխատանք, բնության հետ պայքար։
[[gallery10]]
Դեռ այնքան մեծ չէ եկամուտը, որ միայն այս գործով զբաղվենք, բայց ապագայում պլանավորում ենք մեր գյուղի տունը վերածել հյուրատան, դաշտերում զարգացնել ագրոտուրիզմը, տաղավարներ կառուցել համտեսի համար։ Այժմ ես եւ եղբայրս մեր հիմնական աշխատանքից ստացված գումարը ներդնում ենք այս գաղափարի մեջ, արդեն շինարարությունը սկսել ենք։
[[gallery11]]
Մեր գործը միշտ ներդրման կարիք ունի․ խնդիր ունենք աշխատողներին ամբողջ տարին զբաղեցնելու, որպեսզի նրանց չկորցնենք։ Տարվա ընթացքում 5-6 ամիս փորձում ենք լրացուցիչ գործեր հնարել։ Սեզոնին շատ դժվար է աշխատող գտնելը, գործը նույնպես դժվար է, մեծ զգուշությամբ պետք է բերքը հավաքել։ 20-30 հոգի հավաքող ունենք, մշտական մշակումով զբաղվողները 2-3 հոգի են։ Որպեսզի հիմնական գործիս զուգահեռ հասցնեմ առաքումը, սեզոնին մեկ ամսով արձակուրդ եմ վերցնում։
[[gallery12]]
Մալինայի մշակույթ
Գեւորգ․ Կարեւոր է նաեւ նոր մշակույթի ձեւավորումը, մեր գյուղացիները սովոր են բերքն անփույթ հավաքել, լցնել արկղերի մեջ ու տանել շուկա։ Մեր շրջանում շատ կան ազնվամորի մշակողներ, որոնք հիմա հետեւում են մեզ ու փոխում իրենց աշխատելաոճը․ շատերն են սկսել մեզ նման մշակել ու առցանց վաճառել։ Գյուղում ընկերների մի ընտանիք էլ կա, որի հետ ակտիվ համագործակցում ենք։
[[gallery13]]
Արժեք ստեղծելուց բացի, փորձում ենք մշակույթ ձեւավորել։ Ցանկանում ենք նաեւ հաճախորդներին սովորեցնել, որ այս բերքն առանձնահատկություններ ունի, պլաստիկի արտադրություն չէ, որ հենց պատվիրես, մի ժամ հետո բերեն։ Հնարավոր է անձրեւային օր լինի, ու հավաքը հետաձգենք։ Հաճախորդներ ունենք, որ «պլաստիկե» մեծ ազնվամորիներ են ակնկալում, բայց էկոլոգիապես մաքուր մշակված բերքը նման տեսք ունենալ չի կարող։
[[gallery14]]
Մեր պտուղը «պոլկա» տեսակի է, հնարավոր է՝ չափերով փոքր է, բայց բույրը եւ համը միշտ տեղն են։ Մի անգամ մեկը գրել էր, թե պատկերացնում էր՝ բոլոր ազնվամորիները պետք է համաչափ ու խոշոր լինեն, մի հաճախորդ էլ պատվերի մեջ փոքր դեղին սարդ էր նկարել ու հրաժարվում էր ուտել։
Պետք է գիտակցել, որ սա դաշտից հավաքած ու անմիջապես առաքած ազնվամորի է, եւ նման միջատներ հնարավոր է՝ լինեն։
Մեր խստապահանջ հաճախորդներն իրականում մեզ ստիպում են ավելի լավ աշխատել ու որակյալ բերք առաքել։
Հեղինակ՝ Ամալի Խաչատրյան
Նախագծի ղեկավար՝ Տաթեւ Հովհաննիսյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի եւ «Բլբլուկի»-ի
«Զրոյից» շարքի մյուս նյութերը
Չնայած տնտեսության համար COVID-19 համավարակի ստեղծած անբարենպաստ պայմաններին՝ Banks.am-ը «Զրոյից» խորագրի ներքո շարունակում է ներկայացնել հաջողակ երիտասարդների բիզնեսներն ու դրանց հիմնադրման պատմությունները:
Անի Հովհաննիսյանը եւ Գայանե Մալիշենկոն մեկ տարի առաջ Արագածոտնի մարզի Աշնակ գյուղում հիմնել են առաջին հյուրատունը։ 29-ամյա Անին, համաշխարհային տուրիզմի զարգացման էկոնոմիկա ուսումնասիրելով Սորբոնի համալսարանում, 2018-ի Թավշյա հեղափոխությունից հետո վերադարձել է Հայաստան՝ գիտելիքները հայրենիքում ներդնելու նպատակով։ Ընկերուհու՝ չինարենի թարգմանիչ եւ զբոսավար 30-ամյա Գայանեի հետ Անին իր հայրական տունը վերափոխել է «Նուշ» հյուրատան:
Կրթություն, կարիերա, փորձ
Գայանե․ Մասնագիտությամբ թարգմանիչ եմ (չինարեն-անգլերեն), սովորել եմ Երեւանի հումանիտար ինստիտուտում, մեկ տարի ապրել եմ Չինաստանում, 2012-ին վերադարձել եմ Հայաստան եւ սկսել տուրիզմով զբաղվել։
[[gallery1]]
Հայաստանում չինարեն խոսող առաջին զբոսավարն եմ։ Սկզբում այս գործը շատ անհետաքրքիր ու բարդ էր թվում, բայց տարիների ընթացքում ուսումնասիրեցի Հայաստանի պատմությունը, փորձս շատացավ, լեզվական հմտություններս էլ բարելավեցի ու 2017-ին քրոջս հետ տուրիստական ընկերություն հիմնեցի, որը մինչ օրս գործում է։ Աշխատում ենք հենց չինական շուկայի հետ։
Անի․ Հայաստանում սովորել եմ Ռուսաստանի տուրիզմի եւ սերվիսի պետական համալսարանում, կրթությունս շարունակել եմ Փարիզի Սորբոնի համալսարանում։ Չորս տարի ապրել եմ Ֆրանսիայում, զուգահեռ աշխատել տուրիզմի ոլորտում։
[[gallery2]]
Թավշյա հեղափոխությունից հետո վերադարձա Հայաստան, որոշ ժամանակ աշխատեցի ՀՀ Զբոսաշրջության կոմիտեում։ Ամիսներ անց սակայն հասկացա, որ չեմ ցանկանում պետական համակարգում ներգրավված լինել եւ որոշեցի գիտելիքներս ներդնել այնտեղ, որտեղ կարող եմ օգուտ տալ։ Գայանեին (ծանոթ էինք 2011-ից) առաջարկեցի իմ հայրական տունը հյուրատան վերածել։
Իմանալ ամենակարեւորը՝ ինչ է պետք զբոսաշրջիկին
Անի․ Ագրոտուրիզմը Եվրոպայում շատ հայտնի է. ես տեսել եմ, թե այն որքան մեծ օգուտ է բերում համայնքի բնակիչներին․ չաղտոտող, չփչացնող տուրիզմի տեսակ է։ Մտածեցի՝ այդ մշակույթը բերել Աշնակ, որ գյուղացիները զբոսաշրջիկների հյուրընկալեն, իրենց արտադրածը սպառեն, համայնքի բյուջեն ավելացնեն։
[[gallery3]]
Ոչ ոք չէր հավատում, որ Աշնակում հնարավոր է այնպիսի բան անել, որ տուրիստներին գրավի, որովհետեւ գյուղ երբեւէ զբոսաշրջիկ չէր այցելել։ Ես մինչեւ 12 տարեկան այստեղ եմ ապրել, հետո ընտանիքով տեղափոխվել ենք Երեւան։ Այս գյուղում ոչ մի հյուրատուն կամ սննդի կետ չկար, եթե կար էլ, մարդիկ չգիտեին՝ ինչպես ճիշտ ներկայացնել զբոսաշրջիկներին։
[[gallery4]]
Գայանե․ Քանի որ ութ տարի աշխատել եմ որպես զբոսավար, գիտեմ՝ զբոսաշրջիկների համար ամենակարեւորն ինչ է՝ հաց ուտելու վայր եւ զուգարան։ Գյումրիից Երեւան ճանապարհը շատ «դժոխային» է, որովհետեւ զուգարաններ ընդհանրապես չկան, իսկ Հայաստան այցելողների մեծ մասը թոշակառուներ են, եւ նրանց համար դա խնդիր է։ Աշնակը Գյումրիի եւ Երեւանի մեջտեղում է, մտածեցինք՝ այն կլինի շատ հարմար կայան, որտեղ զբոսաշրջիկները կկարողանան հանգստանալ եւ հաց ուտել։
[[gallery5]]
«Երեխա են, բզբզում են»
Անի․ Այս տանը միայն հորաքույրս է բնակվում, հայրս էլ հաճախ այցելում է՝ գյուղատնտեսական գործեր անելու նպատակով։
Իմ ու Գայանեի ընտանիքների համար այս բիզնես գաղափարն անհասկանալի էր․ չէին պատկերացնում, որ պետք է այլ մարդիկ գան մեր տուն, ծառից ծիրան քաղեն ու դա նրանց վաճառվի։ Դեմ չէին, բայց ոչ էլ լիովին համաձայն էին, մտածում էին՝ երեխա ենք, «բզբզում» ենք ու շուտով կմոռանանք այս ամենը։ Բայց հիմա շատ ոգեւորված են, անհամբեր սպասում են՝ երբ են զբոսաշրջիկների հյուրընկալելու։
[[gallery6]]
2019-ի հունիսի 16-ին «Նուշ»-ի պաշտոնական բացումն էր, շինարարությունը գարնանն էինք սկսել։ Վերանորոգման ծախսը բավական մեծ ստացվեց. քանի որ առաջին անգամ էինք նման շինարարություն անում, շատ բաներ ավելին էինք գնում, քան անհրաժեշտ էր, աշխատում էինք գեղեցիկն ու թանկն ընտրել։ Մտերիմ ընկերներիցս մեկը խնայած գումար ուներ, առաջարկեց օգնել մեզ եւ մոտ €5000 պարտք տրամադրեց։
[[gallery7]]
Այստեղ լրիվ «Անիի ավերակ» էր, զրոյից տաղավար ենք կառուցել, բակը վերանորոգել, ծառեր տնկել․ նուշի 20 ծառ ենք տնկել, դրա համար էլ հյուրատունը «Նուշ» ենք անվանել։
Ռեստորանային տաղավարներում ընդունում ենք մինչեւ 50 հյուր։ Տարածքը վերանորոգել են հայրս ու իր ընկերները, բայց դրա դիմաց մենք վճարել ենք նրանց։
[[gallery8]]
Այս տարի վերանորոգել ենք նաեւ տունը, գիշերակացի համար տրամադրում ենք մեկ սենյակ՝ չորս հյուրի համար։
Հյուրատան տարածքում եւ մեր այգիներում նաեւ վրանային ճամբար տեղադրելու հնարավորություն կա։
Խնայում-ներդնում
Գայանե․ Փորձել ենք դրամաշնորհ ստանալ, բայց չենք կարողացել, որովհետեւ Արագածոտնի մարզի համար դրամաշնորհային ծրագրեր չկան՝ հատկապես նոր կառուցվող վայրի համար․ մտածում են՝ պարզապես ցանկանում ես քո տունը վերանորոգել եւ զբոսաշրջիկներ չընդունել։ Երբ եկավ գումարը մեր ընկերոջը վերադարձնելու ժամանակը, դեռ այդքան չէինք վաստակել. ինչ էլ աշխատել էինք, ներդրել էինք բիզնեսում։ Իմ ու քրոջս տուրիստական ընկերությունից աշխատած խնայողություններով մեր ընկերոջից վերցրած պարտքը մարեցի։
[[gallery9]]
2019-ի հունիսի կեսից մինչեւ հոկտեմբեր շուրջ 350 զբոսաշրջիկ ենք ընդունել 12 երկրից․ սա մեզ համար պարտավորեցնող ու լավ արդյունք է։ Փորձի շնորհիվ հասկացել ենք, որ կարեւոր է ոչ թե զբոսաշրջիկին դուր գալ՝ հատուկ բաներ անելով, այլ շփվել նրա հետ եւ հասկանալ, թե իրականում ինչ է ցանկանում։ Օրինակ, երբ չինացիներն են մեր հյուրերը, պետք է պանիր եւ մածուն չլինի սեղանին, երբ ռուսաստանցիներն են, ուրեմն՝ կծու պղպեղը պետք է մոտ դնել։ Մեր հաջողության գաղտնիքներից մեկը հենց դա է, որ յուրաքանչյուր զբոսաշրջիկի առանձնահատուկ մոտեցում ենք ցուցաբերում։
Անցած տարի տեղացի հյուրեր չենք ունեցել, այս տարի պատրաստվում ենք ներքին զբոսաշրջիկների ներգրավել. փորձում ենք ադապտացվել իրավիճակին։
[[gallery10]]
Գյուղացիներին ներգրավվելով
Անի․ Երբ սկզբում աշխատողներ էին անհրաժեշտ, գյուղում ոչ ոք չէր ցանկանում աշխատել մեզ մոտ, երկար ժամանակ չէինք կարողանում լավ խոհարար գտնել, որովհետեւ մտածում էին՝ «ամոթ է»։ Հիմա գյուղացիներն իրենք են մեզ հարցնում՝ արդյոք աշխատատեղ ունենք։
[[gallery11]]
Սնունդը պատրաստում են մայրս եւ մեր հարեւանը։ Մեր ընտանիքի անդամները մեզ շատ են օգնում, իսկ ես ու Գայանեն մատուցող ենք աշխատում։ «Նուշ»-ում ուտեստները շատ համեղ են. մատուցում ենք հայկական բոլոր կերակրատեսակները (այդ թվում՝ մեզ մոտ աճող բոլոր կանաչիներով), իսկ մեր ամենահամեղ ուտելիքն Իմամ բայալդին է։
[[gallery12]]
Գայանե․ Ամեն կերպ փորձում ենք աջակցել գյուղացիներին եւ սպառել նրանց արտադրած մթերքը։ Փոքր խանութ ունենք, որտեղ գյուղացիների պատրաստած մուրաբաներն ու չրերն ենք վաճառում, նաեւ՝ ձեռագործ աշխատանքները։
Նպատակը՝ «Նուշ»-ը վերածել ցանցի
Գայանե․ Մեզ շատ օգնել են մեր անձնական կապերը, քանի որ տարիներ շարունակ աշխատելով ոլորտում՝ ճանաչում ենք մի շարք տուրիստական ընկերությունների, զբոսավարների ու վարորդների, որոնց հատուկ հրավիրել ենք մեր հյուրատուն եւ համագործակցություն առաջարկել։ Ոլորտի մարդիկ մեզ օգնել են շուկա դուրս գալ։
[[gallery13]]
Անի․ Պլանավորում ենք «Նուշը» հայտնի ցանց դարձնել. բացի Աշնակից, «Նուշ» հյուրատներ բացել ամբողջ Հայաստանով մեկ։ Լոռու մարզի գյուղերից մեկում արդեն սկսել ենք շինարարական աշխատանքները։ Շեշտը դնելու ենք հարմարավետության վրա, Եվրոպայում նման հյուրատները հարմարեցված են հաշմանդամություն ունեցող անձանց համար, մեր նոր հյուրատունն էլ այդպես ենք կառուցելու։
Համայնքային տուրիզմը զարգացնելու առումով մեծ ուշադրություն ենք դարձնում նաեւ կրթական ծրագրերին, հաճախ ենք վարպետաց դասեր կազմակերպում։
Հակառա՛կն արա
Գայանե․ Եթե մարդ ինչ-որ բան շատ է ցանկանում, անպայման ստացվում է․ ես 14 տարեկանից եմ երազել հյուրատուն ունենալ։ Կավագործության դասերի էի հաճախում, որի համար անցնում էի մի փոքր հյուրանոցի միջով. ամերիկահայ ամուսինների բիզնես էր։ Միշտ երազում էի նման հյուրատուն ունենալ։
[[gallery14]]
Անի․ Երբ ձեզ ասում են՝ «չի ստացվի», «շատ անկապ գաղափար է», պետք է հակառակն անել։ Երբ ես ուզում էի Ֆրանսիա մեկնել՝ սովորելու, ինձ ասում էին՝ «չես կարող», «հարուստի երեխաների համար է դա», իսկ ես հակառակն արեցի ու ստացվեց։
Մեր հյուրատան համար նույնպես նման կարծիքներ են հնչել, բայց մենք հակառակն արեցինք ու ապացուցեցինք, որ այն մարդիկ, որ ասում են՝ «չի ստացվի», իրականում ոչինչ չեն հասկանում։
Հեղինակ՝ Ամալի Խաչատրյան
Նախագծի ղեկավար՝ Տաթեւ Հովհաննիսյան
Լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի եւ «Նուշ»-ի
Տնտեսագետ Ռոզա Միրաքյանը 2016 թվականին հիմնել է ChocoLab ժամանցի եւ զարգացման կենտրոնը, որտեղ այցելուները կարող են լիցքաթափվել՝ աշխատելով շոկոլադի եւ տարբեր քաղցրավենիքների հետ։ 36-ամյա գործարարը երկար տարիներ աշխատել է տարբեր ավիաընկերություններում, դրանց փակվելուց հետո որոշել է նվիրվել արվեստին՝ ստեղծելով սեփական բիզնեսը։
Ոչ իր կամքով
Տարիներ շարունակ Armavia ավիաընկերությունում աշխատել եմ որպես թռիչքների վերահսկման համակարգի մենեջեր։ Ավարտել եմ Մոսկվայի ձեռներեցության միջազգային ակադեմիան, նաեւ վերապատրաստում եմ անցել Մոսկվայի քաղաքացիական ավիացիայի պետական տեխնիկական համալսարանում։
Armavia-ի փակվելուց հետո ընդունվեցի Air Armenia ավիաընկերություն, սակայն սա նույնպես դադարեց գործել. այս ընկերությունն անգամ մինչ օրս ինձ գումար է պարտք։
[[gallery1]]
Հաճույքով էի անում գործս. տարբեր մարդկանց հետ շփումը եւ հաճախակի ճամփորդություններն ինձ շատ էին դուր գալիս։ Բայց քանի որ գիտակցում էի՝ ավիացիոն ոլորտը Հայաստանում ոչ հեռանկարային է, որոշեցի այլեւս մեծ հույսեր չկապել ու ոլորտից դուրս գալ, որովհետեւ ամեն ինչ վատ էր վերջանում։
Արվեստի ոլորտում հիմնեցի իմ սեփական գործը։ Արվեստն ինձ միշտ հոգեհարազատ է եղել, ուզում էի դիզայներ դառնալ, բայց չգիտես ինչու՝ընտրեցի տնտեսագիտությունը, չնայած հիմա այս մասնագիտությունն ինձ շատ է օգնում գործարար լինելու հարցում։
[[gallery2]]
Մի բան, որ չկա
Մտածում էի, որ չկա երեխաների համար այնպիսի մի վայր, որ առաջինը լինի ու չկրկնվող։ Շատ կան կենտրոններ, որտեղ երեխաներին առաջարկում են պլաստիլինով կամ ավազով զբաղվել, բայց խոհարարական զբաղմունքներ չկան, արտասահմանում են դրանք շատ։
Ուզում էի, որ երեխաները «լղոզվեն» շոկոլադով, հաճույք ստանան ու զարգացնեն իրենց երեւակայությունը պատրաստելու միջոցով։
[[gallery3]]
Այսպիսով, ես եւ նախկին գործընկերներիցս մեկը հիմնեցինք ChocoLab-ը, որը առաջին «շոկոլադե լաբորատորիան» է Հայաստանում։ Մեր ծրագրի կարեւոր մաս են կազմում համեղ խաղերն ու շոկո-թերապիան:
Երեխաները, շոկոլադի հետ «փորձարկումներ» անելով, դրանց հաղորդում են իրենց նախընտրած ձեւն ու համը:
[[gallery4]]
Միայն տարածքն են վերանորոգել
Ի սկզբանե, ամեն մեկս 1000 դոլարին համարժեք գումար ներդրեցինք։ Սակայն մի քանի ամիս անց ես գնեցի գործընկերոջս բաժնեմասը եւ սկսեցի միայնակ ղեկավարել բիզնեսը։
Փորձեցի զարգացնել մեր գաղափարը. եթե սկզբում աշխատում էինք միայն շոկոլադով, ապա հիմա մի շարք այլ քաղցրավենիքներ ենք ավելացրել ծրագրում, օրինակ, մաշմելոյից ծաղիկի պատրաստում, վաֆլիներից զգեստների ձեւավորում։
[[gallery5]]
Տարածք չենք վարձել, կենտրոնը հիմնել ենք մեր տան բակային հատվածում․ առանձնացրել ենք մեկ ստուդիա, խոհանոց, հանդերձարան, հանգստի վայր ու մի փոքրիկ սենյակ՝ մթերքները պահելու համար։
Մեր նախնական ներդրած գումարը ծախսել ենք տարածքը վերանորոգելու վրա։
Փոքրիկներ եւ մեծիկներ
Այն, ինչը ծնողները երեխաներին տանը թույլ չեն տալիս, օրինակ, «լղոզվել» շոկոլադով ու կեղտոտել տարածքը, մեզ մոտ հանգիստ անում են։ Սա զարգացնում է երեխաների ստեղծարար միտքը, իսկ շոկո-թերապիան հանգստացնում է։ Կարեւորել ենք նաեւ այն, որ երեխան իր պատրաստածը տուն է տանում ու հյուրասիրում։
Թիրախավորել էինք երեխաներին, հետո նկատեցինք, որ ակտիվ այցելում են նաեւ մեծերը։ Գալիս են, կտրվում են ամեն ինչից. մեզ մոտ ոչ սրճարան է, ոչ ռեստորան, զբաղմունքի հաճելի տարբերակ է։
[[gallery6]]
Հետաքրքիր է, որ փոքրերը լրջացած ու կենտրոնացած են աշխատում, իսկ մեծերը մի քանի հոգով գալիս են ու զվարճանում։
Մենք մթերքների հետ ենք աշխատում, այլ ոչ թե խաղալիքների. խոհարարությունը բոլորին է հետաքրքրում՝ անկախ տարիքից։
Ոչ միշտ է «քաղցր»
Սկզբում դժվարությունները շատ էին, որովհետեւ չես սահմանափակվում միայն նախնական ներդրումով. ամեն փոքր բանի համար ընթացիկ ծախսեր են առաջանում։
Առաջին մեկ տարին անընդհատ գումար եմ ներդրել, բայց հաջորդ տարվա ընթացքում ես այդ ամբողջ գումարը հետ եմ բերել։ Ինչպես ասում են՝ բիզնեսի առաջին տարին շատ դժվար է լինում, մինչեւ ճանաչում ձեռք բերես։ Մեր գործի դժվարություններից մեկն այն է, որ ցուրտ եղանակներին ծնողները երեխաներին չեն ուզում տանից դուրս հանել. այդ շրջանում այցելությունները քչանում են։
[[gallery7]]
Մեր հաճախորդների հոսքն աստիճանաբար է շատացել։ «Վորլդ Վիժն Հայաստանի» հետ համագործակցությունը նույնպես նպաստել է մեր ճանաչմանը։
Ճամփորդություններ Հայաստանով մեկ
«Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպությունից մի օր նամակ ստացա, որտեղ առաջարկում էին մասնակցել դրամաշնորհային ծրագրի։ Դիմեցինք ու հաղթեցինք, ինչի արդյունքում Հայաստանի մարզերի, սահմանամերձ գյուղերի մի շարք մանկապարտեզների համար կազմակերպեցինք շոկոլադի պատրաստման միջոցառումների շարք։ Դրանք 1-1,5 ժամ տեւողությամբ շոկո-սեսիաներ էին «Վորլդ Վիժնի» ծրագրերում ընդգրկված երեխաների համար։
[[gallery8]]
Շատ ոգեւորիչ փորձառություն էր, ես շատ էի հուզվում, երբ մարզերի երեխաները մեր գունավոր եւ ուրախ միջոցառումներին էին մասնակցում։
Պայմանագիրը կնքել ենք 2018-ին, այս տարի այն կավարտվի։
Փաթեթներն ու ժամերը
Հետագայում սկսեցինք առաջարկել ChocoLab-ում ծնունդներ նշելու տարբերակը, որի դեպքում պատրաստի տարբեր հումքեր ենք տրամադրում՝ տորթ պատրաստելու համար։
Մեկից մինչեւ չորս ժամ տեւողությամբ փաթեթ ենք առաջարկում, կարող են սկսել շոկոլադից, անցնել խաղերին, հետո տորթի ձեւավորմանը։
[[gallery9]]
Հնարավոր է՝ շաբաթը 20-25 այցելու ունենանք, հաճախ դասարաններով ու տարբեր խմբերով են գալիս։
Ամենօրյա ծրագրերի արժեքը սկսվում է անձը 3000 դրամից՝ հասնելով մինչեւ 25 000 դրամի։ 10 հոգու համար նախատեսված ծննդյան փաթեթների գինը տատանվում է 25 000 - 80 000 դրամի միջակայքում:
Թիմը
Գործընթացը ես չեմ վարում, ուսուցանող մարզիչ ունենք, որը մանկական հոգեբան է։ Աշխատող ընդունել ենք հենց սկզբից։
Թիմում ես եմ ու իմ աշխատակիցը։
Բիզնեսում ինձ շատ աջակցում է նաեւ ամուսինս։
[[gallery10]]
«Երբեք մի՛ ասա երբեք»
Երեխաներ շատ եմ սիրել, բայց երբեւէ չեմ պատկերացրել, որ կաշխատեմ նրանց հետ։ Այս գործը շատ հետաքրքիր է ու նաեւ դժվար, քանի որ երեխաները երբեմն չարաճճի են լինում։
Ավիացիոն ոլորտում շատ տարբեր մարդկանց հետ եմ աշխատել ու միշտ փորձել եմ խուսափել շատ մարկանցից։ Հիմա փաստորեն իմ գործը կրկին մարդկանց հետ շփումների վրա է հիմնված։
[[gallery11]]
Կինը պետք է իր հաճույքի համար աշխատի
Շատ եմ գնահատում այս գործի ազատությունը. 9։00-18։00-ն աշխատանքն ինձ համար ձանձրալի է։ Անկախությունն ինձ թույլ է տալիս ավելի շատ ստեղծարար լինել. արվեստի գործը հստակ ժամեր չունի։ Անկախություն է նաեւ այն, որ կենտրոնը իմ տան տարածքում է։
[[gallery12]]
Չեմ կարող ասել, որ այս գործի եկամուտով մեր ամբողջ ընտանիքն եմ պահում, բայց այն բավարարում է ինձ։ Ինչպես ասում են՝ կինը պետք է աշխատի իր հաճույքի համար։ Զբաղմունքը եւ աշխատանքը կնոջը միշտ են պետք։
Համավարակի պատճառով ChocoLab կենտրոնն այժմ փակ է, սակայն կվերաբացի իր դռները հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության օրը:
Հեղինակ՝ Ամալի Խաչատրյան
Նախագծի ղեկավար՝ Տաթեւ Հովհաննիսյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի եւ ChocoLab-ի
Տաթեւիկ Բաբայանը, Սոնա Մանուկյանը եւ Աննա Գյուլխասյանը 2018-ի ամռանն անսպասելի կորցնում են աշխատանքը. Հայաստանում գործող արտասահմանյան երկու ընկերություն, որտեղ նրանք բարձր պաշտոններ էին զբաղեցնում, մեկ օրում փակվում են: Գործընկերները հուսահատվելու փոխարեն ամիսներ անց հիմնում են իրենց ընկերությունը՝ մարքեթինգի եւ դիզայնի ծառայություններ մատուցող Deep Agency-ն, որին կից բացում են Deep Academy ուսումնական կենտրոնը:
Կենսագրություն
Աննա, 29 տարեկան. Մարքեթինգի ոլորտում 10 տարվա փորձ ունեմ, տարբեր խոշոր ընկերություններում եղել եմ մարքեթինգի բաժնի ղեկավար: Ավարտել եմ Հայաստանի ամերիկյան համալսարանը, որից հետո Նյու Յորքում մեկ տարվա փորձաշրջան եմ անցել:
[[gallery1]]
Սոնա, 27 տարեկան. Ավարտել եմ Գեղարվեստի պետական ակադեմիան, աշխատել որպես գրաֆիկ դիզայներ մի շարք տեղական եւ արտասահմանյան ընկերություններում: Երկար ժամանակ խաղերի ստեղծման ոլորտում եմ եղել:
[[gallery2]]
Տաթեւիկ, 31 տարեկան. ԵՊՀ-ն եմ ավարտել, մասնագիտությամբ հանրային կառավարիչ եմ: Աշխատել եմ տարբեր մասնագիտություններով, հիմնականում մենեջեր:
[[gallery3]]
2017-ից միացել եմ աղջիկներին, երեքս միասին աշխատել ենք նույն ընկերությունում: Որոշ ժամանակ անց Սոնան տեղափոխվել է այլ ընկերություն:
Մնացին անգործ
Աննա. 2018-ի Թավշյա հեղափոխությունից հետո այն ընկերությունը, որտեղ աշխատում էի, անակնկալ փակվեց: Ղեկավարները մեզ հայտնեցին այդ մասին, եւ կողմերի փոխհամաձայնությամբ աշխատանքային պայմանագիրը լուծարվեց:
Զարմանալի զուգադիպությամբ այդ օրերին սնանկ ճանաչվեց ամերիկյան այն ընկերությունը, որում աշխատում էր Սոնան:
[[gallery4]]
Չսկսելու պատճառները շատ էին
Տաթեւիկ. Երեքս էլ 10 տարվա փորձ ունեինք, գիտեինք, որ անգործ չենք մնա, կարող էինք կրկին մի լավ ընկերությունում բարձր աշխատավարձով գործ գտնել: Բայց մտածեցինք՝ նշան է, որ մենք մերը ստեղծենք: Քանի որ երեքս էլ նույն հոգեվիճակում էինք, նաեւ ոգեւորված էինք ամիսներ առաջ տեղի ունեցած հեղափոխությունից, կարճ ժամանակ անց սկսեցինք գրասենյակի համար տարածք փնտրել:
Սոնա. Չհասցրինք հուսահատվել, անգամ ուրախացանք, որ վերջապես ոչ մեկի ղեկավարությամբ չենք աշխատելու, ունենալու ենք մեր ընկերությունը, ոչ մեկ մեզ չի ասելու՝ փակվում է գրասենյակը:
Մինչ այս դեպքը մենք միասին շատ ենք զրուցել մեր բիզնեսն ունենալու թեմայով, բայց քանի որ ֆիզիկապես անընդհատ գրասենյակում էինք, չէինք հասցնում նոր բան սկսել:
Բացի այդ, ես Աննայից ու Տաթեւիկից առանձին, փորձել եմ իմ ընկերությունը բացել, սակայն դա երկար կյանք չի ունեցել, որովհետեւ ամեն ինչ ինքս էի անում, հիմնական աշխատանքի հետ էլ չէի հասցնում: Դժվար է միայնակ բիզնես պահելը:
Աննա. Մի բան էլ կար, որը մեզ անընդհատ հետ էր պահում մերը ստեղծելուց. միշտ մտածում էինք՝ դեռ պատրաստ չենք, դեռ այլ ընկերություններում ավելի շատ փորձ ձեռք բերելու տեղ ունենք: Մինչեւ գործազուրկ չդարձանք, մեր բիզնեսը չսկսեցինք:
[[gallery5]]
«Վարկի տակ ընկան»
Աննա. Որոշեցինք հիմնել մարքեթինգի ու դիզայնի ծառայություններ մատուցող Deep Agency-ն, որտեղ ամեն մեկս կշարունակեր իր գործը: Սկզբում թիրախավորեցինք դրսի շուկան, հետո ավելացրինք նաեւ տեղական հաճախորդներին:
Հավաքած գումար չունեինք, մեր միջոցներով սկսեցինք: Միակ գումարը ծախսել ենք տարածքի վարձակալության վրա:
Ընկերությունը դեռ նոր էր, գովազդի համար բյուջե չունեինք, մարդիկ մեզ դիմում էին որպես անհատների, մենք էլ նախագծերը միայնակ անելու փոխարեն, անում էինք գործակալությունում՝ բոլորս միասին: Եկամուտն այստեղից էր ձեւավորվում, ինչով էլ վճարում էինք տարածքի գումարը:
[[gallery6]]
Մեր տարիների գործունեությունը չի կորել. ոլորտում շատերին գիտենք, առաջին հաճախորդներին գտնելը խնդիր չեղավ:
Միշտ ավելին
Տաթեւիկ. Ուզում էինք մեր բիզնեսը զարգացնել՝ ուսումնական կենտրոն հիմնել, աշխատատեղեր բացել, որի համար մեզ առաջին հերթին համակարգիչներ էին հարկավոր: Նախկին աշխատավայրերի փակվելուց հետո վերջնահաշվարկ էր արվել, յուրաքանչյուրս որոշակի գումար էինք ստացել:
Բիզնես վարկ էինք ցանկանում վերցնել, բայց բանկերը մերժում էին, քանի որ այդ տեսակի համար մեր գործունեությունը վեց ամսից ավելի պետք է լիներ:
Ստիպված դիմեցինք սպառողական վարկի համար, որի տոկոսներն ավելի բարձր են: Արդյունքում մեր ունեցած գումարները եւ վարկը միավորեցինք, ծախսեցինք տեխնիկա գնելու վրա, որից անմիջապես հետո երեք աշխատող ընդունեցինք: Վարկը դեռ մարում ենք:
[[gallery7]]
Նաեւ սովորեցնում են
Սոնա. Ամիսներ անց հիմնեցինք նաեւ Deep Academy ուսումնական կենտրոնը, որտեղ սովորեցնում ենք միայն մարքեթինգ եւ դիզայն:
Հայաստանում առաջինն ենք, որ այս ոլորտում գործակալություն հիմնելուց հետո նաեւ ուսումնական կենտրոն ենք բացել: Մենք տարբերվում ենք շուկայում նաեւ նրանով, որ այլ դասընթացներ չենք ավելացնում, օրինակ, ծրագրավորում կամ մարդկային ռեսուրսներ:
Տարեկան 500-ից ավելի մարդ է հաճախում մեր կուրսերին: Մի քանիսը դարձել են մեր թիմի անդամ, շատերին էլ աջակցել ենք աշխատանք գտնելու հարցում:
[[gallery8]]
Ակադեմիան ոչ թե առանձին բիզնես է, այլ՝ հարթակ, որտեղ սովորեցնում ենք այն, ինչ գիտենք:
Դասավանդման ծրագիրը մենք ենք կազմում, մինչեւ երկու ամիս տեւողությամբ կուրսերում ընդգրկում ենք այն գիտելիքները, որոնք ինքներս համալսարանում չորս տարվա ընթացքում ենք անցել:
Պատկերացումներ vs իրականություն
Աննա. Երբ այս ամենը սկզբում միայն պատկերացում էր, մի շարք բիզնես գործեր էինք ուսումնասիրում, կողքից հեշտ էր թվում, բայց իրականում ամեն ինչ շատ ավելի բարդ է՝ հատկապես Հայաստանում, այն էլ՝ կին ղեկավարների համար:
Երբ մարքեթինգից շատ հեռու 50-ն անց տղամարդը դիմում է մեր գործակալությանը եւ պարզում, որ ղեկավարները բոլորը կին են, անլուրջ է վերաբերվում, կարծում է՝ մենք գործին լավ չենք տիրապետում: Մինչեւ չեք սկսում համատեղ աշխատելը, նման պատկերացումները չեն փոխվում:
[[gallery9]]
Հայաստանում նաեւ շատերը հետեւում են, թե այլ ընկերություններ ինչպես են աշխատում, ու պահանջում են, որ մենք նույն բանն անենք: Մեր գործում վերջնանպատակը դիմացինի հաճախորդների քանակն ավելացնելն է, թե ինչպես ենք դա անում, մենք ենք որոշում. սիրում ենք ազատություն ունենալ գործում:
Թիմն ու մթնոլորտը
Տաթեւիկ. Հենց սկզբից ենք որոշել Deep Agency-ի աշխատանքային ոճը, որովհետեւ շատ ենք կարեւորում ընկերության մթնոլորտը: Առհասարակ ինչպե՞ս է, երբ հիմնական ղեկավարությունն աշխատավայրում չէ, աշխատողներն ուրախանում են: Մեզ մոտ հակառակն է՝ մեր աշխատողները տխրում են, երբ տեղում չենք:
Սոնա. Թիմում բոլոր տոները նշում ենք, ամսվա վերջին ուրբաթը կինոդիտում ենք կազմակերպում:
Այժմ 11 հոգի ենք: Բոլորս ամբողջական դրույքով գրանցված աշխատողներ ենք: Ապագայում պատրաստվում ենք մեծացնել թիմը:
[[gallery10]]
Մի՛ արեք այսպես
Աննա, Սոնա, Տաթեւիկ. Մենք առաջին անգամ ենք ընկերություն ղեկավարում, ուստի մի շարք սխալներ կան, որ թույլ ենք տալիս ու ինքներս մեր սխալներից սովորում: Մի քանիսն առանձնացնենք սկսնակ գործարարների համար:
1. Հաշվարկները լա՛վ արեք, մի՛ շտապեք:
Առաջին տարվանից հետո մի պահ է գալիս, երբ թվում է՝ բիզնեսը շատ ուժեղ աճել է: Երբ մեզ թվաց՝ մենք բավական առաջ ենք գնացել, աշխատողների թիվն անմիջապես կրկնապատկեցինք: Սխալ էր, պետք է քայլ առ քայլ առաջ գնալ, որովհետեւ նման լուրջ որոշում կայացնելուց հետո կանգնում ես մի շարք դժվարությունների առջեւ:
2. Համաձայնե՛ք բոլոր նախագծերին:
Համաձայնե՛ք նույնիսկ ամենափոքր գործերին, մի՛ նայեք եկամուտին, որովհետեւ երկար ժամանակ է պետք, որ շուկայում ձեր ուրույն տեղն ունենաք եւ աշխատեք այն կազմակերպությունների հետ, որոնց հետ դուք կցանկանաք:
[[gallery11]]
3. Վարձով մի՛ վերանորոգեք տարածքը:
Մենք գումար ծախսեցինք վերանորոգման վրա, իսկ հիմա պատրաստվում ենք տեղափոխվել: Առաջիկա տարիներին պետք չէ ուշադրություն դարձնել գրասենյակի արտաքին տեսքին, ավելի լավ է այն տեխնիկայով ապահովել, համակարգիչներ գնել, քան պատերը գեղեցկացնել: Մեր տարածքի միայն գույներն էին մռայլ, մտածում էինք՝ ավելի վառ պատերի ներքո աշխատողներն ավելի հաճելի կաշխատեն:
[[gallery12]]
Տնօրենն ինքդ ես
Եթե տարիներ անց Deep Agency-ն փակվի, միեւնույնն է՝ այն լինելու է մեր կյանքում մեզ ամենաշատ փորձ տված աշխատանքը:
Երբ ռիսկի ես դիմում ու քո ընկերությունը բացում, թեյնիկի անսարքությունից մինչեւ գործնական խնդիրներ ինքդ ես լուծում: Հեռախոսդ չես կարող անջատել ու կտրվել գործից: Միեւնույն ժամանակ, սա միակ գործն է, որ այսքան շատ նվիրվել ենք:
[[gallery13]]
Ճիշտ է՝ այստեղ մենք ավելի քիչ ենք ստեղծագործական աշխատանք անում, քան նախորդ բոլոր ընկերություններում, բայց ձեռք ենք բերում եւս մեկ մասնագիտություն՝ սովորում ենք ինչպես ճիշտ ղեկավար լինել:
Հեղինակ՝ Ամալի Խաչատրյան
Նախագծի ղեկավար՝ Տաթեւ Հովհաննիսյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի եւ Deep agency-ի
34-ամյա Տաթեւ Հարությունյանը եւ 37-ամյա Միխայիլ Նահապետյանը 2017-ին հիմնել են «Նահապետ բրենդի քոմփընին», որն արտադրում է Kensatu ապրանքանիշի մրգօղիներ: Տնտեսագետ ամուսինները բիզնեսը զարգացնելու եւ մեծ արտադրություն սկսելու համար վաճառել են բնակարանը եւ ամբողջ գումարը ներդրել գործում:
Պապերն են «օղի քաշել»
Միխայիլ. Պապիկիս հայրը տակառագործ է եղել: Հետագայում պապս է սկսել հորից ժառանգած տակառներում գինիներ պատրաստել եւ հնեցնել:
Արմատներով Ջավախքից ենք: Երբ արձակուրդներին այցելում էինք պապիկիս, հետեւում էի, թե նա ինչպես է վրացական հայտնի «ճաճան» պատրաստում: Այդ փորձը նաեւ ինձ է փոխանցվել:
[[gallery1]]
Սիրում եմ խոհանոցը, համեղ պատրաստելը, հատկապես ընկերական խնջույքների ժամանակ սիրում եմ նաեւ լավ գինի կամ օղի խմել: Ինչ-որ պահի ընկերներով որոշեցինք օղին ինքներս պատրաստել. քեռիս Եղվարդում այգիներ ունի, ծիրան, դեղձ, սալոր է վաճառում եւ արտահանում։ Ընկերներով գնացինք, քիչ քանակի բերք հավաքեցինք ու փորձեցինք ինքներս թորել։
Հոբբի էր դարձել. հաճույք էինք ստանում օղի թորելուց, մտադրություն չունեինք վաճառելու: Երբ մեզնից մեկը տեղ էր գնում, հետը վերցնում էր, խմում էին, հավանում, հարցնում՝ ով է թորել, երբեմն էլ՝ ցանկանում էին 1-2 լիտր գնել:
[[gallery2]]
Նախնական՝ 250 000 դրամ
Միխայիլ. Առաջին թորման սարքավորումը գնել ենք 250 000 դրամով: Միրգն անվճար էր՝ քեռուս այգիներից: Բերքահավաքին ու թորման գործընթացին աջակցում էին նաեւ մեր ընկերները:
Երեւանում հինգհարկանի շենքի վերջին հարկում էինք բնակվում, տանիքում բաց տարածք կար, որտեղ էլ օղին թորում էինք:
Ու կինն է չէ՞ միշտ ամուսնուն դրդում առաջ գնալ, այդպես էլ, մի օր Տաթեւն ասաց. «Քեզ մոտ կարծես ստացվում է լավ օղի պատրաստելը, գուցե արժե մասնագիտանա՞լ դրանում»:
Ավանդականի ու միջազգայինի միքսը
Տաթեւ. Միխայիլը միշտ «ձեռքի շնորհքով է եղել». մեր տանը երբեւէ կենցաղային հարցերով մասնագետ չենք կանչել: Գործարարի հմտություններ նույնպես ունի. արտադրության մարդ է, մշտապես ուզել է իր սեփական գործն անել ու որեւէ բան ստեղծել:
[[gallery3]]
Միխայիլը բանկային համակարգում է աշխատում, ես նույնպես ֆինանսական ոլորտից եմ եղել. այժմ ծրագրավորման ոլորտում տվյալագետ եմ աշխատում: Թեպետ երկուսս էլ միջինից բարձր վարձատրվող մասնագետներ էինք շուկայում, բայց միեւնույնն է՝ որոշեցինք մեր բիզնեսը հիմնել:
Մեծ համարձակություն էր պետք զրոյից դեպի կայացած ոլորտ քայլ անելու համար։
Սկսեցինք ուսումնասիրել միջազգային փորձը, գինեգործության վերաբերյալ գրականություն կարդալ։ Անգամ ԱՄՆ այցի ընթացքում եղանք խմիչք արտադրող հայտնի ընկերություններում, հետեւեցինք գործընթացին:
[[gallery4]]
Արդյունքում՝ 2017-ին բիզնեսը գրանցեցինք որպես կազմակերպություն ու սկսեցինք արտադրել։
Փոքր-փոքր քայլերով
Միխայիլ. Kensatu-ն ստեղծվեց երեք հոգու աշխատանքի շնորհիվ, մեզ միացավ նաեւ հայրս։ Արտադրությունը կազմակերպեցինք Պտղնի գյուղում, մեծ տուն վարձակալեցինք՝ 30 000 դրամ ամսական վճարով:
Արտադրեցինք հինգ տեսակի մրգօղի՝ ծիրան, սալոր, դեղձ, հոն ու վայրի տանձ, նախնական՝ յուրաքանչյուրից 300 շիշ։
[[gallery5]]
2018-ի հունիսից մեր մրգօղիները ներկայացվեցին լավագույն խանութներում։ Արտադրանքի առաջին խմբաքանակը վաճառվեց դեռ գրեթե վաճառակետեր չհասած: Հասկացանք, որ կա որակյալ մրգօղիների պահանջարկ ու պետք է շարունակել գործը նույն ոգեւորությամբ։
Այնուհետ արտադրամասը տեղափոխեցինք Արցախի փողոց եւ համալրեցինք գերմանական սարքավորումներով:
[[gallery6]]
Տունը վաճառեցին
Տաթեւ. Բնակարանը վաճառեցինք ու ամբողջ գումարը ներդրեցինք բիզնեսի մեջ: Մեր նախկին տունն այժմ «վերածվել» է սարքավորումների (ծիծաղում է - հեղ.):
Այնքան շատ էինք հավատում բիզնեսի հաջողությանը, որ գնացինք այդ ռիսկին, մինչդեռ երեք երեխա ունենք եւ դա մեր միակ տունն էր. հիմա վարձով ենք բնակվում:
Երբ նման լուրջ որոշում ես կայացնում, ավելի պարտավորված ես լինում բիզնեսում, երբեւէ չենք զղջացել այդ որոշման համար:
[[gallery7]]
Տան գումարով ավելացրել ենք արտադրության ծավալները՝ տարեկան 5000 շիշ։ Համարակալում ենք մեր արտադրած յուրաքանչյուր շիշը, ամուսինս դրանք հատ-հատ ճանաչում է, խանութների դարակներում տեսնելիս հիշում է՝ ինչպես ենք ամեն մեկի վրա աշխատել:
Այս գործը հիմնականում կատարվում էր մեր առողջության ու քնի հաշվին: Ամուսինս 20 կգ-ով նիհարել էր այդ տարիներին. աշխատանքը վերջացնում էր, գնում արտադրամաս ու մնում մինչեւ գիշեր, առավոտյան այդտեղից գնում աշխատանքի:
Ես երեխաներիս քնեցնում էի եւ սկսում աշխատել փաթեթավորման ու վաճառքի վրա:
[[gallery8]]
Արդեն 50 տոննա
Միխայիլ. Արտադրության համար անհրաժեշտ հումքը մթերվում է Արարատյան դաշտից, ինչպես նաեւ Լոռվա եւ Տավուշի անտառներից: Յուրաքանչյուր տարի մոտ 50 տոննա բերք է մթերվում, յուրաքանչյուր գյուղացուց՝ 2000 կգ։
Օգտագործվում են միայն թարմ, հասուն եւ չվնասված պտուղները՝ շաքարի բավարար պարունակությամբ: Հաճախ գյուղացիները գետնից հավաքած մրգերով են օղի պատրաստում, իսկ մենք օգտագործում ենք այն միրգը, որը մարդ պատրաստ է ուտել, ինչի հաշվին ապրանքի գինն ավելի բարձր է:
Մրգերը մաքրում, կորիզահանում, կեղեւազրկում ենք, քամված հյութը խմորում եւ գինենյութ ստանում։
[[gallery9]]
Խմորման գործընթացն իրականացվում է բացառապես առանց շաքարավազի հավելման։ Հաջորդում է թորման եւ ֆիլտրացման պրոցեսը:
Աստվածներով դիզայն
Տաթեւ. Մենք ներկայացված ենք այնպիսի խանութներում, որտեղ մուտքն այլ արտադրողների համար շատ բարդ է եղել:
Հաշվի առնելով մեր դիզայնը եւ որակը՝ բոլորը ցանկանում են անմիջապես համագործակցել մեզ հետ:
Kensatu խմիչքների տեսականին լայնորեն օգտագործվում է քաղաքի հայտնի բարերում ու ռեստորաններում։ Միակ խնդիրն այն է, որ ապրանքը մեծ ճանաչում չունի. ով փորձում է, նա է հավանում, բյուջե չունենք, որ լավ գովազդենք: Մարդիկ ձեռքն են վերցնում մեր օղիներն ու զարմանում, որ հայկական է:
[[gallery10]]
Փաթեթավորման համար դիմել ենք Formascope design ընկերությանը, որը մեզ՝ որպես առաջին հաճախորդի, զեղչ արեց:
Kensatu-ի կոնցեպտն անմիջապես չի ստեղծվել. յուրաքանչյուր մրգի դիզայնն ունի իր առասպելական ոգեշնչումը՝ մրգի հասունացումը հովանավորող Արեւի աստծո կերպարով։
Բրենդի «Կենսատու» (Kensatu) անվանումը ես եմ առաջարկել. փնտրում էի արեւի ու կյանքի հետ կապվող բառ:
[[gallery11]]
Հետքայլ չի կարող լինել
Միխայիլ. Ստացված շահույթները մշտապես ներդրվել են բիզնեսի զարգացման մեջ, նաեւ մեր աշխատավարձերը:
Կարծում ենք՝ ներդրած գումարը կսկսենք հետ բերել մոտ 3-4 տարուց:
Սկսել ենք մեր օղիները հնեցնել, արդեն նոր տակառներ են հարկավոր:
Այնքան լուրջ է ամեն ինչ, որ հետքայլ չի կարող լինել: Երբեմն Տաթեւին ասում եմ՝ Kensatu-ն մեր չորրորդ բալիկն է, պետք է նրան լավ պահենք:
[[gallery12]]
Ով ինչ հասցնի
Միխայիլ. Արտադրական գործերն անում ենք հիմնականում ես ու հայրս, մթերումների ժամանակ ներգրավում ենք որոշ աշխատողների:
Տարածումն ու բաշխումը եւս մենք ենք իրականացնում, իսկ կինս զբաղվում է վաճառքով եւ առաջխաղացումով:
Ստեղծել ենք Kensatu-ի կայքը եւ ֆեյսբուքյան էջը, որը մենք ենք վարում:
Շուտով կարտահանվի
Տաթեւ. Այս տարվա նպատակներից է արտահանումը եւ տեսականու համալրումը։ Այժմ շեշտը դնելու ենք արտահանման վրա, քանի որ մեր ապրանքի գինը միջինից բարձր է:
Երեւանի շուկայում Kensatu-ի մեկ շիշը ներկայացված է 11 000 - 15 000 դրամով:
Ամուսին-ընկեր-գործընկեր
Տաթեւ. Միասին աշխատելը հետաքրքիր փորձառություն է: Իհարկե, վեճեր լինում են, բայց մեկս մյուսից սովորում է: Այս ամենը շատ ամրացնում է նաեւ ընտանիքը. հիմնականում մեր նպատակն ու խոսակցության թեման մեկն է՝ Kensatu-ն:
Անգամ մեր երեխաներն են ընդգրկած մեր բիզնեսում, նրանք նույնչափ ոգեւորվում են մեր հաջողություններով ու փորձում օգնել մեզ:
[[gallery13]]
Միխայիլ. Երբ շատ ես հավատում մի բանի, ստացվում է: Պետք է նաեւ աշխատել. ծուլություն արեցիր, չի ստացվի, որքան էլ հավատաս:
Ալկոհոլի բիզնեսում մեծ խաղացողներ կան, գիտակցում էինք՝ շատ բարդ է լինելու, բայց մեր հիմնական նպատակը դրսի շուկայում հայկական արտադրանքը ներկայացնելն է:
Հեղինակ՝ Ամալի Խաչատրյան
Նախագծի ղեկավար՝ Տաթեւ Հովհաննիսյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի եւ Kensatu-ի
Յանա Բաբաջանյանը 2019-ին հիմնել է Pes-Pes ընկերությունը, որը երեխաների համար ուսուցողական նյութեր է արտադրում՝ Երեւանը գունավորելու քարտեզ ու գրքեր: 38-ամյա գործարարը բիզնեսի հիմքում դրել է իր մանկության երազանքը՝ ստեղծել այնպիսի նյութեր, որ երեխան առանց ձանձրանալու սովորի իր երկրի պատմությունը:
[[gallery1]]
Սեւ ու սպիտակ գրքերի պատճառով
Ծնվել եւ մեծացել եմ Թբիլիսիում: 17 տարեկան էի, երբ ընտանիքով Երեւան տեղափոխվեցինք: Մայրս դերասանուհի է, Գ. Սունդուկյանի անվան թատրոնից էին հրավիրել այստեղ աշխատելու: Թվում էր՝ տեղափոխությունը ժամանակավոր է, բայց այնքան սիրեցինք Երեւանը, որ ընդմիշտ մնացինք:
Ավարտել եմ Հայաստանի Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիան, նկարիչ եմ:
Pes-Pes-ի միտքը շատ վաղուց է ծնվել: Երբ փոքր էինք, տատիկս ինձ ու քույրիկիս միշտ ասում էր՝ անկախ նրանից, որ ապրում եք այլ երկրում, պարտավոր եք ճանաչել ձեր պատմությունը, հայ մեծերին: Նա մեզ համար փորձում էր հայերենից ռուսերեն թարգմանված գրքեր գտնել, ու քանի որ շատ ծանր գրականություն էր, խուսափում էինք դրանք կարդալուց: Տարիներ անց հասկացա պատճառը՝ մենք չունենք այնպիսի ուրախ նյութեր, որ երեխան սիրով, այլ ոչ թե ստիպված կուսումնասիրի:
[[gallery2]]
Մի բիզնեսը փակվում է, մյուսը՝ բացվում
Երկար ժամանակ ես ինձ այդ հարցն էի տալիս՝ ինչու մեր երեխաները չունեն հետաքրքիր նյութեր: Երկար բողոքելուց հետո մի օր ինքս ինձ ասացի. «Ումի՞ց ես պահանջում, ախր դու ինքդ կարող ես այն ստեղծել»: Մի գիշերվա ընթացքում ծագեց Երեւանի քարտեզը ստեղծելու միտքը, հաջորդ օրվանից սկսեցի նախագծի վրա աշխատել. 2017-ի մարտ ամիսն էր:
Pes-Pes-ից առաջ մեյք-ափ ստուդիա եմ ունեցել, նաեւ աշխատել եմ որպես ոճաբան, թրեյնինգներ եմ անցկացրել տարբեր կազմակերպությունների հետ: Հենց որոշեցի, որ Pes-Pes-ի գործով պետք է զբաղվեմ, փակեցի ստուդիան. պատրաստ էի փոփոխությունների: Բացի այդ, սիրում եմ նվիրվել միայն մեկ գործի:
[[gallery13]]
Google Maps-ից վերցրած քարտեզ չէ
Առաջին քայլը՝ սկսեցի կապ հաստատել տպարանների, նկարազարդողների հետ: Հասկացա, որ պետք է փնտրեմ մարդկանց, որոնք սիրում են Երեւանը: Սկսեցի ճարտարապետներից, ինչն ինձ օգնեց հնարավորինս ճիշտ կառուցել քաղաքի պատկերը: Նկարել Երեւանը մեկ բան է, նկարել Երեւանն այնպես, որ երեխաններն ընկալեն, լրիվ այլ բան է: Կարող էինք Google Maps-ից մի քարտեզ վերցնել, բայց մենք այնպես ենք արել, որ երեխան նկարելիս իրեն այդ փողոցում պատկերացնի:
[[gallery3]]
Քարտեզում պատկերված է մեծ կենտրոնը, եւ այն, ինչ հնարավոր էր տեղավորել: Բոլոր արձաններն ու պատմական շենքերը շրջել ենք դեպի մեզ: Մեր նպատակն է՝ հեշտ եւ ուրախ նյութերի միջոցով կրթել երեխաներին ու հասնել նրան, որ փոքրիկները սիրեն իրենց քաղաքն ու գունավորեն այն իրենց ձեւով:
Երեխաների կարծիքը կարեւոր է
Հաջորդ փուլը նկարազարդողների հետ հանդիպումներն էին: Երկար ժամանակ տարբեր մասնագետների հետ շփվելուց հետո գտա նկարազարդող Արմինե Շահբազյանին, որը լիովին հասկացավ իմ միտքը:
Իրականում նախագծի գաղափարը երեք տարի իմ մտքում էր հասունանում, սակայն տեխնիկապես այն ստեղծելը տեւել է մոտ վեց ամիս: Երբ քարտեզը գրեթե պատրաստ էր, քարտեզը տպում, բաժանում էի երեխաներին ու հետեւում, թե ինչպես են գունավորում եւ ինչ են խոսում:
[[gallery4]]
Երեխաների քննադատությունն ամենալավն է. երբ մոտեցնում էին մատիտը մի հատվածի ու չէին ցանկանում այն գունավորել, հասկանում էինք, որ այն գրավիչ չէ եւ փոխում էինք այդ մասը:
Ով ասես չի աջակցել
Բոլոր հարցերում՝ հատկապես ֆինանսական գործում, ինձ շատ օգնում է իմ ամուսինը, նա մասնագիտությամբ տնտեսագետ է: Նախագիծն իրականացնելու համար ծախսել ենք մեր խնայած գումարները:
Վճարել եմ ճարտարապետների եւ նկարազարդողների աշխատանքի համար: Ամենաշատ գումարը (60%) ծախսվել է տպագրության վրա: Տուփը պատրաստվում է մեկ այլ տպարանում, քարտեզը՝ մեկ այլ տեղում:
[[gallery5]]
Մի շարք խնդիրներ եմ ունեցել տպարաններում, քանի որ մեր ընտրած թուղթը ստանալ բարդ էր: Տպարանի աշխատակիցներն ասում էին՝ «պետք չէ այդքան խորանալ», իսկ ես պատասխանում էի՝ «սա իմ երազանքն է ու ես պետք է այն որակով անեմ»:
Երբ հասկացա, որ իմ ուզած թուղթը չկա, մի կազմակերպության խնդրեցի ստեղծել այն ինձ համար, որովհետեւ չէի ցանկանում այլ երկրից թուղթ պատվիրել ու տուփի վրա այդ երկրի անունը գրել: Իմ նախագիծը Հայաստանի մասին է, տուփերի վրա պետք է գրված լինի Made in Armenia: Արդյունքում, Երեւանը սիրող մարդիկ արեցին դա ինձ համար:
[[gallery6]]
Ի դեպ, շատ-շատերը մեծ զեղչեր են արել, միայն այն պատճառով, որ Երեւանի համար նման նախագիծ է ստեղծվում: Օրինակ, քարտեզի առաջին 1000 տպաքանակն անվճար իրականացվել է մի կազմակերպության կողմից, որը պարզապես մեր մայրաքաղաքը սիրող անձնակազմ ունի:
Որպեսզի աշխարհին հասանելի լինի
Քարտեզը տպագրելուց անմիջապես հետո ինձ մոտ մեկ այլ միտք ծագեց՝ ունենալ նաեւ առանձին գրքեր, որտեղ կլինեն արձանները, շենքերը եւ դրանք կուղեկցվեն փաստերով: Այժմ վաճառքում ունենք երկու գիրք՝ «Գունավորիր Երեւանի արձանները» եւ «Գունավորիր Երեւանի պատմական շենքերը»:
[[gallery7]]
Գրքերի նկարազարդումն արել է Արփենիկ Մուրադյանը:
Գրքում տեղեկությունը երեք լեզվով է: Հայաստանի շատ դպրոցներում անցկացվում են Pes-Pes դասեր: Համագործակցում ենք նաեւ Սփյուռքի տարբեր դպրոցների հետ:
Վերջերս մի կարեւոր խնդիր էլ ենք լուծել. քանի որ քարտեզի տուփը մեծ է եւ տարբեր երկրներ ուղարկելիս ապրանքն ավելի թանկ էր ստացվում, ստեղծել ենք այլ փաթեթավորում, որը, կարծես, ծրար լինի ու հեշտ է ուղարկել:
[[gallery14]]
Բիզնես անելը հեշտ բան չէ
Երբ դու արվեստի մարդ ես, չես հասկանում՝ ինչ է կատարվում բիզնեսում: Սկզբում պատկերացնում էի նախագծի միայն գեղեցիկ մասը, բայց ուզեի թե չուզեի, այն մի օր դառնալու էր բիզնես: Հիասթափություններ էլ են եղել, բայց իմ երազանքը շատ ուժեղ էր. եթե այս պատմությունն իմ մանկությունից չգար, գուցե չշարունակեի:
[[gallery8]]
Մեր արտադրանքը սպասվածից լավ է վաճառվում, մարդիկ հասկանում են, որ որակյալ գործ է արված: Սա ապացուցում է, որ եթե լավ ես աշխատում, մարդկանց չես խաբում ու անում ես 100%-ով այնպես, որ քո երեխայի համար կանեիր, քո բիզնեսը լավ է աշխատում:
Կանգառների քարտեզները չե՞ք տեսել
Երեխաների տոնին՝ 2019-ի հունիսի 1-ին, ներկայացրինք մեր արտադրանքը:
[[gallery9]]
Օպերայի բակում քարտեզը տեղադրել էինք մեծ ստենդի վրա, երեխաները հերթով մոտենում, նկարում էին. այդ օրը մոտ 800 երեխա մասնակցեց գունավորմանը:
Երեւանի կենտրոնում կա նաեւ երկու կանգառ, որտեղ փակցված են մեր քարտեզները, դրանք «Էրեբունի-Երեւան»-ի տոնակատարությունների ժամանակ են տեղադրվել ու գունավորվել քաղաքացիների կողմից:
[[gallery10]]
Պե՜ս-պե՜ս գույներ
Անվանումը հուշել են իմ երեխաները: Ուզում էինք անպայման գույների հետ կապված բառ լիներ, երկար քննարկումներից հետո մի օր երեխաներիս հետ պարզապես բացեցի բառարանն ու նկատեցի պես-պես բառը, որը հայկական է, սիրուն, բայց քիչ տարածված:
Լոգոն լամա է, այն հեղինակել է նկարազարդող Լիլիթ Ալթունյանը:
[[gallery11]]
Բիզնեսը բիզնես է ստեղծում
Դեռ անհատ ձեռնարկատեր եմ, բայց ապագայում պատրաստվում եմ ընդլայնել կազմակերպությունը, խանութ բացել ու այլ նախագծեր սկսել: Ի դեպ, սկսել ենք նկարել նաեւ Գյումրիի քարտեզը:
Մեր հաջորդ նախագծերն իրականացնում ենք Pes-Pes-ից ստացված գումարով: Դա է լավ բիզնեսի սկիզբը:
Գիտակցում եմ, որ ստեղծել եմ թանկ ապրանք, իսկ երբ հանձնում եմ խանութներին, ավելի է թանկանում, մինչդեռ շատերը բիզնեսի տեսանկյունից ասում են՝ շատ ցածր գին եմ սահմանել եւ տուժում եմ: Քարտեզն արժե մոտ 10 000 դրամ, գրքերը՝ 5500:
Պատրաստվում եմ դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն, որ Pes-Pes-ը ճանաչվի որպես հայերենի իմացությունը խթանող օժանդակ նյութ եւ ազատվի ԱԱՀ-ից, ինչի շնորհիվ կկարողանանք նոր նախագծեր իրականացնել:
[[gallery12]]
Ամեն ինչով ի՛նքդ զբաղվիր
Հաջողակ բիզնես ունենալու համար իմ ամենամեծ խորհուրդն է՝ ինքնուրույն զբաղվեք բոլոր գործերով. սկսած առաքումից՝ ամեն ինչ ես ու ամուսինս ենք արել: Եթե ես մեկ րոպեով ձեռքերս իջեցնեմ, բոլորը ձեռքերը կիջեցնեն, որովհետեւ դա իմ գաղափարն է ու իմ երազանքն է:
Հեղինակ՝ Ամալի Խաչատրյան
Նախագծի ղեկավար՝ Տաթեւ Հովհաննիսյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի եւ Pes-Pes-ի
Ելենա Թադեւոսյանն ու Լիլիթ Ղազարյանը 2019-ին հիմնել են Caleria Projects գործակալությունը, որը ստեղծում է գովազդային տեսանյութեր ու ֆոտոշարքեր: 27-ամյա գործարար ընկերուհիները դեռ 17 տարեկանից էին երազում բիզնես հիմնել ու միասին ստեղծագործել:
Գործարար՝ դեռ ուսանող տարիներից
Լիլիթ. Ընկերացել ենք ու սկսել համագործակցել առաջին կուրսից: 18 տարեկան էինք, երբ միասին օնլայն խանութ հիմնեցինք: Այն, սակայն, ձախողեցինք ու հիասթափվեցինք:
Փորձն ու գիտելիքը տարիների ընթացքում ես ձեռք բերում, հիմա նման ձախողումները միայն կոգեշնչեն մեզ, որ ավելի լավ աշխատենք:
[[gallery1]]
Ելենա. Առաջին կուրսում որոշել էինք նաեւ մեր գործակալությունը հիմնել եւ անվանել Caleria: Այնքան վաղուցվա երազանք է, որ չենք էլ հիշում՝ ինչու Caleria: Գիտենք, որ ծաղիկի անուն է: Ու քանի որ ցանկանում էինք անցյալի հետ մեր կապը չկորցնել, հետագայում մեր բիզնեսը Caleria Projects անվանեցինք:
[[gallery2]]
Մի օր ֆրիլանսեր ես, մի օր՝ գործակալության հիմնադիր
Ելենա. Միասին Մակրովերլուծաբանություն ենք սովորել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, երկրորդ կուրսից սկսել ենք մարքեթինգ ուսումնասիրել ու խորանալ դրանում: Հետագայում ես ուսումս շարունակել եմ Վարշավայում, իսկ Լիլիթը Հայաստանի տնտեսագիտական համալսարանի մագիստրատուրան է ավարտել՝ մարքեթինգի որակավորմամբ:
Ես աշխատել եմ մարքեթինգի հետ կապված ոլորտներում, իսկ Լիլիթը լուսանկարչության մեջ է հմտացել:
Լիլիթ. Որպես ֆրիլանսեր (արտահաստիքային աշխատող) իրար հետ հաճախ ենք տարբեր նախագծերում ներգրավված եղել, բայց քանի որ այդպես աշխատանքը համակարգված չէր ստացվում, որոշեցինք մեր գործակալությունը հիմնել: Ներկայում մենք ենք ֆրիլանսերների ներգրավում մեր նախագծերում, աշխատատեղեր ստեղծում:
[[gallery3]]
Ի՞նչ-ո՞նց
Ելենա. Ես մեր գործակալության արթ-տնօրենն եմ, ոճաբանը, Լիլիթը լուսանկարիչն է. իրականում սակայն դժվար է հստակ նշել՝ ով որ գործն է անում. ամեն ինչ էլ փորձում ենք հասցնել:
Caleria Projects-ը ստեղծարար արտադրական գործակալություն է (Creative Production Agency), գովազդային տեսանյութեր, ֆոտոշարքեր ենք պատրաստում, բրենդների վիզուալ ձայները ստեղծում:
Տարբեր մեծ եւ փոքր ընկերություններ մեզ վստահում են իրենց նախագծերը, որոնց իրականացման համար ունենք նաեւ մեր թիմը, հիմնականում վեց հոգի ենք. ծրագրից կախված՝ թիմը մեծանում է:
[[gallery4]]
Avanta Clinics-ի հետ համատեղ նկարել ենք Հայաստանում բժշկական տուրիզմը գովազդող տեսահոլովակ: Մենք առաջարկեցինք սկսել մարքեթինգային արշավ, որն աշխարհին կգովազդի Հայաստանը եւ Հայաստանի բժշկական տուրիզմը: Շատերը մեզ հենց այս տեսանյութով ճանաչեցին:
[[gallery5]]
Ինչո՞ւ գրանցել բիզնեսը
Լիլիթ. Երբ ֆրիլանսեր ես, ինչ-որ պահի զգում ես, որ պետք է համակարգես գործերդ, չես կարող ցաքուցրիվ աշխատել: Գործակալություն լինելով՝ ավելի մեծ հնարավորություններ ունենք. անձնակազմի հետ հստակ ենք աշխատում, իսկ արտահաստիքային աշխատող լինելու դեպքում քիչ է պատասխանատվությունը թիմի նկատմամբ, մոտիվացիան էլ շուտ է անցնում:
Ելենա. Ֆրիլանսերների հիմնական խնդիրը հարկ վճարելուց հրաժարվելն է: Հայաստանում շատ ֆրիլանսերներ մտածում են՝ ինչու գրանցել ընկերությունը եւ հարկ վճարել, եթե կարող ես անվճար աշխատել: Մենք գիտակցում ենք, որ պետական բյուջե կատարած յուրաքանչյուրիս ներդրումը նպաստելու է երկրում մի շարք խնդիրների լուծմանը:
[[gallery6]]
Երբ գրանցված ընկերություն ես, վստահում են, գիտեն, որ չես ձախողի նախագիծը, իսկ անհատ ֆրիլանսերի դեպքում կասկածանքով են մոտենում:
Ձեր իմացած բիզնեսը չէ
Լիլիթ. Հայաստանում երբ ասում ես՝ բիզնես, շատերը պատկերացնում են տարածք, աշխատավայր, հստակ ժամեր: Մեր բիզնես մոդելն ավելի ճկուն է:
Ելենա. Ասում են՝ բիզնես անելու համար փող է պետք, իսկ մենք ասում ենք՝ զրո դրամով կարող ես բիզնես սկսել: Միայն քո գաղափարը վաճառելով՝ կարող ես հիմնել քո սեփական գործը ու հետագայում այն զարգացնել՝ վաստակած գումարով:
[[gallery7]]
Գուցե յուրաքանչյուրն էլ կարո՞ղ է
Լիլիթ. Մեր արածը ստանդարտ բիզնես չէ, որ նշենք, օրինակ, $1000 ներդրում ենք արել: Մերն ավելի շատ գաղափարի ու ժամանակի ներդրում է: Տեխնիկան տարիների ընթացքում ենք ձեռք բերել՝ տարբեր նախագծերից ստացված միջոցների հաշվին:
Այժմ մեզ փոքր գումարներից՝ կարճաժամկետ ծրագրերից զրկում ենք, որ մեր ժամանակն ու ուժերն ավելի մեծ նախագծերի ծառայեցնենք:
Իսկապես, առանց գումարի ենք հիմնել բիզնեսը, սակայն ինչքան էլ ասում ենք՝ զրո դրամ, պետք է ոլորտում հմտացած լինես, ձախողած, հաջողած, որ կարողանաս բիզնես սկսել:
Ի՛նքդ ստեղծիր պահանջարկը
Լիլիթ. Չենք համաձայնում այնպիսի նախագծերի հետ աշխատել, երբ մեզ ասում են՝ ինչ նկարել: Կարող են ներկայացնել խնդիրը, իսկ գաղափարը մերը պետք է լինի եւ ինքներս պետք է իրագործենք:
[[gallery8]]
Շատ են գործակալությունները, սակայն երբ ունես քո գաղափարախոսությունը, տարբերվում ես: Եթե քոնը հենց սկզբից չասես, ձուլվելու ես մյուսների հետ: Կարծում ենք՝ մեր սկզբունքային աշխատաոճն ավելի հեռանկարային է: Մեր նախագծերը պետք է ասելիք ունենան, խնդիր լուծեն:
Գործը «խեղդում է»
Ելենա. Հիմա մենք այն փուլում ենք, որ մեզ են դիմում տարբեր ընկերություններ, ու մենք ենք ընտրում՝ ում հետ աշխատել, ում հետ՝ ոչ: Համաձայն չենք, երբ ասում են՝ գործ չկա. ինչքան աշխատում ենք, այնքան շատանում է գործը: Ես անգամ իմ հիմնական աշխատանքից եմ դուրս եկել, որ միայն այս գործով զբաղվեմ:
[[gallery9]]
Չնայած ծնողներս ասում էին՝ սա այն երկիրը չէ, որ քո բիզնեսը հիմնես ու ռիսկով դուրս գաս հիմնական գործից: Սակայն, եթե հավատում ես քո ուժերին, գլուխդ կախ աշխատում, անկասկած հաջողությունների կհասնես:
Շաբաթ-կիրակի չունենք. սեփական բիզնեսը պահանջում է ավելի պատասխանատու լինել, անգամ ճամփորդելիս ենք գործ անում: Բայց երբ քո բիզնեսն է, դու ես ժամանակդ կառավարում. 9:00-18:00-ը չես աշխատավայրում, այլ 24 ժամ, բայց ինքդ ես որոշում՝ երբ աշխատել:
[[gallery10]]
Բիզնեսը միջազգային դարձնելով
Ելենա. Վարշավայում սովորելու ընթացքում դասընթացներ եմ անցել Warsaw School of Photography and Design-ում ու ծանոթություններ ձեռք բերել աշխարհի տարբեր անկյուններից, որոնց շնորհիվ հիմա կարողանում ենք եվրոպական շուկայի համար աշխատել, ինչպես նաեւ արտասահմանցիների համար նախագծեր իրականացնել Հայաստանում:
Լիլիթ. Անցած տարվա մեր նախագծերից է Հռոմի Օպերայի (Teatro dell'Opera di Roma) մենակատարների հետ նկարահանումը. ծրագիրը դեռ post-production-ի փուլում է: Դրան նախորդել է գերմանական KALTBLUT ամսագրի համար արված սոցիալական ուղղվածությամբ ֆոտո-պրոյեկտը, որը շուտով ցուցադրվել է Լոս Անջելեսի ժամանակակից արվեստի ACE/121 Gallery-ում։
[[gallery11]]
Ռիսկի մասին
Ելենա եւ Լիլիթ. Պետք է ռիսկի դիմել, չվախենալ: Պետական հատվածում աշխատող շատ ընկերներ ունենք, քիչ աշխատավարձ են ստանում, բայց վախենում են դուրս գալ գործից, զրկվել աշխատանքից, մտածում են՝ հաջողության չեն հասնի:
Իհարկե, մեր դեպքում էլ չգիտենք՝ ինչքան է լինելու մեր ամսական եկամուտը, բայց նման գործում եթե ամբողջ հոգով նվիրվում ես, քո ակնկալածից ավելին ես վաստակում:
Հեղինակ՝ Ամալի Խաչատրյան
Նախագծի ղեկավար՝ Տաթեւ Հովհաննիսյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի եւ Caleria Projects-ի
Հայրենադարձ Մանեի «զրոյից» սկսած բիզնեսը Հայաստանում
[[gallery1]]
Մասնագիտությամբ տնտեսագետ Մանեն նորաձեւության ոլորտում իր բիզնեսը հիմնելիս չուներ դիզայների մասնագիտացում:
Էկոլոգ Հովհաննեսն ու թիթեռ-փողկապների «զրոյից» բիզնեսը
[[gallery2]]
Հովհաննեսը «լրիվ զրոյից» է հիմնել իր բիզնեսը. նա կարել է սկսել տատիկի պահոցից մնացած կտորներով:
Միջոցառումների կազմակերպիչ Էդուարդն ու նրա «զրոյից» բիզնեսը
[[gallery3]]
Էդուարդն ասում է՝ իր բիզնեսը մանր գույքի վարձույթով զբաղվող առաջին ընկերությունն է. ամբողջ պատմությունը սկսվել է երկու տաղավար-վրանից:
Բարմեն Չինոն «զրոյից» գազավորված ջրի բիզնես է հիմնել
[[gallery4]]
Վահանի Chino's գազավորված ջրերի բիզնեսը կողմնակի աշխատանքից վերածվել է հիմնական եկամուտի ու դարձել «բարմենների ընկերը»:
Ճարտարապետ Արեգը «զրոյից» ուսումնական կենտրոն է հիմնել
[[gallery5]]
Մինչեւ սեփական ճարտարապետական ուսումնական կենտրոն հիմնելը՝ Արեգը երեք տարի ուսանողներին դասավանդել է իր տան հյուրասենյակում:
Գեղեցկության սրահ, որ Ջուլհակյանները «զրոյից» են հիմնել
[[gallery6]]
Հարությունը տարբեր վայրերում աշխատելուց հետո կնոջ հետ հիմնել է սեփական գեղեցկության սրահը, որի հաճախորդները հիմնականում շոու-բիզնեսից են:
«DZZZ-ող» լույսերի բիզնես, որ ընկերները «զրոյից» են հիմնել
[[gallery7]]
Ճարտարապետ-դիզայներ Նիկոլայը ընկերների հետ հիմնել է դիզայն ստուդիա, պատրաստում է լուսավորման սարքեր ու զբաղվում դրանց դիզայնով:
Հռիփսիմեն «զրոյից» թռիչք է տվել ANRIVA-ին
[[gallery8]]
Հռիփսիմեն բանկային ոլորտում երկար տարիներ աշխատելուց հետո հիմնել է միջազգային բեռնափոխադրումների եւ զբոսաշրջային ընկերություններ:
«Զրոյից» բիզնես, երեք ընկեր, տասը խաղ
[[gallery9]]
«Այլ կերպ» խաղը նույնպես «զրոյից» է սկսվել: Երեք գործընկեր հիմնել են սեփական ընկերությունը, որը մինչ օրս թողարկել է 10 ինտելեկտուալ խաղ:
Ազատը Volterman դրամապանակների $3 միլիոնը «զրոյից» է հավաքել
[[gallery10]]
Ազատ Թովմասյանին իր ստարտափի համար, Crowdfunding-ի օգնությամբ, հաջողվել է $3 մլն հավաքել: Աջակցել է 18 000 մարդ՝ 135 երկրից:
Ուսանողները դասախոսի հետ «զրոյից» PR ընկերություն են հիմնել
[[gallery11]]
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի շրջանավարտներն իրենց դասախոսին առաջարկել են սեփական բիզնեսը հիմնել ու Հայաստանում ճիշտ զարգացնել PR ոլորտը:
Նկարիչ Բաբկենը «զրոյից» ակնոցների բիզնես է սկսել
[[gallery12]]
Բաբկենը եղբոր հետ հիմնել է փայտե ակնոցների արտադրությամբ զբաղվող բրենդ: Վերջերս նա իր բիզնեսը Երեւանից տեղափոխել է Գյումրի:
Երբ ամուսինը կնոջ համար «զրոյից» ընտանեկան բիզնես է հիմնում
[[gallery13]]
Էդգարը եւ Թամարան զբաղվում են դրոշների արտադրությամբ եւ վաճառքով: Սա Թամարայի միակ աշխատանքն է. նրան միացել են քույրը, հայրը, մայրը:
Վարդանը «զրոյից» ժամացույցների բիզնես է հիմնել
[[gallery14]]
Դիզայներ Վարդանը պատրաստում է ժամացույցներ: Դրանք այսօր համարվում են լավագույն նվերներից մեկը:
Մանկության ընկերները «զրոյից» հիմնել են Coffee House-ը
[[gallery15]]
Ընկերներն ուսանող ժամանակ հիմնել են Հայաստանում առաջին սուրճի վաճառքի ցանցը: Սկսել են մեկ կրպակից, այժմ 10 մասնաճյուղ ունեն:
Հովհաննեսի «զրոյից» հիմնած Aqlor.am-ն ու անարատ գյուղմթերքը
[[gallery16]]
Հովհաննեսը հիմնել է առցանց շուկա. գյուղացու ապրանքը ներկայացնում է իր կայքում, պատվերներն ու մթերքը ստանալուց հետո՝ ինքնուրույն առաքում:
2019թ. սեպտեմբերին Ամալի Խաչատրյանը «Զրոյից» շարքի համար հատուկ մրցանակի է արժանացել «Թվապատում» լրագրողական մրցույթում:
[[gallery17]]
Հեղինակ՝ Ամալի Խաչատրյան
Նախագծի ղեկավար՝ Տաթեւ Հովհաննիսյան
33-ամյա գործարար Հովհաննես Եղյանը 2019-ին հիմնել է Aqlor.am առցանց շուկան, որը Հայաստանի եւ Արցախի գյուղացիներին հնարավորություն է տալիս Երեւանում սպառել իրենց արտադրանքը՝ առաքումով եւ էկոլոգիապես մաքուր փաթեթավորմամբ: Հովհաննեսը գյուղացու ապրանքը ներկայացնում է իր կայքում, պատվերներն ու մթերքը ստանալուց հետո էլ՝ ինքնուրույն իրականացնում առաքումը:
Որ գյուղը մոտ լինի երեւանցուն
Երեք տարի առաջ ընկերոջս հետ տնական կաթնամթերքի առցանց խանութ հիմնեցինք. ֆերմայից տուն առաքման հարթակի միջոցով մի շարք ընտանիքների ապահովում էինք թարմ ու բնական կաթնամթերքով: Այդ շրջանում նաեւ շատ առաջարկներ էինք ստանում տարբեր տնտեսվարողներից, որոնք հետաքրքիր ապրանքներ էին ներկայացնում եւ ցանկանում էին, որ վաճառենք, սակայն մենք սահմանափակում ունեինք՝ միայն կաթնամթերք:
[[gallery1]]
Այդ կայքի միջոցով փորձ ձեռք բերելուց հետո որոշեցի առանձնանալ: Իմ մասնաբաժինը վաճառեցի ընկերոջս ու հիմնեցի իմ բիզնեսը՝ Aqlor.am-ը: Հաշվի առա պահանջարկը եւ ստեղծեցի այնպիսի հարթակ, որը գյուղացուն հնարավորություն կտար առաջարկել իր արտադրանքը, իսկ ես կիրականացնեի առաքումը՝ միջնորդավճարով:
Aqlor.am-ում այժմ ներկայացված են անհատ տնտեսվարողներ եւ արտադրողներ Հայաստանի մարզերից եւ Արցախի տարբեր շրջաններից:
Գիշերային գործ
Այս գործն անում եմ իմ հիմնական աշխատանքն ավարտելուց հետո. տեղական տպարաններից մեկում աշխատում եմ որպես մենեջեր. մարքեթինգի մասնագետ եմ: Առաքումը սկսում եմ 19:00-ից հետո, նաեւ այն պատճառով, որ իմ հաճախորդների մեծ մասն աշխատող է եւ երեկոյան է տանը լինում:
[[gallery2]]
Ընդամենը $100-ով
Սկզբնական ներդրումն օնլայն հարթակը ստեղծելու համար էր, որն ինքնուրույն եմ արել, ընդհանուր գումարը չի գերազանցել $100-ը: Այժմ ընթացիկ ծախսեր են, որ բիզնեսն ինքն իրենով ապահովում է:
Այս պահին բացառապես օնլայն վճարումով ենք աշխատում. մեր նպատակն էր հաճախորդին միայն առցանց վճարման տարբերակ առաջարկել, որպեսզի ստվերում չաշխատենք:
[[gallery13]]
Նպատակը՝ պահեստ
Պահեստային տարածք եմ պլանավորում ստեղծել՝ սառնարանային պայմաններով, 2020-ի թիվ մեկ նպատակս է:
Դրա համար որոշակի գումար է պահանջվում, որը կրկին բիզնեսի եկամուտից կներդնեմ:
Ներկայում որոշ չփչացող ապրանքներ պահում եմ իմ տան բակի առանձնացված մի հատվածում (ձեթ կամ նպարեղեն):
[[gallery3]]
Ուտել բոլորն են սիրում
Համագործակցության պայմանները երկուսն են՝ միայն տեղական եւ բնական արտադրանք. եթե արհեստական հավելումներ են լինում, անմիջապես հրաժարվում եմ: Ընտրում եմ այն սնունդը, որը ես իմ երեխային կտամ: Մեր հաճախորդներն էլ հիմնականում փոքր երեխաների ծնողներ են:
Վերջին տարիներին ամեն ինչ ավտոմատացվում ու թվայնացվում է, բայց որքան էլ ամեն ինչ տեխնոլոգիապես զարգանա, մարդը պետք է հաց ուտի ու դա միակ բանն է, որը չի ավտոմատացվել: Ես այնպիսի ոլորտ եմ ընտրել, որում մշտապես անելիք կա:
Քիչ-քիչ բոլորին էլ ճանաչում ես
Գյուղացիների հետ նախնական կապերը ստեղծել եմ «Բերքառատ շուկա» ֆեյսբուքյան խմբի միջոցով. այստեղ ստեղծարար մարդիկ իրենց ապրանքներն են վաճառում ու դրական էներգիա փոխանցում միմյանց:
[[gallery4]]
Այս պահին Aqlor.am-ում ներկայացված է մոտ 20 բրենդ եւ 50 անհատ արտադրող:
Առաքում եմ իմ մեքենայով, երբեմն ընկերներս են օգնում, ապագայում պլանավորում եմ նաեւ աշխատողներ ունենալ:
Հաճախ ինքս եմ գնում մարզեր՝ մթերք բերելու, երբեմն էլ արտադրողներն են Երեւան գալիս ու ինձ փոխանցում ապրանքը: Արցախից, օրինակ, մթերքը տաքսիով ուղարկում են կիրակի օրերին, անմիջապես վերցնում եմ ու սկսում քաղաքով մեկ առաքել:
Ես Վանաձորից եմ, երբ ընտանիքիս եմ այցելում, այնտեղից էլ եմ ապրանքներ բերում:
Գրաֆիկներն ու գները
Aqlor.am կայքում կա ամսվա առաքման գրաֆիկ, որտեղ ներառված են շուտ փչացող ապրանքների օրերը. նախօրոք հայտարարվում է օրը, պատվերները հավաքվում են, տնտեսվարողից ստանում եմ ապրանքն ու նույն օրը՝ առաքում: Ոչ փչացող ապրանքները կարողանում եմ պահեստավորել:
[[gallery5]]
Գյուղացին է սահմանում գինը, հաճախ էջում մեկնաբանություններ են գրում՝ ինչու են որոշ ապրանքներ թանկ, ես էլ պատասխանում եմ՝ գյուղացին է գնահատում իր դժվարին աշխատանքը:
Ծուղրուղո՜ւ
Չէի ուզում «շուկա» կամ «ագրո» ծեծված բառերից ապրանքանիշ ստեղծել, գյուղի խորհրդանիշ էի փնտրում: Հասկացա, որ աքլորի ձայնն է ամենալավը խորհրդանշում գյուղը, երբ ասում ես՝ աքլոր, ասես, աքլորականչ լսվի, որն էլ ես Երեւան եմ բերում:
[[gallery6]]
Մեր լոգոյում պատկերված է արեւ եւ աքլոր, ընդհանուր պատկերը 12 գծից է կազմված, դրանք բոլոր մարզերն են, Երեւանն ու Արցախը, իսկ իմ ծննդավայր Լոռին կատարն է. այն կարմիրով է:
Մեր լոգոյով նաեւ սառնարանի մագնիսներ եմ պատրաստել, որոնք հաճախ նվիրում եմ հաճախորդներին:
[[gallery7]]
Դասերը քաղվել են
Նախորդ` կաթնամթերքի կայքում, երբ հաճախորդը դժգոհ էր լինում որակից, պատասխանատվությունն ընկնում էր մեզ վրա, իսկ Aqlor.am-ում յուրաքանչյուր ապրանքից մի քանի արտադրող է ներկայացված, եւ հաճախորդը հնարավորություն ունի գյուղացուն ճանաչելու:
[[gallery8]]
Եթե մթերքը թարմ չէ, հաճախորդը հստակ գիտի՝ ումից է գնել այն ու հնարավորություն ունի գնահատելու նրան. ե՛ւ աստղերի, ե՛ւ մեկնաբանություն թողնելու միջոցով: Այս ձեւով կարողանում ենք նաեւ խթանել արտադրողներին, որ բարելավեն ապրանքի որակը:
Մարդու մտքին տեղ լինի
Բավականին ստեղծարար արտադրողների հետ եմ ծանոթացել, օրինակ, Գորիսի հեռու գյուղերից մեկում բազուկի տերեւներից թթու արտադրող գյուղացի գիտեմ:
[[gallery9]]
Շատերը գրանցել են ապրանքը, հարկային դաշտում են աշխատում, բայց վաճառքի խնդիր ունեն, այդ դեպքում ես որոշ ակցիաներ եմ սահմանում, փաթեթներ եմ պատրաստում ու վաճառում:
Շատ ապրանքներ Հայաստանում մեծ պահանջարկ ունեն, բայց դրանց արտադրողները քիչ են կամ չկան: Հաճախ ինքս եմ երիտասարդներին խորհուրդ տալիս՝ ինչ արտադրեն, որ համագործակցենք: Օրինակ, Վանաձորում կարելի է ազնվամորու տնկիներ աճեցնել. Երեւանում այն «ոսկու գին» ունի, մինչդեռ կարելի է ավելի մատչելի արտադրել ու սպառել անգամ չրի տեսքով:
Տնական հավի պահանջարկն է նաեւ մեծ, մարդիկ իսկապես պատրաստ են իրենց գումարը չխնայել, որպեսզի տնական ու բնական մթերք ունենան, մեկ ձվի համար անգամ 100 դրամ կվճարեն, միայն թե իրենց ուզած դեղնուցը տեսնեն:
Ամեն մարզ ունի նաեւ իրեն բնորոշ կանաչեղենը, որոնց թթուները նույնպես կարելի է սպառել:
[[gallery10]]
Գիտեք՝ հե՞շտ է
Առավոտից երեկո դժվարություններ են լինում (ժպտում է-հեղ.): Միայնակ այսքան գործ անելը հեշտ չէ, լինում է՝ պատվերներն ուշանում են, անդադար զանգեր եմ ստանում… Բայց հաղթահարելի բարդություններ են: Կարեւորը նպատակ ունենալն է, եթե էնտուզիազմ կա, դժվարությունները հաղթահարելի են:
Բոլոր հաճախորդներին ճանաչում եմ, անգամ մտերիմ հարաբերությունների մեջ եմ մի մասի հետ. ինֆորմացիայի աղբյուր է մարդկանց հետ շփվելը, հազար գիրք կարդալուց ավելի օգտակար է անմիջական զրույցը:
[[gallery11]]
Փող չկա՞, ուրեմն ժամանա՛կդ տրամադրիր
Հիմնական աշխատանքս շատ եմ սիրում, բայց ապագայում կարծում եմ՝ ավելի շատ կաշխատեմ միայն իմ բիզնեսի ուղղությամբ:
Երբ նոր միտք ես ուզում կյանքի կոչել, աշխատավայրում միշտ վախ կա, քանի որ պատասխանատու ես ուրիշի առջեւ: Իսկ երբ քո բիզնեսն է, ավելի ռիսկով ես գործում, պատասխանատվություն չկա: Չստացվի, կրկին կփորձես, ոչ ոք քեզ չի ասի՝ ինչ վատ մասնագետ ես:
[[gallery12]]
Սեփական գործում կարող ես երկու բան ներդնել՝ կա՛մ գումար, կա՛մ ժամանակ: Եթե գումար չունես, ներդրած էներգիան ու ժամանակը մշտապես արդյունք է տալիս: Օրինակ, կարող եմ 100 000 դրամ առանձնացնել ու տալ մասնագետի, որ կայք պատրաստի, կարող եմ նաեւ մեկ ամիս ինքնուրույն սովորել, համացանցով ուսումնասիրել եւ ինքս պատրաստել: Ճիշտ է՝ ուշ ես արդյունքի հասնում, բայց մյուս կողմից կապիտալ ես ստեղծում քո համար, խնդիր առաջանալու դեպքում գիտես՝ ինչպես այն լուծել՝ հավելյալ գումար չվճարելով:
Ցանկացած գործ կարելի է առանց գումարի՝ զրոյից սկսել, անհրաժեշտ է միայն ժամանակ եւ աշխատասիրություն:
Հեղինակ՝ Ամալի Խաչատրյան
Նախագծի ղեկավար՝ Տաթեւ Հովհաննիսյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի եւ Aqlor.am-ի
Մանկության ընկերներ Հարություն Մկրտչյանը եւ Նարեկ Քեյանը 2015-ին հիմնել են Coffee House ընկերությունը, որը Հայաստանում առաջին սուրճի վաճառքի ցանցն է: Նրանք բակալավրիատի ուսանող էին, երբ Սլավոնական համալսարանի հարեւանությամբ գտնվող կրպակում սկսեցին սուրճ վաճառել: 24 եւ 25-ամյա գործարար ընկերների հիմնած ցանցն այժմ ունի 10 մասնաճյուղ:
Ոգեշնչվելով Starbucks-ից
Հարություն. 15 տարեկանում կարճաժամկետ կրթական ծրագրով Չինաստան էի մեկնել, առաջին անգամ Starbucks-ի սրճարաններից մեկում եղա ու զգացի, թե մարդիկ ինչ սիրահարված հայացքով են սուրճ գնում եւ ինչքան սիրտ ու հոգի է դրված այդ գործի մեջ: Երբ վերադարձա, նկատեցի, որ Հայաստանում դրա պակասը կա: Այդ ժամանակ դեռ նման բիզնես հիմնելու մասին չէի մտածում, համալսարան ընդունվելու տարիներն էին, զբաղված էի պարապմունքներով:
Երբ արդեն Սլավոնական համալսարանում էի սովորում, հարեւանությամբ մի լքված կրպակ էի նկատել, որն օգտագործվում էր որպես երթուղային տաքսիների դիսպետչերանոց: Ընկերոջս հետ որոշեցինք վարձակալել տարածքն ու սուրճ վաճառել: Այդ ընկերը Նարեկը չէր, նա այդ ժամանակ դեռ բանակում էր ծառայում: Ընդհանուր 100 000 դրամ ծախսեցինք ամբողջ գործի վրա: Երկու-երեք ամիս աշխատեցինք ու փակեցինք կրպակը. 17-18 տարեկան էինք, փորձ չունեինք:
[[gallery1]]
Նարեկ. Երբ ծառայությունից վերադարձա, սկսեցի եղբորս հետ համակարգչային խաղերի կենտրոնում աշխատել: Օրական 16 ժամ աշխատում էի ու հասկանում, որ նման տեղում աշխատելու համար չեմ ծնվել: Բայց գործս նվիրված էի անում, ու Հարութը հենց դա նկատեց: Նա տեսավ հաճախորդների նկատմամբ իմ վերաբերմունքն ու առաջարկեց վերաբացել նույն կրպակն ու միասին աշխատեցնել:
[[gallery2]]
Ծնողներից պարտքով գումար
Նարեկ. Յուրաքանչյուրս մեր ծնողներից 100 000 դրամ խնդրեց՝ պարտքով: Հաշվարկել էինք՝ ընդամենը 200 000 դրամ էր պետք՝ վարձակալելու, վերանորոգելու, տեխնիկա, սուրճ ու բաժակներ գնելու համար: Համեմատության համար ասենք, որ հիմա նոր մասնաճյուղ բացելիս մոտ 30 անգամ ավելի գումար ենք ծախսում:
Մեկ ամսում մեր ներդրած գումարը վաստակեցինք ու վերադարձրինք ծնողներին, հետագա աշխատածը ներդնում էինք գործում: Շատ երկար ժամանակ գումար չենք վերցրել բիզնեսից, որ կարողանանք ամենալավ սարքավորումներն ու սուրճը գնել:
Կրպակը բացել ենք 2015-ի հոկտեմբերի 5-ին, առաջին վաճառքը երկու սեւ սուրճն էր, ես եմ պատրաստել: Սուրճ պատրաստել չգիտեի, առաջին օրերին վատ սուրճ եմ վաճառել, հուսամ՝ այդ հաճախորդները ներել են ինձ (ծիծաղում է - հեղ.):
[[gallery3]]
Ի՞նչ պետք է, կանենք
Հարություն. Մեր առաջին 6 կրպակների ամբողջ աշխատանքներն ինքնուրույն ենք արել. ե՛ւ մեխ խփել ենք սովորել, ե՛ւ կահույք պատրաստել:
Նարեկը հեռակա ուսուցում էր ստանում Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում, ժամանակ ուներ վաճառելու. առաջին երեք ամիսներին նա է սուրճ պատրաստել ու վաճառել: Ես Սլավոնականի տնտեսագիտության ֆակուլտետում էի, դասերի պետք է հաճախեի, դասերից հետո կամ դասամիջոցներին էի գնում նոր ապրանք բերելու իմ մեքենայով:
Հպարտ էի, որ ուսանող տարիքում իմ գումարը կարողանում եմ աշխատել, ընդհանրապես վատ չեմ զգացել, որ համալսարանի տարածքում ենք այս գործը սկսել. կուրսեցիներս էլ աջակցում էին, դասամիջոցներին գալիս էին սուրճ գնելու:
[[gallery4]]
Երբ դեռ փորձ չունես
Նարեկ. Մեր ընկերներից երկուսը առաջարկեցին, որ իրենք էլ նման կրպակ աշխատեցնեն Տնտեսագիտական համալսարանի հարեւանությամբ. այդ ժամանակ մենք դեռ չէինք հասկանում, որ դա ֆրանչայզինգ է: Ստացվում է՝ բացվեց մեր երկրորդ մասնաճյուղը: Չնայած դրանից շատ քիչ գումար էինք ստանում, այն մեզ օգնեց հասկանալ, որ մեր բիզնեսը կարող է աճել եւ ցանց դառնալ: Ամիսներ անց նոր մասնաճյուղ բացեցինք:
2016-ին միաժամանակ չորս մասնաճյուղ բացեցինք տարբեր վայրերում, բայց վարձակալում էինք միեւնույն մարդուց. արդեն 7 մասնաճյուղ ունեինք:
[[gallery5]]
Պատկերացրեք՝ մշտապես վերելք էր, ու որոշ ժամանակ անց ստիպված եղանք այդ չորսը փակել վարձակալության հետ կապված խնդիրների պատճառով: Թվում էր՝ ամբողջը կորցրինք, ընդ որում, այդ կրպակները շատ լավ աշխատող վայրերում էին: Մեկ տարվա ընթացքում մի մասը հարակից տարածքներում վերաբացեցինք:
Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ
Նարեկ եւ Հարություն. 2017-ի ամանորյա տոնավաճառի ժամանակ Հյուսիսային պողոտայի կրպակներից մեկը վարձակալեցինք, բավականին շատ գումար ծախսեցինք ու պատահաբար տեղեկացանք, որ լուրջ մրցակից ունենք. տեղական խոշոր ընկերություններից մեկն անվճար սուրճ ու թեյ էր բաժանում: Հուսահատվել էինք, բայց հետո իմացանք, որ ավելի շատ սուրճ ենք վաճառել, քան նրանք՝ անվճար բաժանել (բաժակների մատակարարից էինք սպառված բաժակների քանակը ճշտել):
[[gallery6]]
Այս տոնավաճառից հետո հասկացանք, որ մեր բիզնեսը կարող է աշխատել ոչ միայն համալսարանների տարածքում, այլեւ ցանկացած ակտիվ հատվածում, ու բացեցինք Աբովյան փողոցում գտնվող մասնաճյուղը:
Մինչ Աբովյանի կրպակը մեր բրենդի ճանաչելիությունը դեռ մեծ չէր. այժմ հասել ենք այն փուլին, որ շատերը ցանկացած սուրճի կրպակ ասոցացնում են Coffee House-ի հետ:
Մեր բոլոր կրպակներում մշտապես հերթեր են գոյանում. պահանջարկը մեծ է:
[[gallery7]]
Coffee House կա նաեւ Ծաղկաձորում. ֆրանչայզինգի տարբերակով է գործում: Մտածում ենք՝ ապագայում նաեւ երկրից դուրս մեր մասնաճյուղերն ունենանք, Թբիլիսին ենք դիտարկում:
Եվս տասը նոր մասնաճյուղ հնարավոր է՝ ավելացնենք, հիմա քննարկումների փուլում ենք, գուցե նաեւ սրճարան հիմնենք:
Հաջողության գաղտնիքը
Հարություն. Սկզբում մեր միակ նպատակը մեր գրպանի համար մինիմալ գումար ապահովելն էր, բայց հենց ամենասկզբից մեր բոլոր ակնկալիքները գերազանցվեցին:
Մեզ համար մշտապես կարեւոր է եղել հաճախորդի ժպիտը: Հենց սկզբից շատ մատչելի գներ ենք սահմանել: Միայն գումար աշխատելու, բիզնես տեսանկյունից չէինք մտածում, պարզապես ուզում էինք՝ սուրճը հասանելի լինի բոլորին ու հատկապես ուսանողներին:
[[gallery8]]
Մենք բարիստա չենք, բայց եթե այդ համեմատականը տանենք, մենք նաեւ շինարար ու կահույքագործ չենք, բայց երբ մեզ անհրաժեշտ է, դառնում ենք այդ մասնագետն ու անում այդ գործը: Անպայման չէ՝ դու մասնագետ լինես, շատ բարիստաներ կարող են նման բիզնես հիմնել ու ձախողել: Ստացվում է՝ գաղտնիքը պատրաստելու մեջ չէ, այլ՝ նպատակների, մոտեցումների ու բիզնես գաղափարի:
Կարո՞ղ է գիտեք՝ հեշտ է
Նարեկ. Շատ հաճախ ենք խնդիրների հանդիպել, սկզբում բաժակները «Փեթակ» առեւտրի կենտրոնից էինք գնում, մի օր պարզվեց՝ Չինաստանից բաժակ չեն ներկրել. խնդիրն այնքան լուրջ էր, որ մտածում էինք անգամ փակել բիզնեսը:
Ընկերների միջոցով լուծում գտանք, այդ պահին ինչ կար շուկայում, սպառել էինք, մինչեւ գումար հավաքեցինք ու մեր լոգոյով բաժակներ պատվիրեցինք:
[[gallery9]]
Հարություն. Սկսել ենք սուրճի 5-6 տեսակով: Ներկայում 70 տեսակի ըմպելիք ունենք՝ Mac-ից մինչեւ Lavazza:
Հիշում եմ, երբ զանգահարեցի Հայաստանում Lavazza սուրճի ներկայացուցչին եւ առաջարկեցի համագործակցել, ասաց՝ ուզում է մեր կրպակի նկարը տեսնել, ուղարկեցի, ու հետադարձ զանգ չստացա: Ինքս զանգահարեցի, ասաց՝ համաձայն չէ, որովհետեւ փոքր բիզնես է, բայց, ի վերջո, մեզ հաջողվեց նրանց համոզել: Այսօր դարձել ենք նրանց ամենամեծ սպառողներից մեկը Հայաստանում:
Ստացվում է՝ կապ չունի մեծ է, թե փոքր է բիզնեսը, պետք է աջակցել, որովհետեւ ժամանակը ցույց է տալիս, որ հիմնականում փոքր բիզնեսներն են մեծանում, մեծերը՝ փակվում:
[[gallery10]]
Բիզնեսը տարիք չի հարցնում
Նարեկ. Քանի որ մեր գործը եւ հաճախորդին շատ ենք սիրել, հաղթահարել ենք բոլոր խնդիրները. սա այն եզակի գործերից է, որ հնարավորություն է տալիս օրվա ընթացքում հազարավոր մարդկանց երջանկացնել:
Հաճախորդներին սիրելը կարողացել ենք փոխանցել նաեւ մեր աշխատողներին՝ երկար զրույցների ու ժողովների արդյունքում:
[[gallery11]]
Հարություն. Շատերը մտածում են՝ երկուսս ինչ-որ մեկի աշխատողն ենք, երբ տեսնում են՝ այսքան երիտասարդ ենք: Մեր ամբողջ թիմն է երիտասարդ, 17-26 տարեկան ենք: Մթնոլորտն ընկերական է, ղեկավար-աշխատակից հարաբերություններ չունենք. բոլորս ընկերներ ենք, ուղղակի մի ընկերն ավելի շատ լիազորություններ ունի, քան մյուսը:
[[gallery12]]
Սուրճ՝ անգամ գումար չունեցողների համար
Նարեկ. Առաջին օրվանից սկսել ենք հաճախորդների անունները գրել բաժակների վրա: Մենք Հայաստանում առաջինն էինք նաեւ, որ սկսեցինք քարտեր բաժանել. վեց անգամ գնելուց հետո յոթերորդ սուրճը՝ անվճար:
Հարություն. Հայաստան ենք բերում եւս մեկ մշակույթ՝ «կախված սուրճի» գաղափարը: Ցանկացած մարդ կարող է գնել սուրճ՝ քարտի տեսքով, ու թողնել մեր կախիչի վրա այն մարդու համար, որը հնարավորություն չունի գնելու այն: Մենք միշտ էլ փորձել ենք հյուրասիրել կարիքավորներին, սակայն այս կերպ հաճախորդներն են հնարավորություն ունենում բարի քայլ անելու:
[[gallery13]]
Մի բան չանես
Նարեկ. Մի պահ այնքան շատ էին սուրճի կրպակները, որ մեր ամեն մի մասնաճյուղի մոտ 6 մրցակից ունեինք: Բայց նրանք մեզ չէին խանգարում, ընդհակառակը՝ օգնում էին շուկան զարգացնել: Հետագայում շատ կրպակներ փակվում էին, ու նրանց հաճախորդները մեզնից էին սկսում օգտվել:
Կարիերայից բիզնես դժվար է
Հարություն. Ես ինձ երբեք չեմ պատկերացրել առավոտյան աշխատանքի գնալիս եւ գրասենյակային հստակ ժամերով աշխատելիս: Գուցե ինչ-որ տեղ ափսոսում եմ, որ կարիերա չեմ սկսել, եթե այս գործը 25 տարեկանում անեի ու մինչ այդ կարիերաս սկսած լինեի այլ ընկերություններում, շատ ավելի լավ կլիներ: Մյուս կողմից, շատ հնարավոր է՝ կարիերան թույլ չտար բիզնես սկսել, այդ դեպքում չես ուզում աշխատավարձից կտրվել, շատ պահող բաներ են լինում:
[[gallery14]]
Նարեկ. Հաճախ նախանձում ենք գրասենյակային աշխատողներին, որ ժամը 18:00-ին վերջացնում են գործն ու իրենց համար ապրում. մենք 24 ժամ աշխատում ենք ու մեր միտքը մշտապես զբաղված է:
Մյուս կողմից էլ՝ չնայած մարդիկ հիմնականում ուրբաթ երեկոն գնահատում են, իսկ մենք երբ ուզենք, կարող ենք «ուրբաթ երեկո» անել: Մեր ձեռքում է գործը. ե՛ւ ազատ ենք, ե՛ւ կապված:
Հարություն եւ Նարեկ. Եթե այս ամենը կորցնենք, մենք պատրաստ ենք ամբողջը զրոյից սկսել ու ընդհանրապես չընկճվել, մինչդեռ գրասենյակային աշխատողների համար այդ գործընթացը, չեմ կարծում, նույնքան հեշտ լինի:
Հեղինակ՝ Ամալի Խաչատրյան
Նախագծի ղեկավար՝ Տաթեւ Հովհաննիսյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի եւ Coffee House Company-ի
Մինչ շատերը տարիներ շարունակ դժգոհում են գործազրկությունից ու հատուկ աշխատանքային հրավերների սպասում, որոշ երիտասարդներ ինքնուրույն հիմնում են սեփական բիզնեսը եւ հաջողությունների հասնում՝ առանց ֆինանսական լուրջ աջակցությունների ու ծանոթությունների: Banks.am-ը «Զրոյից» խորագրի ներքո ներկայացնում է հաջողակ երիտասարդների բիզնեսներն ու դրանց հիմնադրման պատմությունները:
Մեկ տարի առաջ դիզայներ Վարդան Պետրոսյանը հիմնել է Chronos ապրանքանիշը, որը զբաղվում է ժամացույցների արտադրությամբ: 36-ամյա գործարարի պատրաստած ժամացույցներն այսօր համարվում են լավագույն նվերներից մեկը:
Ինչպես սկսվեց
Բնակարանիս համար պատի ժամացույց էի փնտրում ու ի զարմանս ինձ՝ հասկացա, որ դրանք շատ քիչ են. մի երկու ստանդարտ գործ է ներկայացված խանութներում: Երկար փնտրելուց հետո արտասահմանյան խանութից գնեցի մեկը, բայց միեւնույնն է՝ սրտովս չէր, չնայած վճարել եմ իմ պատրաստած ժամացույցների կրկնակի գինը՝ 127 000 դրամ:
[[gallery1]]
Գլխումս սկսեց միտք պտտվել, որ ինքս կարող եմ ժամացույց պատրաստել: Մի օր էլ պարզապես մի ժամացույց սարքեցի ու բացարձակ չէի պլանավորում, որ այն կօգտագործեմ տանը կամ կվաճառեմ: Մեկ-երկու հատ էլ պատրաստեցի, ու ով տեսնում, շատ էր հավանում. հասկացա, որ «իմն է»:
Չպահպանված մակետը
Ժամացույցի թեման ինձ միշտ հոգեհարազատ է եղել: Ավարտել եմ Գեղարվեստի ակադեմիայի դիզայնի բաժինը: Համալսարանում ժամացույցի թեմայով առաջադրանք էին հանձնարարել, լավ չէի սովորում, բայց թեման շատ դուրս եկավ: Ժամացույցի այնպիսի մակետ պատրաստեցի, որ դասախոսս մտավ լսարան ու ասաց. «Հիմա կտամ գլուխդ կջարդեմ, որ կարողանո՞ւմ ես այսպես աշխատել, այսպես մտածել, ինչո՞ւ չես սովորում»: Ցավոք, այդ մակետը չի պահպանվել:
[[gallery2]]
«Կողքից գործն» ավելի հաճելի է
Մեծ սիրով եմ անում այս գործը: Աշխատում եմ որպես գրաֆիկ դիզայներ տեղական ընկերություններից մեկում, զբաղվում եմ արտաքին գովազդով, քանի որ հիմնականում աշխատում եմ համակարգչով, զգում եմ՝ բնականը պակասում է, իսկ ժամացույցներն ինձ օգնում են ավելի մոտ զգալ բնությանը:
[[gallery3]]
Ժամացույցները կոնկրետ հայկական ուղղվածություն չունեն, սակայն մոդելների 90%-ը պատրաստում եմ ընկույզի փայտից, որն արտադրանքին հայկական շունչ է հաղորդում: Հայկական նախշեր հիմնականում չեմ օգտագործում, որպեսզի ժամերը մարդկանց տան ինտերիերի հետ համահունչ լինեն:
Իսկապես զրոյից
Մեծ մասշտաբի գումար չեմ ծախսել այս գործը սկսելիս. անգամ չեմ հիշում՝ ինչքան: Բնականաբար, գրպանումս գումար եղել է, բայց հատուկ գումար չեմ առանձնացրել, ստացվում է՝ իսկապես զրոյից եմ սկսել:
[[gallery4]]
Օգտագործում եմ գերմանական որակով մեխանիզմներ, սկզբում տեղական շուկայից էի գնում, հետո հասկացա՝ պետք է դրսից պատվիրեմ: Փորձում եմ միշտ ամենալավ նյութերն օգտագործել. խոտերը, ծածկանյութը, փայտը՝ բոլորը բնական են: Վստահ եմ՝ գնորդն էլ է գնահատում այս ամենը: Քանի որ բիզնեսը զրոյից եմ սկսել, նկատում եմ, որ անընդհատ նոր բան եմ սովորում, բացահայտում գործի ընթացքում:
Ե՛վ հեղինակային, ե՛ւ ստանդարտ
Ժամացույցների ամբողջ դիզայնը ես եմ անում. բացի իմ հեղինակային մոդելներից՝ ունեմ որոշ ստանդարտ մոդելներ, որոնք ամբողջ աշխարհում տարածված եւ ընդունված են: Կարծում եմ՝ դա բիզնեսի զարգացման համար կարեւոր է, ճիշտ չէ միայն քո ստեղծածն առաջարկել, որովհետեւ մարդիկ պարզ բաներ են ուզում տեսնել իրենց տանը:
Հաճախ Pinterest-ում են նայում՝ տան ինտերիերի համար ինչ է առաջարկվում, նկատում են պարզ, կլոր, ստանդարտ մոդելի ժամացույցներն ու արդեն հստակ որոշած դիմում են մեզ:
[[gallery5]]
Մետաղական մասը, փայտի չափսերը նախագծում եմ ես, հետո որոշ մասնագետների մոտ պատվիրում եմ, պատրաստում են իմ ուզածը: Հաճախ ինքս եմ գնում փայտ ընտրելու, եւ հենց փայտն է հուշում՝ ինչ կարող եմ սարքել, որն ավելի բացառիկ գործ է ստացվում: Ժամացույց է եղել, ութ ամսում եմ պատրաստել, սակայն սովորաբար 3-5 օր է տեւում: Ապագայում պլանավորում եմ աշխատակիցներ ընդունել, թիմ ունենալ, հիմա միայն ես եմ:
Վաճառքը, գովազդը, ճանաչումը
Հենց սկզբից էլ արտադրանքը վաճառվել է: Ցանկացած գովազդ նպաստում է բիզնեսին, իմ դեպքում առաջինը ցուցահանդեսն էր: Առաջին անգամ անցած տարվա ամանորյա ցուցահանդեսին մասնակցեցի «Մարիոթ» հյուրանոցում, ընդամենը երեք հատ վաճառեցի, բայց շատերն ինձ այդ ցուցահանդեսից ճանաչեցին:
[[gallery6]]
Facebook-ում եւ Instagram-ում է ներկայացված իմ ապրանքանիշը, շատերն էլ ծանոթներից են իմանում Chronos-ի մասին: Միշտ հարցնում եմ, թե հաճախորդը որտեղից է իմացել իմ մասին. նկատել եմ՝ երբ մարդ շատ լավ տեղ պետք է գնա, պարտադիր մեր ժամացույցներից է գնում՝ որպես նվեր: Գուցե շատերն ունեն 130 000 հետեւորդ, բայց իրենց հրապարակած նկարը հինգ հավանում (like) է ունենում, իսկ ես իմ գործերից նկար ունեմ, որ 400 հավանում է հավաքում, ընդ որում՝ առանց գովազդի:
Հիմնականում արտասահման տանելու համար են գնում: Ամենաշատն ԱՄՆ են տանում եւ պարտադիր հենց ընկույզի փայտից ժամերը: Դեռեւս դրսի շուկայում Chronos-ը լավ ներկայացված չէ. շուտով կսկսեմ զբաղվել դրանով, որովհետեւ հասկանում եմ՝ պահանջարկը մեծ է:
Պաշտոնյաների համար են շատ գնում. երբեմն ծանոթներս նկարներ են ուղարկում պաշտոնյաների տանից, հասկանում եմ, որ ինձնից գնելուց հետո նվիրել են նրանց:
[[gallery7]]
Գի՞նը
Երեւանում մի քանի խանութներում նույնպես ներկայացված է իմ արտադրանքը: Ամիսը 15-20 հատ ժամացույց վաճառվում է: Գինը տատանվում է 55 000-ից 170 000 դրամի միջակայքում. ամենաթանկն «Արարատն» է, դրա գինն ընթացքում եմ բարձրացրել, սկզբում 70 000 դրամ էի մտածում վաճառել, բայց հասկացա՝ այն շատ եզակի գործ է, բնական փայտից է «դուրս եկել» Արարատի տեսքը. դեռ թանկանալու տեղ ունի:
[[gallery8]]
Հիմա ամենաշատ վաճառքը խանութներից է ստացվում: Ունեմ նաեւ նվեր քարտ, արժե 60 000-70 000 դրամ, եթե ավելի թանկ մոդել են ընտրում, ավելացնում են գինը:
Նախկինում ժամացույցները մեկ օրինակից էի պատրաստում, վերջերս նույն մոդելից արդեն ութ հատ պատրաստում եմ, որովհետեւ վստահ եմ՝ վաճառվելու է: Չնայած դրանք միշտ տարբերվում են. փայտի տեսքը երբեւէ նույնը չի լինում:
Երբ քոնն է
Արտասահմանյան նման ժամացույցների հետ եթե համեմատենք, իմ արտադրանքը մի քանի անգամ էժան է: Բայց երբեւէ չեմ մտածի այլ երկիր տեղափոխվելու մասին, պարզապես կփորձեմ իմ արտադրանքը վաճառել դրսում:
[[gallery9]]
Հիմա ես բարձր գներ չեմ սահմանել, որովհետեւ ինձ դուր է գալիս, երբ մարդն ունենում է Chronos ժամացույց: Երբ մատչելի գներ ես սահմանում, քո արտադրանքն ավելի հասանելի է դառնում: Երբ տեսնում ես մարդը շատ է հավանում աշխատանքդ ու գնում է, ինքդ էլ ես բավականություն ստանում, ասես, շան ձագեր ունենաս ու իմանաս մեկին ես տվել, որը շուն շատ է սիրում: Հաճելի զգացում է, երբ քոնն է, պատկերացրեք՝ պլաստիլինից մի բան պատրաստես, շատ սիրուն ստացվի, ու հասկանաս, որ մարդիկ ուզում են գնել այն:
Ամենադժվարն անվանումն էր
Chronos-ը հունական դիցաբանության մեջ Ժամանակի աստվածն է: Ամենաբարդ հարցերից մեկն է անվանում որոշելը, ընկերներիս խնդրել էի տարբերակներ առաջարկել, մտածում էի նաեւ իմ ազգանունով կոչել՝ Պետրոսյան, բայց մեկը Chronos առաջարկեց ու մոտ 40 տարբերակից ընտրեցի դա: Ե՛վ Հայաստանի, եւ՛ միջազգային շուկայի համար ամենահամապատասխան անվանումն է, ամեն ինչ ասում է ապրանքանիշի մասին:
[[gallery10]]
Կամաց-կամաց
Եկամուտն այնքան է, որ կարող է վերածվել հիմնական աշխատանքի: Հիմա պլանավորում եմ խանութ բացել, կարծում եմ՝ չեմ սահմանափակվի միայն ժամացույցներով, կպատրաստեմ նաեւ ջահեր, սեղաններ: Ժամանակի հարց է, ուզում եմ՝ գործը բնական հունով զարգանա, վերջնաժամկետներ չեմ սահմանում:
Աճելու եւ սովորելու տեղ միշտ կա. երբ դանդաղ քայլերով ես առաջ գնում, հասցնում ես ուսումնասիրել, սովորել, գործում «եփվել»: Առաջին 10 ժամացույցը սարքելիս դեռ շատ նրբություններ չգիտեի՝ անգամ շատ հասարակ բաներ, օրինակ, որ ժամացույցի սլաքները չի կարելի հետ պտտել. մեխանիզմն այնպես է կառուցած, որ դրանից այն վնասվում է:
Սիրելի գործից գումար «քամել»
Ցանկացած բան եթե անում ես, ու քեզ դուր է գալիս, կարող է վերածվել բիզնեսի, պետք է միայն դրան այլ տեսանկյունից նայել ու հասկանալ, որ այն կարող է քեզ գումար բերել: Կոպիտ ասած, եթե աղբը կարողանում են վերամշակել, գումար աշխատել, ուրեմն ցանկացած գործ կարող է բիզնես դառնալ, միայն թե որոշակի ռիսկ է հարկավոր:
[[gallery11]]
Շատ կարեւոր է հաճելին օգտակարի հետ համատեղել. երբ անում ես մի գործ, որը քո սրտով է ու քեզ օգնում է գումար վաստակել, այդ ժամանակ էլ ավելի շատ ես սիրում քո արածը: Գուցե ֆիզիկապես հոգնես, բայց հիասթափություն երբեք չի լինի. քո գործը շատ անելուց ավելի շատ ես ոգեւորվում, հասկանում ես, որ արածդ պահանջարկ է ունեցել:
Հեղինակ՝ Ամալի Խաչատրյան
Նախագծի ղեկավար՝ Տաթեւ Հովհաննիսյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի եւ Chronos-ի
«Զրոյից» շարքի մյուս նյութերը
Մինչ շատերը տարիներ շարունակ դժգոհում են գործազրկությունից ու հատուկ աշխատանքային հրավերների սպասում, որոշ երիտասարդներ ինքնուրույն հիմնում են սեփական բիզնեսը եւ հաջողությունների հասնում՝ առանց ֆինանսական լուրջ աջակցությունների ու ծանոթությունների: Banks.am-ը «Զրոյից» խորագրի ներքո ներկայացնում է հաջողակ երիտասարդների բիզնեսներն ու դրանց հիմնադրման պատմությունները:
Ամուսիններ Էդգար Աբրահամյանը եւ Թամարա Պողոսյանը 2014-ին հիմնել են Flags.am ընկերությունը, որը զբաղվում է դրոշների արտադրությամբ եւ վաճառքով: Սա Թամարայի միակ աշխատանքն է. 32-ամյա գործարար կնոջը միացել են նաեւ քույրը, հայրը, շուտով նաեւ՝ մայրը: 38-ամյա ամուսինն ընտանեկան բիզնեսը հիմնել է կնոջ զբաղվածության հարցը լուծելու համար: Էդգարը հպարտանում է, որ իր կինը ղեկավար պաշտոն ունի եւ սեփական գումարն է վաստակում:
Կարելու շնորհքը՝ տատիկից
Թամարա. Ամուսինս հայրենասեր է, դրոշներ շատ է սիրում: Մինչեւ Flags.am-ը հիմնելը, նա արդեն որոշ չափով զբաղվում էր այս բիզնեսով. մեկ այլ տեղում դրոշները պատվիրում էր, կարում էին, իսկ նա վաճառում էր:
[[gallery1]]
Տատիկս պրոֆեսիոնալ դերձակ է եղել, կարելու շնորհքն ընտանիքում բոլորիս փոխանցվել է: Ամուսնուս հորդորով քրոջս՝ Մերիի հետ երեք ամիս հաճախեցինք կարի դասերի: Դեռեւս սովորում էինք, երբ առաջին պատվերը ստացանք՝ մաֆիա խաղի դիմակներ, մեկ շաբաթ անց էլ դրոշի պատվեր եղավ:
Էդգար. Առաջին քայլը կարի մեքենա, մկրատներ գնելն էր: Նախնական ներդրումը 150 000 դրամ էր: Հետագայում երկրորդ կարի մեքենան գնեցինք, որ երկու քույր առանձին ու ավելի արագ աշխատեն: Այս գործը մեզնից մեծ ներդրումներ չի պահանջում, պատվերը ստանում ենք, կտորը գնում ենք, կարում, վաճառում:
[[gallery2]]
Աներն այլեւս «խոպան» չի գնում
Էդգար. Flags.am-ն ընտանեկան ձեռնարկություն է, հարկերից ազատված ենք: Մեր դրոշները պատվիրում են հյուրանոցները, դեսպանատները, պետական կառույցները, խոշոր ընկերությունները: Անհատական պատվերները 5% են կազմում:
Սկզբում տանն էինք կարում, հետո մեր տան կողքի արհեստանոց տեղափոխվեցինք: Կինս եւ նրա քույրը կարում են, ես զբաղվում եմ հաշվապահությունով, վաճառքով, սոցիալական էջերի կառավարումով եւ այլն:
Կնոջս հայրը մեր վարպետն է, դրոշի ձողերն է պատրաստում, նաեւ առաքում է մեր արտադրանքը: Նա սովորաբար արտագնա աշխատանքի էր մեկնում Ռուսաստան, սակայն այս տարվանից այլեւս չի գնում՝ միայն մեր գործերով է զբաղված: Այստեղ բավական գումար է աշխատում, որը փոխարինում է «խոպանին»:
[[gallery3]]
Ես միշտ աներոջս դիմել եմ Հրաչ ձյաձյա, հիմա պարզապես Հրաչ եմ ասում. իմ ամենալավ գործընկերն է՝ ամենահեշտը նրա հետ եմ աշխատում (ծիծաղում է - հեղ.):
Թամարա. Շուտով, գուցե, մայրս էլ միանա մեր թիմին: Առաջ նա խոհարարությամբ էր զբաղվում, հրուշակեղեն վաճառում, հիմա հոգնել է այդ գործից: Վերջերս ֆուտբոլային թիմի համար շարֆերի մեծ քանակի պատվեր էինք ստացել, չէինք հասցնում, մայրս օգնեց մեզ, բոլորս հավանեցինք նրա աշխատանքը:
Կրթության մասին
Թամարա. Երբեւէ չեմ մտածել, որ կարող եմ բիզնես ունենալ ու ընտանիքիս հետ աշխատել. ամուսինս է ինձ ոգեշնչել: Ավարտել եմ Հայաստանի տնտեսագիտական համալսարանը, մինչ այդ աշխատել եմ վաճառողուհի:
[[gallery4]]
Էդգար. Տնտեսագիտություն եւ մաթեմատիկա եմ սովորել Հայաստանի Մանկավարժական համալսարանում, տարբեր գործեր եմ արել՝ դռնապահից մինչեւ բանկի Կոմունիկացիոն կենտրոնի ղեկավար: Փորձում եմ իմ բոլոր գործերն ավտոմատացնել, միայն ազատ ժամանակ եմ դրոշների բիզնեսով զբաղվում. հիմնականում Թամարան է ղեկավարում:
Բիզնեսը՝ կայունացման ճանապարհին
Թամարա. Երբ նոր էինք սկսում, ամիսը 1-2 պատվեր էր, բայց անցած տարվանից միջինում օրը մեկ պատվեր, անպայման, լինում է: Կտրել, կարել, արդուկել՝ 2-մետրանոց եռագույնը 50 րոպեում ենք պատրաստում, լոգոյով դրոշները՝ 30 րոպեում: Եթե մեր հաճախորդը վերջին րոպեին է դիմում մեզ, անգամ գիշերն ենք աշխատում:
[[gallery5]]
Կարել ենք Հայաստանի ամենամեծ դրոշը՝ 8 մ/4 մ, որը տեղադրված է Եղեգնաձորում: Դրոշները տոպրակով չենք վաճառում, մենք մեր տուփերն ենք պատրաստում, ցանկանում ենք դրանք եռագույնի դիզայնով անել, որ մարդիկ գնեն ու որպես նվեր օգտագործեն:
Վաճառքի գաղտնիքները
Էդգար. Ունենք Հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման (CRM) համակարգ, որով պատվերները գրանցում եւ հետեւում ենք, իսկ տարածումն ապահովում ենք սոցիալական ցանցերով: Երբ նոր էինք սկսել, List.am-ով էինք աշխատում:
[[gallery6]]
Տարբեր թրեյնինգների եմ մասնակցում ու գրքեր կարդում սեփական բիզնեսը ղեկավարելու մասին:
Անձամբ բաժանում եմ մեր այցեքարտերը բոլոր այն խոշոր կազմակերպություններին, որոնք կարող են դրոշ ունենալ: Մեկ անգամ հանդիպելը բավական չէ, եթե քո պոտենցիալ հաճախորդն անձամբ չի զանգել քեզ, այլ դու ես գնացել ու ներկայացրել քո բրենդը, պետք է կրկին այցելես, զանգես, մեկ ամսվա ընթացքում են մարդիկ որոշում կայացնում՝ պատվիրել, թե ոչ:
Մի քիչ «զոռբայություն» է պետք
Էդգար. Վաճառելուց հետո մշտապես հետեւում ենք մեր դրոշներին, երբ նկատում ենք՝ մաշվել են, ճղճղված են, հիշեցնում ենք ընկերություններին, որ փոխելու ժամանակն է, խորհուրդ ենք տալիս, որ ավելի լավ է՝ դատարկ թողնեն տարածքը, քան դրոշները մաշված մնան. չէ՞ որ դա վնասում է նրանց բրենդին:
Համաձայն եմ՝ գուցե մեկ-մեկ զոռբայություն ենք անում (ծիծաղում է – հեղ.), բայց ավելի ուշ շատերը մեզ շնորհակալություն են հայտնում հիշեցնելու համար:
[[gallery7]]
Մենք հաճախ նաեւ նվիրում ենք դրոշները: Աշխատում ենք, որ մեր հաճախորդները դառնան մեր «երկրպագուները», որակյալ արտադրանք ենք տալիս, որ նրանք էլ մյուսներին պատմեն մեր մասին, ու մեր վաճառքը շատանա:
Զարգացնելով դրոշ կիրառելու մշակույթը
Թամարա. Մենք ձգտում ենք հասնել նրան, որ երբ մարդը ցանկանա դրոշ պատվիրել, միանգամից Flags.am-ը հիշի ու մեզ դիմի: Սա բիզնեսի փոքր մոդել է, որ պատրաստվում ենք զարգացնել, հետագայում խանութ բացել:
Խոշոր կառույցները դրոշները պարտադիր տարին մեկ կամ երկու անգամ փոխում են: Երբ մեկ անգամ մեզ մոտ են պատվիրում, դառնում են մեր մշտական հաճախորդը:
[[gallery8]]
Էդգար. Ես նաեւ շատ եմ ցանկանում, որ մարդիկ սկսեն դրոշ կիրառել. կարելի է դրոշներ նվիրել առիթներին, շատ ընկերություններ կարող են իրենց դրոշներն ունենալ ու փակցնել աշխատավայրի դիմաց. չէ՞ որ դրոշն օգնում է նաեւ տարածքի կողմնորոշման հարցում, այն հուշում է մարդկանց, թե որտեղ է տվյալ կազմակերպությունը:
ARLOOPA ընկերության հետ մոդելավորել ենք նաեւ մեր դրոշները. հավելվածն ունենալու դեպքում հնարավոր է ցանկացած տարածության մեջ, լրացված իրականության շնորհիվ, տեղադրել դրոշները եւ հասկանալ՝ արդյոք այդ տարածքին անհրաժեշտ են դրանք, թե ոչ:
Սկզբունքներ, որակ, գին
Թամարա. Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշ չենք կարում՝ հատկապես, երբ իմանում ենք, որ վառելու են:
[[gallery9]]
Երկու տեսակի դրոշ ունենք՝ դրսի եւ ներսի: Դրսի դրոշներն ավելի ամրակար են: Շուկայում նման բան չկա, սա մեր յուրահատկությունն է:
Մեր դրոշները հնարավորինս ամուր են, երեք կար ենք տալիս ծալքերին, ժապավենաթելի միջոցով փորձում օրիգինալություն հաղորդել:
Դրսի համար կարված 2 մ եռագույնն արժե 8000 դրամ, ներսինը՝ 7000 դրամ, տպագրությամբ դրոշների 2 մ-ն արժե 19 000, երկկողմանին՝ 38 000 դրամ:
Բիզնես՝ հանուն ընտանիքի
Էդգար. Բիզնեսը շատ հաճախ ընտանեկան վեճերի թեմա է դառնում, բայց մենք փորձում ենք մեր հարաբերություններն ամուր պահել:
[[gallery10]]
Այս բիզնեսով չես կարող հարստանալ, բայց սա նպաստում է, որ կինս իր անձնական գումարը վաստակի:
Թամարան է անհատ ձեռներեցը, աշխատավարձի քարտը գրանցել ենք նրա անունով, ու ես ստիպված նրանից եմ հաճախ գումար խնդրում (ժպտում է - հեղ.):
Էդգարը «Զրոյից» խորագրի հերոսը դառնալու համար մեզ դիմել էր 2019-ի փետրվարին: Այս ամիսների ընթացքում ընտանիքը մեծ ոգեւորությամբ փորձել է զարգացնել բիզնեսը եւ վերանորոգել արհեստանոցը՝ հատուկ մեր ռեպորտաժի համար:
Հեղինակ՝ Ամալի Խաչատրյան
Նախագծի ղեկավար՝ Տաթեւ Հովհաննիսյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
«Զրոյից» շարքի մյուս նյութերը
2014-ին նկարիչ Բաբկեն Խաչատրյանը եղբոր հետ հիմնել է փայտե ակնոցների մոդելավորմամբ եւ ձեռագործ արտադրությամբ զբաղվող Twinz բրենդը: 33-ամյա գործարարը մտադիր է արտադրությունը Երեւանից տեղափոխել Գյումրի՝ ստեղծելով նոր աշխատատեղեր:
Պապական թթի ծառը՝ բիզնեսի հիմք
Գյումրիից եմ, Գեղարվեստի պետական ակադեմիայում եմ սովորել: Ավարտելուց անմիջապես հետո տեղափոխվել եմ Երեւան ու աշխատանք գտել. մինչ օրս շվեյցարական բրենդում զբաղվում եմ ժամացույցների դիզայնով:
Տեսնելով՝ ինչպես կարելի է բրենդը կառուցել, ձեւավորել, հասկացա, որ ոչինչ չի խանգարի՝ ես իմը ստեղծեմ: Քանի որ ստեղծագործելուց բացի, լուսանկարչությամբ եմ զբաղվում, իսկ եղբայրս՝ Դավիթը, ձեռքի շնորհք ունի, որոշեցինք փայտե ակնոցների արտադրություն հիմնել:
[[gallery1]]
Մեր բակում մի մեծ ու շատ հին թթի ծառ ունեինք, որի հետ կապված էր մեր ընտանեկան հուշերի մեծ մասը: Երբ ստիպված էինք ծառը կտրել, ցավ էինք ապրում, այդ պատճառով փորձեցինք ինչ-որ կերպ պահպանել այն. թթենու փայտից ստեղծեցինք մեր ակնոցների առաջին օրինակը:
«Ձեզ ջինսից ակնոց պե՞տք է»
Մենք ոչ մի տեղից տեխնոլոգիա չենք վերցրել, փորձել ենք բոլոր եղանակները, հետո ստացել մերը: Սկզբում ակնոցներն ամբողջովին փայտից էին, հետո նոր ձեւեր ավելացրինք:
[[gallery2]]
Շրջանակներն իտալական բարձրորակ փայտի ութ շերտից են, որոնք մշակվում են հատուկ արեւապաշտպան եւ ջրակայուն նյութերով, ունեն ածխածնային մանրաթելի երկու շերտ՝ ճկունության եւ ամրության համար:
Հումքը պատվիրում ենք Իտալիայից, իսկ ոսպնյակները՝ գերմանական Carl Zeiss Vision բրենդից են: Պատրաստումն իրականացնում ենք 60-ից ավելի արտադրական գործընթացների միջոցով։ Մեկ ակնոցը պատրաստվում է մոտ 15 օրում:
Մշտապես նոր մոդելներ ենք պատրաստում՝ փայտով, մետաղով, ամբողջությամբ ջինսից, շուտով կներկայացնենք նաեւ վինիլներից ակնոցները, նաեւ որոշ ակնոցների պոչեր տիտանից կլինեն: Տուփերը նույնպես մենք ենք պատրաստում:
[[gallery3]]
Դրսից հայացք բերելու համար
Առաջին ակնոցը մինչ օրս պահում ենք որպես թանգարանային նմուշ: Շատ անգամ էլ հետ ենք գնում մեր ակնոցների առաջին մոդելները՝ դրանք պահպանելու համար:
Հատուկ ուսումնասիրել եմ ակնոցների եվրոպական շուկան՝ Իսպանիայում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում, Նիդեռլանդներում, Բելգիայում: Տեսնելով միջազգային որակը՝ ամեն անգամ վերադառնալիս ավելի պահանջկոտ էի դառնում մեր արտադրածի նկատմամբ:
[[gallery4]]
Բիզնես զրոյից
Դժվարանում եմ ասել՝ որքան գումարով եմ սկսել, որովհետեւ սկզբնական շրջանում լուրջ ծախսեր չեմ արել: Ընթացքում վաճառքից ստացված գումարից եմ անընդհատ ներդրել:
Ամենասկզբում քիչ քանակությամբ հումք ենք գնել, ակնոցը պատրաստել է եղբայրս, ֆոտոները արել եմ ես, ստացվում է՝ լիովին «բիզնես զրոյից»:
[[gallery5]]
Դեպի Գյումրի
Առաջիկայում մտադիր ենք Twinz-ի արտադրությունը տեղափոխել Գյումրի, քանի որ բոլորս արմատներով Գյումրիից ենք եւ կարեւորում ենք հարազատ հողի վրա ներդրում անելը:
Գյումրիում նոր տարածք ենք վերցրել, մեծ արտադրություն ենք ցանկանում հիմնել:
Թիմը
Առաջնայինը ոչ թե ֆինանսական ռեսուրսն է, այլ մարդկայինը: Երբ գաղափարի շուրջ հավաքվում են առողջ մարդիկ, ստեղծվող էներգիան կարող է անհնարինն անել:
Հիմնական թիմում չորս հոգով ենք՝ ես եւ ընկերս դիզայնն ենք անում, պատրաստում են եղբայրս եւ նրա ընկերը:
[[gallery6]]
Շուտով վարպետի նոր օգնական կընդունենք, ունենք նաեւ ակնոցի տուփեր պատրաստող մեկ աշխատող եւ երկու հոգի՝ մարքեթինգ անող:
Երբեմն ես էլ եմ պատրաստում, բայց այդ համբերությունը չունեմ, ես մտքերն եմ տալիս, հումքերի ճիշտ վերաբաշխման, կազմակերպչական գործերով եմ զբաղվում:
Մեկ ակնոց՝ մեկ նոր ծառ
Ի դեպ, մենք հասկանում ենք, որ բնափայտ օգտագործողներ ենք եւ անհրաժեշտ ենք համարում բնությանը վերադարձնել այն, ինչ վերցնում ենք, այդ պատճառով յուրաքանչյուր վաճառված ակնոցի փոխարեն տնկում ենք մեկական ծառ:
[[gallery7]]
Այս տարվա ապրիլին Armenia Tree Project-ի հետ կազմակերպել էինք էկո-ցուցահանդես, որի ընթացքում ցուցադրեցինք ակնոցների նոր՝ գարուն-ամառ հավաքածուն եւ տնկեցինք 100-ից ավելի ծառ Գյումրիում եւ Երեւանում:
«Gine kasek???»
Մինչեւ ակնոցների գործով զբաղվելը՝ ես ակնոցին 80 000 դրամ երբեք չէի տա, որովհետեւ ի վիճակի չէի լինի, չնայած կհասկանայի արժեքը:
Թեեւ շատերը մտածում են՝ 80 000 դրամը մինիմալ աշխատավարձից բարձր է, բայց ցանկացած աշխատանք իր արժեքն ունի:
Գուցե մեր արտադրանքը թանկ է տվյալ մարդու համար, բայց այն իրականում թանկ չէ: Արժեքն ուղիղ կապ ունի վերջնական արդյունքի հետ. չորս տարի առաջ այս որակի չէին մեր ակնոցները, մատչելի էին՝ սկսած 45 000 դրամից, հիմա ամենաէժանը 74 000 դրամ է:
[[gallery8]]
Սկզբում միայն նվեր էի տալիս, հետո կամաց-կամաց գրագետ մարքեթինգի շնորհիվ սկսվեց վաճառքը: Հետաքրքիր է՝ ում նվիրել եմ, մի մասը կոտրել են ակնոցը, իսկ ով մեզնից գնել է, իր գրպանից գումար է վճարել, նա չի վնասել:
Արդեն ունենք կայք, շուտով փորձելու ենք դուրս գալ նաեւ միջազգային շուկա:
Խնայել աչքերը՝ չխնայելով գումարը
Ինչո՞ւ են մարդիկ բարձր գին տալիս բրենդի համար: Բրենդը որակի եւ վստահության խորհրդանիշ է, այսինքն՝ մարդ վստահում է այդ ապրանքատեսակի որակին, երբ իր գումարն է տալիս: Եթե Հայաստանում քո ապրանքը տեսնում են եւ 80 000 դրամ վճարում առանց քեզ ճանաչելու, նշանակում է՝ դու արդեն բրենդ ես:
Ակնոցն ուղղակիորեն կապված է առողջության հետ, վատ ակնոցի պատճառով սկսում ես վատ տեսնել: Երբ դիզայներ ես, լուսանկարիչ կամ նմանատիպ մասնագիտություն ունես, պետք է գիտակցես, որ քո աչքերը շատ թանկ են, խնայես աչքերդ՝ չխնայելով գումարդ:
[[gallery9]]
Մտածելով բոլորի մասին
Պլանավորում ենք ունենալ նոր՝ մատչելի մոդել, որը կարժենա մինչեւ 45 000 դրամ. շատ մարդիկ սրտանց ցանկանում են ունենալ մեր ակնոցներից, բայց այդքան գումար չունեն: Դրանք անհատական մոդելներ չեն լինելու եւ ավելի հեշտ են պատրաստվելու, մեր բրենդի գաղափարից մի փոքր տարբերվելու են: Օրինակ, ակնոցի եզրի հատվածը ոչ թե պտտվող կլինի, այլ՝ ուղիղ:
[[gallery10]]
Մեզ համար կարեւոր է, որ մեր գաղափարը չկարողանան կրկնօրինակել, կարողանալու դեպքում էլ թանկարժեք արտադրանք ստանան:
Ի դեպ, սկզբում Daobab բրենդով էինք ներկայանում, բայց հիմա դրանով մասսայական արտադրություն չենք անում. Daobab-ը բացառապես շքեղ ու թանկարժեք արտադրության համար է: Twinz-ը երիտասարդական է՝ մեծ արտադրության համար. նշանակում է երկվորյակ՝ ակնոցի նման:
Վաճառում ենք առցանց. կայքի եւ ֆեյսբուքյան էջի միջոցով մեզ դիմում են, հանդիպում ենք, փորձարկում են ու գնում, նաեւ անհատական պատվերներ ենք ընդունում: Դեռ մեր սեփական խանութը չունենք, ծրագրում ենք բացել:
Չկա չարիք, առանց բարիքի
Այս բիզնեսն ինձ համար նույնպես արվեստ է, դրա կառուցումն է արվեստ, այդ պատճառով մի քիչ դանդաղ է առաջ գնում (ժպտում է - հեղ.):
Երկու տարի առաջ որոշ գործարարներ ներդրումային առաջարկ արեցին ինձ, սակայն համագործակցությունը չստացվեց, որովհետեւ ես այդ ժամանակ բիզնես հարցերում շատ փորձառու չէի:
Սկզբում հուսահատվել էի, բայց հիմա ուրախ եմ, որովհետեւ պարտական չեմ ոչ մեկին եւ ինչ ստեղծել ենք մինչ օրս, ստեղծել ենք ինքնուրույն եւ զրոյից: Արդեն ամեն մանրուք հաշվարկել եմ եւ սկսել եմ այլ կերպ վերաբերվել բիզնեսին:
[[gallery11]]
Վատնած ժամանակը վնասակար է
Պարտադիր չէ բիզնես սկսել կյանքն ապահովելու համար, բայց պարտավոր ես դառնալ լավագույնն այն բանում, ինչը սիրում ես: Այնքան շատ են հիմա հնարավորությունները, որ երիտասարդների վատնած ցանկացած ժամանակն ի վնաս իրենց է:
Անպայման չէ բիզնեսմեն լինել, որ գումար աշխատես. եթե բիզնեսով չես կարողանում զբաղվել, կարող ես լավ արհեստավոր լինել: Հիմա մենք, օրինակ, շատ լավ արհեստավորների պահանջարկ ունենք:
Պետք է պարզապես կենտրոնանալ մի բանի վրա, հասկանալ՝ ինչն է քեզ դուր գալիս եւ խորանալ այդ ուղղությամբ:
Ամալի Խաչատրյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի եւ Twinz Eyewear-ի